Երկուշաբթի, Հունվարի 5, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Զե’րծ մնացեք թշնամուն ծառայելուց, թեկուզ հովանավորների թելադրանքով. Նաիրի Հոխիկյանն արձագանքել է Թաթուլ Հակոբյանի տեսաուղերձին

26/07/2022
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Լրագրող Թաթուլ Հակոբյանը այսօր՝ հուլիսի 25-ին, տեսանյութ է տարածել Արցախի Շուշիի շրջանի Մեծշեն և Հինշեն գյուղերի մոտ կառուցվող ճանապարհի մի հատվածից՝ ներկայացնելով կառուցման ընթացքը։

Լրագրողը միտումնավոր թե անգիտությամբ թույլ է տվել մի քանի շատ կարևոր սխալ, որոնք անհրաժեշտ է շտկել․

1․ Թաթուլ Հակոբյանը Արցախի բնակավայրերի մասին օգտագործում է թուրքական «Ղայբալու» անունը, ինչը մերժելի է, քանի որ Շուշիին պատկանող տվյալ բնակավայրը կոչվում է Ղայբալիշեն։

2․ Թաթուլ Հակոբյանը Արցախի Շուշիի շրջանի Հինշենից մինչև Մեծշեն նոր ճանապարհի կառուցման մասին խոսելիս ասում է, թե այդ գյուղերում և հարակից տարածքներում ռուս խաղաղապահներ չկան, և պայմանավորվածություն կա, որ ադրբեջանցիներն ու թուրքերն իրենց աշխատանքն անելու են առանց ռուս զինվորականների հսկողության։ Լրագրողը որպես ապացույց, նույնիսկ մեջբերում է իբրև թե Մեծշեն գյուղի բնակիչների հաստատող խոսքերը այդ մասին։

Եթե դա իրականություն է, ապա լրջագույն վտանգ է տեղի բնակիչների համար՝ թողնել թշնամու ներկայացուցիչներին առանց հսկողության։

Ես ինքս զանգահարեցի Հինշեն գյուղի համայնքի ղեկավար Սամվել Սարգսյանին և Մեծշեն գյուղի համայնքի ղեկավար Դավիթ Դավթյանին։ Երկու համայնքապետերն էլ նախ նշեցին, որ Թաթուլ Հակոբյան անունով լրագրող իրենց հետ չի հանդիպել և իրենցից ոչինչ չի հարցրել ռուս խաղաղապահների տեղակայման և գործունեության մասին՝ այն դեպքում, երբ այդ հարցերը կարգավորվում են գյուղապետերի միջոցով։ Տեղի բնակիչներին ևս Թաթուլ Հակոբյան անունով լրագրողը չի հանդիպել և չի հարցրել ռուս խաղաղապահների մասին կամ հարցրել է, բայց հրապարակել այն, ինչ իրեն է ձեռնտու։

Հինշեն և Մեծշեն գյուղերի համայնքապետերը շեշտեցին, որ ռուս խաղաղապահները հերթափոխով հսկում են ադրբեջանցի ճանապարհաշինարարների աշխատանքը, և չի լինում որևէ պահ, որ նրանք մնան առանց հսկողության։ Դա նաև մեր կողմի պահանջն է, որը կատարվում է պատշաճորեն։

Ես կապ հաստատեցի նաև Արցախի կառավարության հետ։ Այնտեղ ևս պաշտոնապես հայտարարեցին, որ ռուս խաղաղապահները տեղակայվում են բոլոր այն վայրերում, որտեղ ադրբեջանցի որևէ շինարար կա Արցախի կողմից հսկվող տարածքում։ Ադրբեջանցիները չեն կարող անարգել մտնել անգամ չեզոք գոտի։

Ռուս խաղաղապահները կարող են չլինել բոլոր փոքր խմբերի կողքին, բայց կան առանձին դիտակետեր, որտեղից հսվում են յուրաքանչյուր ադրբեջանցու կատարած աշխատանքները։

Թշնամու աշխատանքները պատշաճ կերպով դիտարկվում են նաև Արցախի Պաշտպանության բանակի կողմից։

Ի վերջո, օրեր առաջ հերթական անգամ ինքս՝ Նաիրի Հոխիկյանս եմ եղել նշված հատվածում և սեփական աչքով տեսել, որ ադրբեջանցի ճանապարհաշինարարները հայ և ռուս զինվորականների հսկողության տակ են՝ պաշտոնապես ռուս խաղաղապահների հսկողության տակ։

3․ Թաթուլ Հակոբյանը նշում է, թե «Ճանապարհը սկսվում է Գորիսի շրջանի Կոռնիձոր գյուղից և անցնում մի փոքր տարածք Ադրբեջան․․․,»։ Լրագրողին անհրաժեշտ է տեղեկացնել, որ Արցախի Քաշաթաղի շրջանը երբևէ չի եղել Ադրբեջան և չի կարելի ամբողջ հոգով թռչել թշնամու գիրկը։ Նույնպիսի ոգևորությամբ այսպիսի լրագրողները վաղը կարող են նաև Երևանն ու Սիսիանը անվանել Ադրբեջան՝ հաշվի առնելով, որ թշնամին դա էլ է իրենը համարում։

Զերծ մնացեք թշնամուն ծառայելուց՝ գիտակցաբար, թե անգիտությամբ՝ թեկուզ հովանավորների թելադրանքով։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ձեր և Մարուքյան Էդմոնի կամ Բաբաջանյան Արմանի միջև տարբերություն գտնելը դժվար է դառնում

Հաջորդ գրառումը

Ուրախ եմ, որ Փաշինյանը կիսում է մեր տեսակետը. Էրդողանը՝ Հայաստանի հետ հարաբերությունների մասին

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Օսկանյանն ընդդիմությանն առաջարկում է նամակ գրել Եվրոպական երկրների ղեկավարներին՝ գագաթնաժողովը Երևանում անցկացնել ընտրություններից հետո, ոչ թե՝ մինչ ընտրությունները

04/01/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Վենեսուելայից մինչև Իրան․ կեղծ զուգահեռ. Սուրեն Սուրենյանց

04/01/2026
Հրապարակախոսություն

Բաքվի բարբարոսական վարչախումբը միջազգային հանրության աչքում ներկայանում է որպես «խաղաղասեր» և միևնույն ժամանակ «խաղաղություն թելադրող» հիմնական կողմ

04/01/2026
Նորություններ

Վենեսուելայի նախագահ Մադուրոյի իշխանության տապալման մասին. Էդմոն Մարուկյան

03/01/2026
Հաջորդ գրառումը

Ուրախ եմ, որ Փաշինյանը կիսում է մեր տեսակետը. Էրդողանը՝ Հայաստանի հետ հարաբերությունների մասին

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական