Ուրբաթ, Սեպտեմբերի 26, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Եթերային պատկերացումներ հայ-իրանական ռազմական համագործակցության հեռանկարի մասին

Գրիգոր Առաքելյան
14/03/2024
- 14 Մարտի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
104
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՀ պաշտպանության նախաարար Սուրեն Պապիկյանի՝ մարտի 6-ի  Թեհրան այցելության մասին հայկական եւ իրանական մամուլի փոխանցած տեղեկատվությունը սահմանափակվում էր միայն պաշտոնական  լրահոսում  տեղ գտած տեղեկագրություններով:

Ըստ իրանական մամուլի, ՀՀ պաշտպանության նախարարի հետ հանդիպման ժամանակ, ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսին  ընդգծել է տարածաշրջանում  սահմանների փոփոխությունը մերժելու, երկրների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը հարգելու  մասին ԻԻՀ հստակ դիրքորոշումը եւ   ողջունելի է համարել Կովկասում  խաղաղության ու կայունության ամրապնդմանն ուղղված յուրաքանչյուր քայլ:

ԻԻՀ նախագահը հույս է հայտնել, որ իրանցի գործընկերոջ հետ ՀՀ պաշտպանության նախարարի բանակցությունները կնպաստեն   տարածաշրջանի անվտանգության մակարդակի բարձրացմանը: Ըստ ԻԻՀ նախագահի,  միայն այս տարածաշրջանի երկրների համագործակցության շնորհիվ հնարավոր կլինի երաշխավորել տարածաշրջանի   անվտանգությունն ու խաղաղությունը:  Իսկ օտարերկրացիներին ասպարեզ տալը, ԻԻՀ նախագահի խոսքերով,   չի կարող անվտանգություն ապահովել:

Մինչ Էբրահիմ Ռայիսիի հետ հանդիպելը, Սուրեն Պապիկյանը աշխատանքային քննարկումներ էր ունեցել իր գործընկերոջ հետ, որի ընթացքում  Իրանի պաշտպանության նախարար Մոհամմադ Ռեզա Աշթիանին տարածաշրջանային համապարփակ ու կայուն խաղաղությանն աջակցելու քաղաքականությունը համարել է  Իրանի սկզբունքային դիրքորոշումն ու հարեւան երկրների հետ հարաբերությունների ամրապնդումը գնահատել որպես Իրանի արտաքին քաղաքականության հիմնարար սկզբունքներից մեկը, ընդգծելով սակայն, Հայաստանի հետ հարաբերությունների առանձնահատուկ նշանակությունը:

Նախարար Աշթիանիի համոզմամբ, տարածաշրջանի անվտանգային համակարգը պետք է ձեւավորվի հենց այս տարածաշրջանում:

Հասկանալի է, որ   ռազմական ու անվտանգային հարցերի շուրջ  երկու պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների միջեւ տեղի ունեցած քննարկումների մասին ավելի  մանրամասն տեղեկատվություն հնարավոր չէր ստանալ պաշտոնաթերթերից: Բայց, ընդառաջ գնալով ՀՀ պաշտպանության նախարարի  այցին,  իրանական մամուլի որոշ ներկայացուցիչներ նախարար Պապիկյանի Թեհրանում գտնվելու օրերին  հանդես են եկել  նաեւ հայ-իրանական ռազմական համագործակցության վերաբերյալ  ոչ պաշտոնական  հրապարակումներով:

Քաղաքական որեւէ  հոսանքի կամ կուսակցության  հետ իր առնչությունը չբացահայտած հայտնի իրանցի բլոգեր  Բահման Հեդայաթիի կողմից խմբագրվող   Parsine. Com տեղեկատվական-վերլուծական կայքը,  որի գործունեության օրակարգում արգելափակման առնվազն երկու դեպք է արձանագրված, հայ-իրանական ռազմական համագործակցության թեմային անդրադարձած տեղեկատվական կայքերի թվին է պատկանում: Կայքի հրապարակած ութ  րոպեանոց տեսանյութը անդրադարձ է կատարել   Արցախյան վերջին պատերազմից հետո   Հայաստանի ռազմական ներուժին եւ Իրանի հետ  պաշտպանական ոլորտում ձեռք բերված պայմանավորվածություններին:  

Տեսանյութի վերծանումը թարգմանաբար ներկայացվում է ընթերցողի ուշադրությանը առանց միջամտության.

«Արցախյան երկրորդ պատերազմից հետո Երեւանին հայտնի դարձավ, որ թե՛ որակապես, եւ թե՛ քանակապես Հայաստանի բանակը զիջում է Ադրբեջանին, որի պատճառով էլ, Ադրբեջանին վերադարձնելով Արցախի մի զգալի մասը, Երեւանը ձեռնամուխ եղավ խաղաղության պայմանագրի ստորագրմանը: Զուգահեռաբար, երկրորդ պատերազմից հետո, Հայաստանը որոշեց Ֆրանսիայի ու Հնդկաստանի հետ զենք ու զինամթերք գնելու  մասին պայմանագրեր կնքել եւ հզորացնել իր ռազմական ներուժը:

Սակայն Բաքուն թույլ չտվեց Հայաստանին վերակառուցել իր բանակը եւ Արցախի երրորդ պատերազմի ընթացքում  իր հսկողության տակ վերցրեց ողջ Լեռնային Ղարաբաղը: Իլհամ Ալիեւը չբավարարվեց դրանով: Նա    որոշում է  կայացրել հարվածել  նաեւ Հայաստանի հարավային մարզերին, օրինակ՝ Սյունիքին, եւ այն կտրել Հայաստանից: Իսկ  որպես հաջորդ քայլ Ալիեւը մտադիր է  ոչնչացնել շրջափակման մեջ հայտնված ողջ Հայաստանը:

Սակայն, Իլհամ Ալիեւի եւ իր փափագած երազանքների մեջ կա մի խոչընդոտ, որը կոչվում է Իրան:

Իրանի բարձրաստիճան ղեկավարության, այդ թվում՝ կրոնապետ Ալի Խամենեիի, ԻԻՀ բանակի ցամաքային ուժերի գլխավոր հրամանատար Ամիր Քիումարսի եւ Կորպուսի ցամաքային ուժերի գլխավոր հրամանատար Փաքփուրի  խոսքերով, Իրանին սահմանակից բոլոր երկրների հետ սահմանները կարմիր գիծ են համարվում, եւ ոչ մի երկիր իրավունք չունի հարձակվել այդ սահմանների վրա եւ կտրել Իրանն իր հարեւաններից:

Իրանին սահմանակից  երկրներից է նաեւ Հայաստանը, որը զրկված լինելով իր դաշնակից Ռուսաստանի աջակցությունից, որոշել է հեռացնել նրանց Հայաստանի տարածքից  եւ ռուսներին  փոխարինել իրանցիներով:

Իրանից բացի Հայաստանի հետ անվտանգային ու ռազմական պայմանագրեր են ստորագրել նաեւ Ֆրանսիան ու Հնդկաստանը: Ֆրանսիան բացահայտ կերպով հայտարարել է, որ Հայաստանի տարածքում ռազմակայան ունի: Սակայն Իրանը որոշ նկատառումներից ելնելով, առայժմ աշխատում է դրա մասին չխոսել:

Մյուս կողմից, Ֆրանսիայի ներկայությունը պատճառ է դառնում, որ Հայաստանը հակում ունենա դեպի ՆԱՏՕ, որի համար էլ Իրանը պետք է հարավկովկասյան երկրների՝ ՆԱՏՕ-ին մերձենալու հարցում խիստ զգուշավորություն ցուցաբերի:

Այսօր, երբ Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման հավանականությունը շատ բարձր է գնահատվում, Երեւանը  որոշել է Ադրբեջանի սպառնալիքը կանխելու համար դիմել  իր հզոր եւ հուսալի հարեւան Իրանին:

Հայկական մամուլի տարածած տեղեկատվության համաձայն, Իրանի ու Հայաստանի միջեւ ստորագրվել են անվտանգության  ու ռազմական ոլորտում համագործակցության համաձայնագրեր, որոնք Իրանին  թույլ են տալիս  Հայաստանի  տարածքում ռազմաբազա տեղակայել եւ ապահովել Հայաստանի պաշտպանությունը մյուս հարեւաններից:

Անհրաժեշտ է պատկերացում ունենալ, թե Իրանն ինչպիսի՞ զինտեխնիկա կարող է տեղակայել Հայաստանում եւ իր ռազմակայանում:

Հնարավոր է, որ առաջին փուլում Իրանը Հայաստանի տարածքում տեղակայի իր փոքր եւ միջին հեռահարության պաշտպանական զենքերը, ինչպիսիք են՝ «տակտիկական Սայյադ», «Խորդադ-15»  եւ «Մաջիդ»  պաշտպանական համակարգերը, նպատակ ունենալով ապահովել իր ռազմաբազայի ու դրան հարող վարչական տարածքների անվտանգությունը: Հետագայում Իրանը կարող է Հայաստանում տեղակայել նաեւ «Խորդադ-3»  տիպի    հեռահար պաշտպանական համակարգ, որպեսզի Հայաստանի պաշտպանական հարթակն  ավելի հզորանա:  

Հաջորդ փուլում Իրանը արդիականացված T-72 տիպի   զրահապատ ստորաբաժանումների տեղակայման միջոցով կարող է զգալիորեն հզորացնել Հայաստանի զրահապատ հրետանու հնարավորությունները:

Սակայն, Հայաստանին տրամադրվելիք զենքերի ամենագլխավորը կարող է լինել տակտիկական եւ փոքր հեռահարության «Ֆաթեհ-110» տիպի  հրթիռների սերնդին պատկանող զինատեսակը:
Այդ շարքից Հայաստանին տրամադրվող հրթիռներից  կարող է լինել 86 կիլոմետր հեռահարության «Աբաբիլ» հրթիռը, որն ունի 45 կիլոգրամանոց մարտագլխիկ:

Մյուս հրթիռը, որն ըստ որոշ վերլուծությունների կարող է Հայաստանում տեղակայվել, «Ֆաթհ» հրթիռն է, որի արդիականացված տարբերակն ունի 300 կիլոմետր հեռահարություն եւ 100 կիլոգրամանոց մարտագլխիկ, եւ կարող է օդ բարձրանալ 6 գործարկիչներից:

Բարեբախտաբար, իրանական հրթիռները բավականին մատչելի են, ուստի դրանք մեծ քանակությամբ կարող են տեղակայվել Հայաստանում:

Հնարավոր է Հայաստանին տրամադրել  նաեւ «Ամպրոպ 500» տիպի հրթիռներ, որոնք արձակվում են 2 գործարկիչների միջոցով, եւ իրենց հարվածի շառավիղը կազմում է 500 կիլոմետր:

Սակայն Հայաստանին տրամադրվող ամենահզոր ու ամենահեռահար հրթիռը կարող է լինել «Զուլֆաղարը», որն ունի 700 կիլոմետրանոց հեռահարություն եւ 500 կիլոգրամանոց մարտագլխիկ: Այն  արձակվում է զույգ գործարկիչներից:

ԱԹՍ-ների հարցում նույնպես Իրանը կարող է Հայաստանին առաջարկել  բազմատեսակ  արտադրանք, որոնցից կարելի է առանձնացնել  136 սերիային պատկանող «Շահեդ»-ը, 131 սերիյաից «Ֆառռար»-ը  եւ «Արաշ» տիպի  կամիկաձե թռչող սարքը»:

Parsine. Com-ի եթեր հեռարձակված տեսանյութում խոսվում է նաեւ Հայաստանին առաջարկվող իրանական արտադրության այլ զինատեսակների մասին: Իսկ վերջում նյութի հեղինակն անդրադառնում է հայկական  բանակի հզորացմանը նպաստող Թեհրանի ու Երեւանի միջեւ ստորագրված համաձայնագրերի էֆեկտիվությանը, նշելով, որ Ադրբեջանի կողմից  Պակիստանում  արտադրվող  JF-17 Thunder կործանիչների Բաքու տեղափոխվելուց անմիջապես  հետո,   հայկական մամուլում տեղ գտած արձագանքները վկայեցին, որ Երեւանն այդ խնդրին շատ լուրջ է մոտենում: Եվ այդ պատճառով էլ Հայաստանը վստահ է, որ Իրանի նման հուսալի հարեւանի   աջակցությունը կարող է երաշխավորել երկրի անվտանգությունը:

Տեսանյութի հեղինակը Թեհրանի ու Երեւանի միջեւ պաշտպանական ոլորտին վերաբերող համաձայնագրերի ստորագրումը դրական է գնահատում եւ տեսակետ արտահայտում, որ Իրանի հետ համագործակցությունը կկանխի Հարավային Կովկասում նոր պատերազմի վտանգը եւ կերաշխավորի Իրանի ազգային շահերը:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Իրանագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ադրբեջանցի փաստաբանի՝ Հայոց ցեղասպանության փառաբանման հայցով դատարան պիտի դիմել

Հաջորդ գրառումը

Գերմանացի գիտնականները Արցախի մշակութային ժառանգության պահպանման հարցում անդրդվելի են

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

Գերմանացի գիտնականները Արցախի մշակութային ժառանգության պահպանման հարցում անդրդվելի են

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

ՀՀ նորմալ իշխանությունները Արցախի ժողովրդին ցեղասպանության զոհի կարգավիճակ պիտի տային․ Բեգլարյան

26/09/2025

Երկու տարի առաջ այս օրը դժոխային էր Արցախում՝ Ստեփանակերտի բենզինի պահեստի պայթյունի պատճառով: Այս մասին սոցցանցի իր էջում գրել է...

ԿարդալDetails

Հայաստանի սահմանը Ադրբեջանի հետ սահմանվել է 1988-ի հունվարի 12-ին, ինչը հինգական մարդ երկու կողմից ստորագրել են. Բագրատյան

26/09/2025

Մահացել է Տիգրան Քեոսայանը

26/09/2025

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Միչիգանի ՀԲԸՄ «Ալեք և Մարի Մանուկյան» ավագ դպրոցի աշակերտներին

26/09/2025

Տնօրենների խորհրդին աշխատավարձ վճարում է Սամվել Կարապետյանը և այն ոչ մի ձև չի ազդում ոչ մի սակագնի վրա․ Նարեկ Կարապետյան

26/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական