Շաբաթ, Սեպտեմբերի 27, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Գերի՞, պատա՞նդ, թե՞ լքյալ…

Հակոբ Ավետիքյան
12/07/2024
- 12 Հուլիսի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Խմբագրական, Վերլուծություն, Քաղաքականություն
132
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Երեքշաբթի օրը Երեւանում ՄԱԿ-ի գրասենյակի առջեւ տեղի ունեցավ Արցախից բռնագաղթված մեր հայրենակիցների ոչ այնքան բազմամարդ բողոքի հավաքը: Նպատակը, որքան որ կարելի էր հասկանալ ելույթ ունեցողների խոսքերից, միջազգային հանրությանը տեղեկացնելն էր, թե ինչ է կատարվում հանձնված, բռնագրավված Արցախում հայարմատ մեր հուշարձանների, հնամենի թե նոր մեր ճարտարապետական կառույցների դեմ: Նրանք միջազգային հանրությունից (անորոշ ինչպիսի՜ հասցե) պահանջում էին կանգնեցնել ադրբեջանական վանդալիզմը, հայկականությունը արմատախիլ անելու քաղաքականությունը:

Արդար ու տեղին պահանջ, որին լծված են նաեւ Հայ եկեղեցին, միջազգային տարբեր կառույցներ՝ առայժմ հարցը գոնե մասնագիտական շրջանակների ուշադրության դաշտում պահելու առաջադրանքով: ՄԱԿ-ի գրասենյակի առջեւ հավաքվածները փաստորեն ցույց էին տալիս իրենց արդար պահանջատիրությունը, վերահաստատում հսկայական այդ ժառանգության սեփականատեր լինելու եւ մնալու կամքը, իրավունքը, միաժամանակ հուշում, հաչս բոլորի, որ անխախտ է մնում իրենց Մեծ Վերադարձի ցանկությունն ու տեսլականը:

Իսկ երեկ, այս անգամ Կառավարության շենքի առաջ, արցախցիները, հիմնականում որդեկորույս սեւազգեստ մայրեր, իրենց պահանջն էին ներկայացնում ՀՀ կառավարությանը՝ տեր կանգնելու իրենց զոհված որդիների խողխողված, անարգված մարմիններին, վերադարձնելու նրանց աճյունները, որպեսզի Մայր Հայաստանում շիրիմ ունենան նրանք, իսկ իրենք՝ լացելու տեղ…

Սրտառուչ երկու հավաքներ, որոնք անպատասխան մնացին, անշուշտ, թե՛ «միջազգային հանրություն» կոչվածի, թե՛ «հայրենի կառավարություն» հորջորջվածի կողմից: Նման հարցերը չեն հետաքրքրում ոչ ոքի. ՄԱԿ-ը զբաղված է մե՜ծ խնդիրներով, ՀՀ կառավարությունը՝ «խաղաղության դարաշրջանի» առաջին ամիսները, շաբաթներն ու օրերը հաշվելով, այսինքն՝ ոչնչով:

Բայց ինձ հուսախաբ թողեցին բողոքի երկու ակցիաների կազմակերպիչները. երկու դեպքերում էլ ոչ մի խոսք, ոչ մի պահանջ չներկայացվեց ադրբեջանական բանտերում տառապող մեր գերիների, նրանց վերադարձի մասին: Գերիներ՝ որոնց ճշգրիտ թիվն անգամ չգիտենք, բացի Միջազգային Կարմիր Խաչի հայթայթած տվյալներից, հարազատների միջեւ հեռախոսային հատուկենտ շփումներից: Իսկ ինչ վերաբերում է անհետ կորած համարվողներին՝ կատարյալ թնջուկ է այդտեղ, մարդկային ճակատագրի ողբերգական դրսեւորումներով:

Ճիշտ ու տեղին պիտի լիներ, եթե այդ եւ նման բոլոր ակցիաների ժամանակ եւ ընդհանրապես բոլոր առիթներով եւ անառիթ, հայկական կողմը, առաջին հերթին՝ արցախահայերը, պահանջեին ադրբեջանական բանտերում պահվող, պաշտոնապես արձանագրված 23 հայերի, այդ թվում՝ ռազմաքաղաքական 8 ղեկավարների ազատ արձակումը, անհանդուրժողականություն ցույց տալու նրանց նկատմամբ կիրառվող բռնությունների, հոգեկան ու մարմնական կտտանքների, ստորացումների նկատմամբ: Նրանք, ի՛նչ պայմանների տակ էլ լինեն, խորհրդանշում են Պետակա՛ն Արցախը, եւ ոչ ոք, ո՛չ Ալիեւը, ո՛չ Փաշինյանը, ո՛չ էլ Էրդողանը իրավունք չունեն նրանց փակի տակ պահելու՝ դրանով փականքի տակ դնելու Ազա՛տ Արցախ ունենալու մեր բոլորի, առաջին հերթին՝ արցախահայության տեսլականը:

Ադրբեջանական շինծու դատարանը կարող է նրանց տալ գերու, պատանդի, հանցագործի կամ որեւէ այլ կարգավիճակ, բայց մենք չենք կարող լքյալի, անտեսվածի, մոռացվածի տառապանքը ավելացնել նրանց կրած վերքերի ու վիրավորանքների վրա:

Դա մեր պարտքն է, պարտականությունը, հայրենիքի պահանջը:

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ինչ կբերի աշունը

Հաջորդ գրառումը

Իսկ Դուք գիտե՞ք

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Մոսկվայում Լուկաշենկոն Փաշինյան Նիկոլին իր «օգնությունն էր» առաջարկում

27/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
Հաջորդ գրառումը

Իսկ Դուք գիտե՞ք

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Մերձավանում տեղի ունեցած սպանության դեպքով ձերբակալվել է 1 անձ. ՀՀ Քննչական կոմիտե

27/09/2025

Մերձավանում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում ՀՀ ՆԳՆ և ԱԱԾ աշխատակիցների կողմից ձեռնարկված մեծածավալ համալիր...

ԿարդալDetails

Մինչ օրս տեղի ունեցած վայրագությունների կատարողները չեն պատժվել, ավելին` միայն խրախուսվել են․ Արման Թաթոյան

27/09/2025

Մեզ տարան պարտության՝ առաջին հերթին իրենց անսահման տգիտության ու վերմարդկային գոռոզության պատճառով․ Վարուժան Գեղամյան

27/09/2025

Հայաստանի ապագան չի կարող կառուցվել պարտվածների կողմից թելադրված օրակարգի վրա. Դավիթ Անանյան

27/09/2025

ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհուրդը շարունակում է աջակցել Երուսաղեմի հայ համայնքին․ հայտարարություն

27/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական