Չորեքշաբթի, Հոկտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

“Դու կարող էիր լինել գերի, բայց ոչ թե թշնամու, այլ սեփական խղճի ու արժանապատվության”. Մարատ Ղարայանի հերոսությունը

03/07/2021
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Արամ Գևորգյանի ՖԲ էջից, –

«Մայիսի 13-ին իր սոցիալական ցանցի էջում Արցախի Հանրապետության ԱԱԾ պահեստազորի գնդապետ, ԱՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի ասպետ Մարատ Բորիսի Ղարայանի կինը՝  Զառան, գրել էր.

«Տառապալի սպասումներից 8 ամիս անց մենք գտանք մեր հերոսին։ Իմ Մարատը, հայտնվելով թշնամու շրջափակման մեջ, սեփական նռնակով վերջ էր տվել իր կյանքին, գերության չի հանձնվել։ Այս ամբողջ ընթացքում սպասել եմ  գերիների ցուցակներին, հույս եմ փայփայել մի օր գտնել նրան այդ ցուցակներում։ Ներիր ինձ, հարազատս, ինչպե՞ս կարող էի մտածել, որ դու նրանց մոտ կհայտնվես։ Դու կարող էիր լինել գերի, բայց ոչ թե թշնամու, այլ սեփական խղճի ու արժանապատվության»։

Թվում է՝ այսքանով ամեն ինչ ասված է, բայց Մարատի նման տղերքի, սպաների դեպքում ինչքան էլ ասվի՝ քիչ է։ Անորոշության այս ողջ ամիսների ընթացքում Մարատի ընկերներից, հարազատներից ոչ մեկը հույսի նշույլ անգամ չի ունեցել, որ Մարատը գերության մեջ կլինի։ Մարատին ճանաչողները գիտեին՝ դա հնարավոր բան չէ։ 2018-2020 թթ. աշխատելով ԼՂՀ ԱԱԾ-ին կից գործող գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովի նախագահի օգնականի պաշտոնում, նա լավ գիտեր, թե ինչպես իրեն պահի գերության մեջ, ինչ ասի ու ինչպես։ Բայց ոչ… Նա պատերազմ էր գնացել հստակ գիտակցումով՝ գերի չի հանձնվելու։

Կռվել է Վարանդայում (Ֆիզուլիում), Կարգաբազար կոչվող տեղամասում։  2020 թվականի հոկտեմբերի 15-ին վիրավորվել է ոտքից, կապ է տվել զինակիցներին, տեղեկացրել այդ մասին, ու շարունակելով անհավասար մարտը՝ մնացել է իրեն վստահված դիրքում՝ մինչև վերջին շունչը…

Որ Մարատն ինքն իրեն պայթեցրել է, մարտական ընկերները գրեթե վստահ էին՝ լսել էին տեղանքից հնչած պայթող նռնակի ձայնը, բայց Զառային խնայել էին… 8 ամիս հույսով սպասելն ավելի հեշտ է․․․ Միայն մարմինը գտնելու օրը պիտի պարզ դառնար, որ Մարատը նռնակով պայթեցրել է ինքն իրեն՝ իր հետ սպանելով թշնամական մի քանի զինվորի։

Զոհվելուց 8 ամիս անց ԴՆԹ հետազոտության նույնականացմամբ ԱՀ ԱԱԾ պահեստազորի փոխգնդապետ Մարատ Ղարայանի աճյունը հանձնվեց հարազատներին՝ վերջին հրաժեշտի հնարավորության «երջանկություն» պարգևելով նրա 4 զավակներին։ Հերոսին հողին են հանձնել Ստեփանակերտի «Եղբայրական պանթեոնում»՝ այն հողի գրկում, հանուն որի Մարատն ու նրա նման հազարավոր հայորդիներ չխնայեցին ոչինչ…»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Սյունիքում ստեղծված իրավիճակին ՀԱՊԿ-ը չի միջամտի

Հաջորդ գրառումը

Ֆրանսիայում 100 հա անտառային հրդեհ են մարում

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Թունավոր խոսքը

28/10/2025
Հրապարակախոսություն

Այս գարշահոտ Իրական Հայաստանից ոչ պակաս գարշահոտ են լռության հաճախականության վրա նստածակադեմիականները, պատմաբանները

25/10/2025
Հրապարակախոսություն

Իշխանությունը փորձելու է ստանալ իր պայմանները՝ ցանկացած մեթոդով և արտաքին աջակցմամբ

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
Հաջորդ գրառումը

Ֆրանսիայում 100 հա անտառային հրդեհ են մարում

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Ալիևն օկուպացված Արցախում հայտարարել է, որ «վտարել են թշնամուն և կառուցում են գեղեցիկ կյանք»

28/10/2025

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցելել է օկուպացված Արցախ: Գրավյալ Ջրականում Խորովլու գյուղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ նա հայտարարել է, որ...

ԿարդալDetails

Բաց նամակ՝ քպ-ական քլանին. հերթը հիմա հասած է Հայ Եկեղեցւոյ, որուն դէմ ձեր արշաւը ունի միայն մէկ բացատրութիւն՝ հերետիկոսութիւն

28/10/2025

Տեսանյութ. Դավիթ Համբարձումյանին հենց ինքնաթիռի դռան մոտ կալանավորեցին

28/10/2025

Ոչ թե 6, այլ 6,3 տարվա ազատազրկման որոշում, որպեսզի համաներումը չտարածքվի Դավիթ Համբարձումյանի վրա

28/10/2025

Պապա, ցավդ տանեմ, ծնունդդ շնորհավոր. կներես մեզ` անզորներիս

28/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական