Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Թեստերի գների անկումը ենթադրում է, որ քաղաքացին երկու տարի շարունակ, ըստ էության, եղել է թալանի և գերշահույթ հետապնդելու մատերիալ. Էլինար Վարդանյան

30/09/2021
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Քովիդյան նոր սահմանափակումների շուրջ քննարկումները սրանում են։ Հանրության բազմաթիվ շերտեր կանգնած են թեստավորման կամ պատվաստման խնդրի առջև։ Թեման ենթադրում է մեծ խումբ հարցեր՝ սկսած հանրության մեջ վստահության դեֆիցիտից վերջացրած թեստերի գների անկումով՝ ինչը ենթադրում է, որ քաղաքացին երկու տարի շարունակ, ըստ էության, եղել է թալանի և գերշահույթ հետապնդելու մատերիալ։ Բայց պատվաստման և թեստերի խնդիրը չի կարող սահմանափակվել Առողջապահության նախարարով։ Հարցը նախարարին նեղել-չնեղելու հարթությունում չէ, այն շատ ավելի խորն է։ Այս պայմաններում առողջապահության նախարար փոխենք, թե չէ, գա երկրորդը, երրորդը, միևնույն է նորերի գործիքակազմը չի փոխվելու։ Նա պնդելու է պատվաստման անհրաժեշտության մասին և հանդիպելու է դիմադրության։ Բայց եթե մենք ուզում ենք հաղթահարել խնդիրը պետք է քայլեր կատարեն և´ պետությունը, և´ քաղաքացին։ Երկու հարթությունում էլ կան էական տապալումներ.

– Դժվար է քաղաքացիներին համոզել համավարակի սրման փաստում, եթե պետությունը չի ապահովում հանրային տրանսպորտում համաճարակային անվտանգության որևէ նորմ։ Երևան քաղաքում, ըստ էության, չկա քաղաքային տրանսպորտ. լեփ լեցուն կանգառներ, լեփ լեցուն միկրոավտոբուսներ ու փոքր ավտոբուսներ։ Սա վարակի տարածման ամենապարարտ միջավայրն է։ Ի՞նչ անի քաղաքացին։

– Պետությունը չի կարողացել իրականացնել գրագետ համոզիչ քարոզարշավ՝ պատվաստման օգտին։ Առանց դրա չի լինում։ Ըստ էության, պետությունը տապալել է պատվաստման ընթացքը, դարձյալ՝ ի տարբերություն Վրաստանի և Ադրբեջանի։ Մարդկանց պետք է համոզել, և դրա համար կան բազմաթիվ գործիքներ, որոնք չեն կիրառվել Հայաստանում։

– Կարևոր հարց է պետության կողմից առաջարկվող պատվաստանյութերը։ Քաղաքացին շատ մեծ ընտրության հնարավորություն չունի։

– Առանձին հարց է՝ պետության առաջին դեմքերի պատվաստման թեման. եթե պետական պաշտոնյաների մի մեծ խումբ ազատվում է հարկադիր պատվաստման պահանջից, հիմնավորելով, որ նրանց մեծամասնությունը պատվաստված է, ուրեմն հրապարակե´ք պետության առաջին 50 պաշտոնյաների պատվաստման փաստը հաստատող ապացույց և, որ նույնքան կարևոր է, ինչ պատվաստանյութերով։ Եթե նրանք պատվաստված են, ընդ որում՝ Հայաստանում առկա պատվաստանյութերից մեկնումեկով, դա քաղաքացիների համար համոզիչ գործոն կլինի։ Եթե նրանք չեն պատվաստվել կամ պատվաստված են Հայաստանում դեռևս ոչ առկա պատվաստանյութերով, ապա դա լրիվ այլ թեմա է։

– Եվ ի վերջո, չեն կարող իշխանության տարբեր մարմինների մեսիջները հակասական տրամադրություններ ստեղծել հանրության մոտ։ Առողջապահության նախարարությունը նախազգուշացնում է քովիդի սրման, երիտասարդացման վտանգի մասին, իսկ դրան զուգահեռ կառավարությունը, որի մի մասն է նախարարությունը, իր ամբիցիաների համար քովիդ վատթարացող պայմաններում սեպտեմբերի 21-ին կազմակերպում է բազմամարդ միջոցառում, առանց որևէ նորմերի պահպանման։ Քաղաքացին ստանում է ուղիղ մեսիջ՝ խնդրին անլուրջ վերաբերվելու։ Որպես արդյունք քաղաքացին վերելակ նստելիս, տրանսպորտ նստելիս, խանութ մտնելիս չի կրում դիմակ և չի պահպանում որևէ սոցիալական հեռավորություն։

Այս հարցին անլուրջ վերաբերմունքը նշանակում է նոր հիվանդներ, նոր մահեր։ Ցավոք՝ մեծ թվերով։ Պետությունը հիմա այն կազմակերպվածության մակարդակին չէ, որ կարողանա որևէ ոլորտում ծավալուն, արդյունավետ ծրագիր իրականացնել, և մենք հիմա դա պարզ տեսնում ենք քովիդի օրինակով։

Էլինար Վարդանյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մի ոչ մասնավոր պատմություն

Հաջորդ գրառումը

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենա ջութակահար Սերգեյ Դոգադինը

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Ինչու՞ անվտանգություն ու դիվերսիֆիկացիա ոչ Իրանի հետ. որովհետեւ Իրանի հետ ԵՄ-ն ունի քաղաքական խնդիրներ, իսկ Թուրքիայի հետ՝ ո՞չ. վերլուծություն

02/12/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Այսօր ժամանակը չէ, որ Կեսարը վերցնի այն, ինչը իրենը չէ. մի՛ թողեք, որ Աշխարհը դատի Եկեղեցին. կարգալույծ քահանա

02/12/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Դավաճանել Հայոց Հայրապետին՝ նշանակում է դավաճանել Եկեղեցուն և սեփական հոտին, ուրանալ հավատքը. Մկրտիչ Սրբազանի նամակը՝ բանտից

01/12/2025
Հրապարակախոսություն

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին մոտ 2000-ամյա իր պատմության ընթացքում բազում փորձություններով է անցել, բայց այս մեկը շատ դժվարին փուլերից է

01/12/2025
Հաջորդ գրառումը

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենա ջութակահար Սերգեյ Դոգադինը

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական