Շաբաթ, Նոյեմբերի 1, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Դասեր ստանալու եւ սովորելու ժամանակը

07/10/2023
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Թե անմիջական որեւէ կապ կա՞ Արցախի դեմ ազերիական վերջին նախահարձակման, Արցախի դատարկման եւ պաղեստինյան Համասի Իսրայելի դեմ սանձազերծած այսօրվա ռազմամարտական վերջին գործողությունների եւ դրանցով պայմանավորված՝ տարածաշրջանային ու միջազգային ուժերի դեռեւս լրիվ չբարձրաձայնված դիրքորոշումների միջեւ։

Այսօր առավոտյան սկսած գործողությունները իսկապես անակնկալ էին ռուս-ուկրաինական պատերազմի վրա ուշքները կորցրած արեւմտյան երկրների եւ նույնինքն Իսրայելի ազգաբնակչության ու պետական իշխանության համար։ Աննախադեպ էր հարձակողական գործողությունների ոչ միայն օրն ու ժամը, այլեւ տարողությունը, արձակված հրթիռների քանակը, պաղեստինցի արաբների վրեժխնդիր գործողությունների թափը, որ, ըստ մասնագետների, համազոր է գրեթե ճիշտ 50 տարի առաջ Եգիպտոսի ու Սիրիայի բանակների՝ Յոմ Քիպուրի պատերազմի տարողությանը, որ, ճիշտ է, ավարտվեց արաբների պարտությամբ, սակայն զգաստացնող ազդեցություն ունեցավ նախորդ՝ 1967-ի պատերազմը հաղթած եւ ինքզինք անհաղթ կարծող Իսրայել պետության ու ժողովրդի վրա։

Անակնկալի բուն էությունը այն էր, որ այս անգամ հարվածը գալիս էր ոչ թե Եգիպտոս-Սիրիա պետություններից, այլ՝ Գազայի հատվածի տանջահար, բոկոտն եւ անսվաղ պաղեստինցիներից։ Ընդամենը 360 ք.կ. տարածությամբ մի հատված, որտեղ շուրջ 2,5 միլիոն, բառի իսկական առումով իրար վրա կուտակված ժողովրդից, որը փաստորեն ապրում է աշխարհի մեծագույն բանտը համարվող, ցանկապատված եւ ամրափակված քաղաքում, որտեղից թույլատրվում էր դուրս գալ միայն բեռնակիր եւ հավաքարար աշխատող երիտասարդներին, հատուկ թույլտվությամբ։ Մի քաղաք, որի 12-16 տարեկան պատանիները հաճախ էին կանգնում իսրայելական «Մարկավա» հրասայլերի կրակի դիմաց՝ քարով ու պարսատիկով, եւ նահատակվում։ Նման երեխաներին կարելի՞ էր կոչել «ահաբեկիչ», որը տարածում էին իսրայելական քարոզչամեքենաները ողջ աշխարհում եւ նրանց վախի տակ պպզած արեւմտյան թութակները։ Հանգիստ եւ ազատ կյանքի իրավունք քարոզող Մ. Նահանգները, ժողովրդավարության եւ մարդու իրավունքների պաշտպան ներկայացող Եվրոպան, նաեւ սիոնիստական ազդեցության ենթակա Կրեմլի հայացքի ներքո, արդեն տասնամյակներ հանդուրժում, կույր են ձեւանում բռնադատված ժողովուրդների, անիրավված երկրների տառապանքների դիմաց։

Մենք՝ հայերս, դասեր կարո՞ղ ենք քաղել մեր աչքերի դիմաց, հենց մեզ հետ պատահած ու պատահող իրադարձությունից, անիրավությունից, դրանց դեմ ընդվզող պաղեստինցի ժողովրդի անհավասար մաքառումից, իր պապենական հողը չլքելու, դրա յուրաքանչյուր թիզի համար կյանք տվող պաղեստինցիներից։

Հակոբ Ավետիքյան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Միանշանակ դատապարտում ենք ՀԱՄԱՍ-ի հարձակումները․ Բլինքեն

Հաջորդ գրառումը

Գազայի հատվածում իրավիճակի վերաբերյալ վաղը ՄԱԿ-ի ԱԽ նիստ կկայանա

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ով էլ լիներ այսօր Հայոց կաթողիկոս՝ Խրիմյան Հայրիկը, թե Ներսես Մեծը կամ Սահակ Պարթևը, խունտան դիմելու էր նույն քայլերին՝ որովհետև թիրախը կաթողիկոսը չէ, այլ ԵԿԵՂԵՑԻՆ

01/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ես հեռանում եմ ավագանուց, բայց չեմ հեռանում Մասիսից. Դավիթ Համբարձումյանի ուղերձը՝ «Նուբարաշեն» կքհ-ից

31/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Այս իշխանությունը իր մտահորիզոնով մեզ տանում է իր հետ ներքև, մենք պետք է բարձրացնենք նրան վերև, որտեղ նրանք քաղաքականապես և բարոյապես շնչահեղձ կլինեն. վերլուծություն

31/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ալիևն այժմ Փաշինյանի համար ստեղծում է նախընտրական պաուզա և կոմֆորտ, որպեսզի վերջինս առանց արտաքին սրացումների անցկացնի ընտրությունները

31/10/2025
Հաջորդ գրառումը

Գազայի հատվածում իրավիճակի վերաբերյալ վաղը ՄԱԿ-ի ԱԽ նիստ կկայանա

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական