Գանձակ/Գյանջա քաղաքը դատարկվում է
Մեր թղթակից Գևոր Գյուլումյանը հաղորդում է, – Ըստ ցանցերում տարածվող տեսանյութերի` ադրբեջանական Գյանջա (Գանձակ) քաղաքը արագորեն դատարկվում է, բնակչությունը խուճապի մեջ է:
Այսօր, մասնավորապես, խցանված են եղել Գյանջայից Բաքու տանող ճանապարհները: «Գյանջա» օդանավակայանի հրթիռակոծությունից հետո այս քաղաքում խուճապը չի անցել:
