Ուրբաթ, Հունվարի 2, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Թե ինչու պատերազմն ավելի շուտ չկանգնեցվեց․ Էդգար Էլբակյան

12/04/2021
- Պատերազմ, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Էդգար Էլբակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մինչ օրս կապիտուլյացիոն վարչակարգը կարևոր հատվածներում թաքցնում է պատերազմական վիճակագրությունը։ Ոչ միայն չկա անհետ կորած անձանց վերջնական թիվը, այլև գաղտնի են պահվում զինհաշմանդամների շրջանում վերարտադրողական ֆունկցիայի խանգարում ունեցողների թիվը, զոհվածների ցուցակներում զինկոմիսարիատների նշումը (ինչն արվում էր 2016 թ․ ապրիլին) և այլն։ Իսկ պատճառն այն է, որ այս վիճակագրության մեջ թաղված է մի սահմռկեցուցիչ փաստ, որ բացատրում է, թե ինչու պատերազմը, թեկուզ և դարձյալ մեր կապիտուլյացիայի գնով, բայց չկանգնեցվեց ավելի շուտ։

Իմ ունեցած խի՛ստ հավաստի տվյալներով՝ այս պատերազմում արցախաբնակ զոհերի և ՀՀ-ից զոհերի հարաբերակցությունն ավելի մեծ է՝ ի վնաս արցախաբնակների, քան է՛ր առաջին պատերազմում։ Առաջին պատերազմում այդ հարաբերակցությունը 50% էր (3000-ական զոհ Արցախից և ՀՀ-ից)։ Այս երկու փաստերը հիմք ընդունելով, ինչպես նաև այս պատերազմում զոհերի մոտավոր թիվ համարելով 5000-ը՝ ստացվում է, որ հարաբերակցությունը մոտ 3000/2000 է։ Հաշվի առնենք նաև, որ պատերազմի ավարտից հետո մինչ օրս 1500-ից ավել դիակ է հանվել մարտադաշտից, որոնք մինչ տվյալ պահը զոհված չէին համարվում։

Եթե այդ 1500-ը «բաշխենք» նույն «60/40%» սկզբունքով, ապա ՀՀ-ին բաժին կընկնի մոտ 900, ինչից կհետևի, որ մինչև նոյեմբերի 9 ՀՀ տարածք առավելագույնը 1100 (ավելի քի՞չ) դիակ է բերվել՝ ըստ որում ոչ միանգամից և ոչ մեկտեղ, այլ «փռված» 44 օրերի և 11 մարզերի մեջ, ինչը կանխում էր զանգվածային բողոքի դրսևորումները։

Հավատացե՛ք, որ պատերազմի ժամանակ այս տվյալներն օր առ օր դրվել են կապիտուլյանտի սեղանին, այդ պատճառով էլ՝ նա 44 օր համարել է, որ «ամեն ինչ նորմալ ա, վիճակը կանտռոլի տակ ա», իսկ այդ ընթացքում զոհվող արցախաբնակների ճակատագիրը նրան չի հետաքրքրել։ Արցախաբնակները զոհվում էին ու զոհվում…

Սա պարզ թվախաղ կամ հորինվածք չէ, ընկերնե՛ր, սա ընդամենը քանակական մեթոդով վերլուծություն-հավելում է այն մեծ կոնտեքստին, որում կապիտուլյանտը տասնամյակներով է ապացուցել իր անթաքույց ատելությունն Արցախի, արցախաբնակների (իր բառով՝ «ղարաբաղցի տականքների») ու մեր ազգային հիմնախնդրի հանդեպ։

Ընտրություններին այս մարդակերին տրված ամեն ձայն նշանակելու է, որ քվեարկողը մեղսակից է Արցախի ու արցախաբնակների մեծ աղետին և համաձայն է կապիտուլյանտի հետ միասին կրելու սերունդների անեծքը»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Նոր տրագիկոմեդիա ԵՊՀ-ում. Չի՛ կարելի Մայր բուհն այսպես քանդել, չի՛ կարելի. Խաչիկ Աբաջյան

Հաջորդ գրառումը

«Տղերքի դեռ տարին չի հելել, դուք էս ի՞նչ եք անում. սգացող ծնողին ցույց եք տալիս ձեր ոտքով-ձեռքով էրեխու երջանկությո՞ւնը, ցույց ես տալիս, որ երջանի՞կ եք». Արամ Գևորգյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Իրանի ներսում սոցիալական վիճակն ու տնտեսական բարդ իրողությունները փորձում են օգտագործել արտաքին դերակատարները. վերլուծություն

02/01/2026
Հրապարակախոսություն

Բազմիցս է լիակատար կործանումը թվացել անխուսափելի, և, այնուամենայնիվ, կարողացել ենք դիմանալ, հաղթահարել ու վերապրել. Արմեն Այվազյան

02/01/2026
Հրապարակախոսություն

Այն, ինչ այսօր տեղի է ունենում, լոկ իրավական գործընթաց չէ, այլ Փաշինյանի վարչակազմի ուղղակի հարձակումը Քրիստոսի և կրոնական ազատության դեմ. Ամստերդամ

31/12/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Խունտան իրականում իրականացնում է թշնամի գլոբալիստական ուժերի ծրագիրը և վայելում նրանց անվերապահ աջակցությունը. Արմեն Այվազյան

31/12/2025
Հաջորդ գրառումը

«Տղերքի դեռ տարին չի հելել, դուք էս ի՞նչ եք անում. սգացող ծնողին ցույց եք տալիս ձեր ոտքով-ձեռքով էրեխու երջանկությո՞ւնը, ցույց ես տալիս, որ երջանի՞կ եք». Արամ Գևորգյան

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական