Շաբաթ, Հոկտեմբերի 18, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Երևան-Ստամբուլ չվերթների մասին․ Վարուժան Գեղամյան

19/01/2022
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Հայաստան-Թուրքիա բանակցությունների ներկա փուլի մեկնարկի առաջին օրվանից թուրքական կողմը (թե՛ Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարությունը, թե՛ թուրքական և ադրբեջանական մեդիան) պարբերաբար խոսում է Երևանի և Ստամբուլի միջև օդային կապ հաստատելու մասին։ Ընդ որում, եթե ուշադրությամբ հետևենք այն կոնտեքստին, որում արվում են նշյալ հայտարարությունները, ապա կնկատենք, որ Երևան-Ստամբուլ չվերթները ներկայացվում են որպես ոչ միայն հայ-թուրքական «բարեկամությանն» ու «խաղաղությանն» ուղղված թուրքական քայլ, այլ որպես բարի կամքի դրսևորում Թուրքիայի կողմից մեր հանդեպ։ Օրինաչափորեն, չվերթների մասին լուրը նմանատիպ ոճով են մատուցում նաև ՀՀ դե ֆակտո իշխանություններն ու նրանց ենթակա մեդիառեսուրսները։

Ու ցավոք, հենց դրա շուրջ են ծավալվում հայրենի քաղաքական գործընթացները՝ մտնելով տեղանունների ծագման և այլ անիմաստ քննարկումների մեջ։

Մինչդեռ չվերթների շուրջ իրականությունն ու դրանից բխող քաղաքական հարցերը, որոնք արժանի պետք է լինել մեր ուշադրությանը, հետևյալն են.

◾️ Հայաստանի և Թուրքիայի միջև կանոնավոր չվերթներ իրականացվել են երկար տարիներ, որոնք ընդհատվել են կորոնավիրուսի մեկնարկին զուգահեռ 2020թ. ձմռանը։ Մինչ այդ Երևանի կենտրոնում գործում էր թուրքական Atlas Global ավիաընկերության գրասենյակը, որը 2020թ. փետրվարին սննկացավ։ Այսինքն, այն, ինչ այսօր թուրքական կողմը մատուցում է որպես բարի կամք ու Հայաստանի հանդեպ արված զիջում, իրականում հասանելի էր առանց նախապայմանների։ Ուստի դրա ներկայացումը ոչ թե նոր քայլ է թուրքական կողմից, այլ պարզապես նախկինում եղածի նոր փաթեթավորում։ Ավելին, սա խիստ շահավետ է թուրքական կողմի համար բիզնես տեսանկյունից (նրանք, ովքեր գիտեն Ստամբուլի օդանավակայանի տրանզիտային հավակնությունների մասին, կհասկանան ասածս)։

◾️ Ավելին, ՀՀ դե ֆակտո իշխանությունները արդեն զիջում արել են՝ 2021թ. հոկտեմբերին բացելով Ադրբեջանի համար Սյունիքով օդային ճանապարհը, ըստ էության տրամադրելով օդային միջանցք։ Սկզբից դա փորձեցին կոծկել, ապա ավելի ուշ բացահայտեցին։

Անհրաժեշտ է հիշեցնել, որ Հայաստանի և Թուրքիայի միջև ցամաքային սահմանները փակ են և հարաբերություններ չկան, որովհետև Թուրքիան է որոշել Հայաստանին շրջափակել։ Կրկնում եմ, Թուրքիան, ո՛չ Հայաստանը։ Հետևաբար առանց պայմանների բանակցությունների միակ օրակարգը պետք է և կարող է լինել Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակման լիակատար վերացումը։ Դրա դիմաց Հայաստանը որևէ զիջում չունի անելու։ Սա է հարցի քաղաքական իմաստը։ Այլ քաղաքական հարց չկա և հենց սա պետք է դառնա Թուրքիայի հետ «խաղաղության օրակարգի» պատասխանատուներին ուղղված հարցերի առանցքը։

Նկարում Սաբիհա Գյոքչենի անվան օդանավակայանն է, ուր հայտնվելու են մեր հայրենակիցները Ստամբուլ ժամանելիս։ Սաբիհա Գյոքչենը Թուրքիայի առաջին կին օդաչուն էր, որին որդեգրել էր Թուրքիայի հիմնադիր նախագահ Աթաթյուրքը Հայոց ցեղասպանությունից հետո։ Ըստ տարածված վարկածի՝ Ստամբուլում 2007թ. այսօրը՝ հունվարի 19-ին ազգությամբ հայ լրագրող Հրանտ Դինքը սպանվեց այն պատճառով, որ դրանից առաջ «Ագոս» թերթում հրապարակել էր Սաբիհա Գյոքչենի (իսկական անունը՝ Հաթուն Սեբիլջիյան) հայկական ծագումը բացահայտող հոդված։ Այնպես որ, ժամանելով Ստամբուլ, առաջին բանը, որի հետ առնչվելու է հայ մարդը, ուղիղ կապված է հայոց ցեղասպանության և դրա ուրացման հետ։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Կառավարության անդամները և իշխանության ներկայացուցիչները թրաֆիքինգի զոհեր են․ Ղազարյան

Հաջորդ գրառումը

Փաստորեն հայ ազգը դեռ պետք է կապիտուլյանտներին շնորհակալ լինի,որ Հայոց ցեղասպանության իրողությունը հարցականի տակ չեն դնում.Շարմազանով

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Սրանց՝ անօրինական գործունեություն ծավալողների արմատը պետք է կտրվի Հայաստանում, որ ապագայում չլինի ոչ նիկոլ, ոչ նիկոլի ծառա

17/10/2025
Հրապարակախոսություն

Իոաննիսյանի պրինտերի անսարքության պատճառո՞վ չի հրապարակվել նույն 236-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցանքի վերաբերյալ հաղորդումը

17/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Լավատեսության ռեսուրս կա, և այն արդեն ակտիվանում է

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
Հաջորդ գրառումը

Փաստորեն հայ ազգը դեռ պետք է կապիտուլյանտներին շնորհակալ լինի,որ Հայոց ցեղասպանության իրողությունը հարցականի տակ չեն դնում.Շարմազանով

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Առնվազն երեք դրվագով ԿԳՄՍ նախարարությունը, պատվիրատու կազմակերպություն ՀՑԹԻ տնօրինությունը պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության․ Հայկ Դեմոյան

18/10/2025

Առնվազն երեք դրվագով ԿԳՄՍ նախարարությունը, պատվիրատու կազմակերպություն ՀՑԹԻ տնօրինությունը պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության: Դրանք են՝ 1. Առանց հաստատված նախագծի...

ԿարդալDetails

Բավական էր մի խելագարի հայտնվելը, շրջապատված պատեհապաշտներով, որ հին արատը վերածնվի. Ստեփան Դանիելյան

18/10/2025

Իշխանության ցանկացած թև՝ պաշտոնի բերումով, ազգային և քաղաքական իմաստով, կրում են Փաշինյանի արածի ու չարածի պատասխանատվությունը. Տիգրան Աբրահամյան

18/10/2025

Իշխանության հաջորդ թիրախը՝ Կաթողիկոսը. Սուրեն Սուրենյանց

18/10/2025

Այս իշխանությունները չունեն բարոյական ու իրավական կարմիր գծեր. Արտակ Բեգլարյան

17/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական