Ուրբաթ, Հունվարի 2, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Եվրախորհրդարանն ընդունեց Թուրքիայի վերաբերյան 2022թ. զեկույցը. այն անհնար է համարում ԵՄ-Թուրքիա անդամակցության բանակցությունների հետագա ծավալումը

15/09/2023
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Սեպտեմբերի 13-ին Եվրոպական խորհրդարանն ընդունեց Թուրքիայի վերաբերյալ 2022 թվականի զեկույցը: Այդ մասին տեղեկացնում է «Turktime.net» կայքը:

Հայկական լրատվամիջոցները, «Factor.am»-ի գլխավորությամբ, զեկույցին անդրադարձել են Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը ԵԽ-ի ցուցաբերած աջակցության տեսանկյունից՝  բևեռելով իրենց ուշադրությունը թուրքական պետությանն ուղղված՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու և հայկական մշակութային ժառանգությունը պաշտպանելու հարցում իր պարտավորությունները կատարելու կոչերի վրա:

Որքան էլ դա միանգամայն տրամաբանական լինի, այդ զեկույցը, կասկածի տակ դնելով Եվրոպական միությանը Թուրքիայի անդամակցությունը, բուռն հակազդեցություն է առաջ բերել Անկարայում:

Ըստ թուրքական կայքէջի՝ զեկույցը պատրաստել է Թուրքիայի հարցերով Եվրախորհրդարանի մշտական զեկուցող, իսպանացի սոցիալ-դեմոկրատական պատգամավոր Նաչո Սանչեզ Ամորը:

Խորհրդարանի լիագումար նիստում զեկույցն ընդունվել է ձայների 434/152 հարաբերակցությամբ, ստեղխված իրավիճակում անհնար է համարվում ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացի ծավալումը:

 Միաժանակ պահանջվում է, որ Անկարան անհապաղ հավանություն տա ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությանը՝ պատճառաբանելով, թե դա որևէ առնչություն չունի ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հետ: Ի դեպ՝ ԵՄ-Թուրքիա բանակցությունները սկսվել էին դեռևս 2005թ. սկզբներին:

Թեև զեկույցը գոհունակւթյամբ է արձանագրել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու՝ Թուրքիայի մոտեցումը, բայցևայնպես, ափսոսանքով է նշել, որ թուրքական պետությունը հրաժարվում է աջակցել Ռուսաստանի դեմ միջազգայնորեն կիրառվող պատժամիջոցներին:

Գալով Թուրքիայի արտգործնախարության՝ նույն օրվա հակազդեցությանը՝ ապա նախարարությունը, տարածած հաղորդագրության մեջ որակելով զեկուցագիրը կանխակալ, հանիրավի, ապատեղեկատվության վրա հիմնված փաստաթուղթ, Եվրախորհրդարանի պատգամավորներին  անվանում է պոպուլիստ քաղաքական գործիչներ, որոնք, ըստ հաղորդագրության,  «ի վիճակի չեն մշակել և՛ ԵՄ-ի, և՛ տարածաշրջանի համար ապագային միտված ռազմավարական ճշգրիտ, մասնագիտական» մոտեցումներ:

 Հարկ է նաև նշել, որ վերոհիշյալ կոչերը  թուրքական կայքէջի հետ, շատ նախանձելի ողջախոհությամբ շրջանցել է նաև Թուրքիայի արտգործնախարարությունը:

Հակոբ Չաքրյան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՀԱԶԱՆԳ. վտանգված է լրագրողի կյանքը

Հաջորդ գրառումը

Արայիկ Հարությունյանը հայտնվել է Ուկրաինայի «սև» ցուցակում. «Turktime.net» կայքէջ

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Բազմիցս է լիակատար կործանումը թվացել անխուսափելի, և, այնուամենայնիվ, կարողացել ենք դիմանալ, հաղթահարել ու վերապրել. Արմեն Այվազյան

02/01/2026
Հրապարակախոսություն

Այն, ինչ այսօր տեղի է ունենում, լոկ իրավական գործընթաց չէ, այլ Փաշինյանի վարչակազմի ուղղակի հարձակումը Քրիստոսի և կրոնական ազատության դեմ. Ամստերդամ

31/12/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Խունտան իրականում իրականացնում է թշնամի գլոբալիստական ուժերի ծրագիրը և վայելում նրանց անվերապահ աջակցությունը. Արմեն Այվազյան

31/12/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Քաղաքական դաշտի «ֆիլտրում». Սուրեն Սուրենյանց

30/12/2025
Հաջորդ գրառումը

Արայիկ Հարությունյանը հայտնվել է Ուկրաինայի «սև» ցուցակում. «Turktime.net» կայքէջ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական