Լիսաբոնի 1996 թ. ԵԱՀԿ գագաթաժողովից հետո քաղաքական շրջանակներում կարծես կայացել էր համոզմունք, որ Արցախը փրկել ուղղակի հնարավոր չի լինելու: Վատատեսությունը սնուցվում էր նաև <<Պատերա՞զմ, թե՞ խոաղախություն: Լրջանալու պահը>>(1997 թ.) Լ. Տեր-Պետրոսյանի հայտնի հոդվածով: Թուրքիայում և Ադրբեջանում էլ կարծես համոզմունք ունեին, որ լիսաբոնյան ձևաչափով խնդրի կարգավորումն այլևս ժամանակի հարց է, և մինչև ԵԱՀԿ Ստամբուլյան գագաթաժողով, Արցախը կլինի Ադրբեջանի կազմում: Բայց հենց այստեղ տեղի է ունենում անսպասելին. Վազգեն Սարգսյանի ճնշմամբ երկրում տեղի է ունենում իշխանափոխություն, իսկ նոր նախագահ Ռ. Քոչարյանը սկսում է Ռուսաստանի վարչապետ Պրիմակովի հետ լիսաբոնյան ձևաչափից դուրս ուղիներ որոնել խնդրի կարգավորման այլ տարբերակ մշակելու համար: 1998 թ. միջնորդները հանգեցին, այսպես կոչված, <<ընդհանուր պետության>> գաղափարին: Հարկ է նկատել, որ ՀՀ-ն և ԼՂ-ն սկզբունքորեն համաձայնվեցին <<ընդհանուր պետության>> գաղափարն ընդունել որպես բանակցային գործընթացի հիմք, իսկ Ադրբեջանը մերժեց այն(նոր տարբերակի տակտիկական խնդիրը հենց սա էր): Բանակցությունները նորից փակուղի մտան: Պանթուրքիստական երազանքը մնաց չիրականացված և այդ ամենը նախ և առաջ շնորհիվ Վ. Սարգսյանի և Ռ. Քոչարյանի:
Թուրքիան որևէ կերպ չէր հաշտվում արցախյան կարգավորման հիմնահարցում տեղի ունեցած շրջադարձային փոփոխության հետ և դեռ հույս ուներ 1999 թ. նոյեմբերին կայանալիք Ստամբուլի գագաթաժողովում իրավիճակը վերել <<նախկին տեսքին>>:
Պատահակա՞ն էր արդյոք Ստամբուլյան գագաթաժողովից 20 օր առաջ տեղի ունեցած հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը, որը շատ հստակ 2 խնդիր պետք է լուծեր.

1. Մեկուսացնել Վազգեն Սարգսյանին, ով, Լ. Տեր-Պետրոսյանին հեռցնելով ,վիժեցրեց արցախյան հարցի կարգավորման թուրքահաճո տարբերակը:
2. Երկրում առաջացնել անկառավարելի վիճակ ու քաոս, որը թույլ կտար համակողմանի ճնշում գործադրել Ռ. Քոչարյանի վրա՝ ստիպելով վերջինիս հրաժարվելու արցախյան կարգավորման խնդրում այլ տարբերակներ որոնելուց և վերադառնալ լիսաբոնյան կարգավորման տիրույթ:
Պատահակա՞ն էր արդյոք, որ Նաիրի Հունանյանը նախքան Հոկտեմբերի 27-ը եղել էր Թուրքիայում և <<հասարակ մահկանացու>>-ի համար շատ տարօրինակ ձևով ընդունելության արժանացել անգամ թուրքական իշխանության բարձրաստիճան օղակների կողմից: Պատահակա՞ն էր արդյոք սլաքների ուղղումը դեպի Ռուսաստան, ում հետ հարաբերությունները նոր բարձր մակարդակ տեղափոխվեցին հենց Ռ. Քոչարյանի իշխանավարման տարիներին: Պատահակա՞ն էր արդյոք Արման Բբաբաջանյանի, ում համար Լ. Տեր Պետրոսյանի <<Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն…>> հոդվածը համարվում է հայ քաղաքագիտական մտքի գագաթնակետ, վերջերս կայացած հանդիպումը հոկտեմբերի 27-ի ոճրագործ Ն. Հունանանյանին և վերջինիս գործարքի առաջարկ կատարելը (ինչպես մամուլում տարածվեց). ազատություն Ռ. Քոչարյանի դեմ ցուցմունքի դիմաց: Եվ դա այն բանից հետո, երբ սակավամիտներից բացի ոչ-ոք այլևս չէր հավատում, որ սահմանադրական կարգի տապալման շինծու գործով հնարավոր է լինելու երկրորդ նախագահին քաղաքականապես մեկուսացնել: Պատահակա՞ն էր, որ այս ամենը նախաձեռնում էր թուրքական շահեր սպասարկող և հակառուսականության տարածման առաջամարտիկ Արման Բաբաջանյանը՝ Նիկոլ Փաշինյանի գիտությամբ: Պատահակա՞ն էր արդյոք, որ Նիկոլի հակառուսականությունն ու Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու մոլուցքը, արցախյան կարգավորման հարցում Լ. Տեր-Պետրոսյանի գծի շարունակությունը…
Այլ հարց է, որ <<հեղափոխության>> ապազգային ձգտումները (կապված Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման, արցախյան հիմնահարցում զիջումների, հայ-ռուսական հարաբերությունների լիակատար ոչնչացման և այլն) մասամբ վիժեցվեց, ինչպես հոկտեմբերի 27-ից հետո վիժեցվեց Հայաստանը քաոսի վերածելու և լիսաբոնյան ձևաչափով արցախյան հիմնահարցը լուծելու թուքական իղձերը: Որքան էլ պարադոքսալ հնչի՝ երկու պլաններն էլ վիժեցվեցին Ռ. Քոչարյանի ու Հայաստանի բնական ռազմավարական դաշնակից Ռուսաստանի ջանքերով: Առաջին դեպքում Ռ. Քոչարյանը վիժեցրեց որպես ՀՀ նախագահ, երկրորդ դեպքում՝ <<հեղափոխության>> քողարկված ձգտումներին հենց սկզբից մարտահրավեր նետած ընդդիմադիր գործիչ, երկու դեպքում էլ ունենալով տարածաշրջանում կայունության և անվտանգության հարցերում շահագրգիռ Ռուսաստանի և նրա նախագահ Պուտինի աջակցությունը: Պատահակա՞ն է արդյոք այս ամենի ֆոնին <<հեղափոխության>> մոլեռանդ աջակիցներ՝ սորոսաթուրքական ագենտուրայի հակադրվածությունը Ն. Փաշինյանին:
Եվ վերջապես, պատահակա՞ն էր արդյոք մարտի մեկի գործով երկրորդ նախագահին հասցեագրված շինծու մեղադրանքը: Արդյո՞ք Լ.Տեր Պետրոսյանը (ով համոզված էր, որ հաջորդ նախագահի ՝ Արցախյան հարցում անխուսափելի տապալումը նորից հետ է բերելու նրան իշխանության), ում համոզմունքները արցախյան կարգավորման հարցում մնացել էր անիրագործելի , այլ տարբերակ ուներ քան Մարտի 1-ով <<վրեժխնդիր>> լիներ Ռ. Քոչարյանից, հրահրեր այնպիսի մի իրադարձություն, որը մեկընդմիշտ կգերեզմաներ երկրորդ նախագահի քաղաքականություն վերադառնալու հեռանկարը: Արդյո՞ք մարտի 1-ը հոկտեմբերի 27-ի անավարտ ձգտումները ավարտին հասցնելու փորձը չէր և արդյո՞ք թուրքական հետք չկար մարտիմեկյան ողբերգության հրահրման հարցում ՝ եթե նկատի ունենանք նաև , որ առաջինը Հայաստանի երրորդ Հանրապետության քաղաքական կյանքի մեծագույն ողբերգությունն էր, երկրորդը՝ քաղաքացիական կյանքի):
Գարեգին Պետրոսյանի ֆեյսբուկյան էջից։