Երեքշաբթի, Հունիսի 17, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Գաղտնի Ծառայությունների աշխարհից. «Ռուսական հատուկ ծառայությունները եւ պատերազմը Ուկրաինայում»

Վլադիմիր Դարբինյան
28/06/2024
- 28 Հունիսի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն
170
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Փոխվո՞ւմ են արդյոք աշխարհի հետախուզական համայնքների դերը եւ աշխատանքային մեթոդները աշխարհում ու հատկապես Ռուսաստանի Դաշնությունում՝ հաշվի առնելով պատերազմը Ուկրաինայի դեմ:

Անկասկած փոխվում են: Սակայն, հիմնական խնդիրները, անկախ այն բանից, թե ինչ եւ նոր մեթոդներ են կիրառվում դրանք իրականացնելիս, մնում են նույնը:

Ահա հետախուզական հատուկ ծառայությունների առաջնահերթ խնդիրները.

1.Ապահովել կապը, տեղեկատվության փոխանակումը, համատեղ գործառույթները դաշնակից եւ բարեկամ հատուկ ծառայությունների հետ: Չնայած նշանավոր Ալեն Դալլեսը՝ ԱՄՆ ԿՀՎ հիմնադիրը, մշտապես նշում էր, որ չկան բարեկամ հատուկ ծառայություններ, այլ կան բարեկամ պետությունների հատուկ ծառայություններ:

2.Սաբոտաժների, դիվերսիաների, ահաբեկչական ակտերի կազմակերպում թիրախ պետություններում:

3. Պարտիզանական պատերազմներ, ընդդիմադիր շարժումներ եւ այլ գործողություններ թիրախ պետության թիկունքում՝ պետական հիմքերը խարխլելու նպատակով:

4. Հոգեբանական պատերազմ՝ V շարասյան ստեղծում թիրախ պետությունում եւ, իհարկե, քաղաքական կազմակերպությունների քայքայում:

5. Ստեղծել առանձին վերլուծաբանական կենտրոն, որը պետք է վերլուծի, ճիշտ գնահատականներ տա ձեռք բերված տեղեկատվությունների (այդ թվում եւ բաց տեղեկատվական աղբյուրներից) եւ կանխատեսի հետագա իրադարձությունները կապված «թիրախ պետության» գործողությունների հետ: Խոսքը վերաբերում է ռազմական, տնտեսական, գիտա-արդյունաբերական, սոցիալական եւ մշակութային ոլորտներին:

6. Տեղեկատվության հավաք եւ վերլուծություն – դա շարունակական գործունեություն է, որը չպետք է անտեսի նույնիսկ ամենաաննշան հետախուզական տվյալները:

Վերադառնանք ռուսական հատուկ ծառայություններին: Այնպիսի տպավորություն էր ստեղծվել, որ  Ուկրաինայի դեմ լայնամասշտաբ պատերազմ սկսելուց հետո ՌԴ հատուկ ծառայություններում նկատելի խառնաշփոթ էր  ստեղծվել: Սակայն, 2023 թվականի կեսերից ռուսական արտաքին եւ ռազմական հետախուզությունները զգալիորեն ակտիվացան, վերախմբավորվեցին, կենտրոնացան նորացված նպատակների շուրջ: Նամանավանդ, երբ վերջապես հասկացան, որ պատերազմ է ոչ միայն Ուկրաինայի դեմ, այլ՝ ամբողջ Արեւմուտքի: Իմիջիայլոց, մինչեւ հիմա հասկանալի չէ, ինչպե՞ս եւ ինչո՞ւ ռուսական հատուկ ծառայությունների համայնքը դա նախապես չէր կանխատեսել:

Եվ այսպես. Ռուսաստան-Արեւմուտք դիմակայությունը որոշ վերլուծաբաններ եւ փորձագետներ բաժանում են 3 ռաունդի:

I ռաունդը վերաբերում է հետհեղափոխական դարաշրջանին, որում շատերի կարծիքով հաղթող է ճանաչվել ռուսական կողմը, մանավանդ II  Համաշխարհային պատերազմից հետո:

II ռաունդը համարվում է «Սառը պատերազմի» ամբողջ դարաշրջանը, որի վերջում տեղի ունեցավ Խորհրդային Միության կոլապսը, ինչպես նաեւ Ռուսաստանի պարտությունը:
Եվ վերջապես, հիմա ընթանում է III ռաունդը, որտեղ Ռուսաստանը հոգեվարքի մեջ, բայց չի հանձնվում եւ սպառնում է նույնիսկ միջուկային պատերազմով, օգնության խնդրանքով ձեռք է մեկնում Չինաստանին, Հյուսիսային Կորեային, Վիետնամին, դավաճանում է դաշնակից ժողովուրդներին, միայն թե II ճակատ չբացվի իր դեմ եւ գտնում է, որ այս ռաունդում ինքն է հաղթելու:

Շատ անգամ նույնիսկ պարզ չէ, թե ինչպես է բաժանվում աշխատանքը ռազմական հետախուզության (գլխավոր Շտաբի գլխավոր վարչություն) Արտաքին հետախուզական ծառայության եւ Դաշնային Անվտանգության ծառայության միջեւ, ո՞ր ծառայությունը ինչի՞ համար է պատասխանատու պետության ներսում եւ արտասահմանում: Մասնագետների կարծիքով ռուսական հետախուզությունը հիմա շատ ակտիվ  աշխատում է   ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Իտալիայում եւ Ավստրիայում:

Բայց մի բան ակնհայտ է. այնպիսի տոտալիտար երկրներում, ինչպիսին Ռուսաստանն է, հատուկ ծառայությունների հիմնական խնդիրը՝ քաղաքական ռեժիմի պահպանումն է:

Միեւնույն ժամանակ ակնհայտ է, երբ պատերազմ է սկսվում հետախուզական համաստեղությունը  (կոնկրետ ՌԴ-ում) Արտաքին հետախուզական ծառայությունը, ռազմական հետախուզությունը եւ ԴԱԾ-ի  համապատասխան վարչությունը կենտրոնացնում եւ համատեղում են իրենց գործառույթները, որպեսզի պարզեն թիրախ պետության, կոնկրետ դեպքում՝ Ուկրաինայի ռազմական ծրագրերի էությունը, զենքի եւ զինամթերքի մատակարարումը դաշնակիցներից, Ուկրաինայի  հասարակության տրամադրությունները: Շատ կարեւոր է Ռուսաստանի համար թիրախավորել եւ շարքից հանել Ուկրաինայի էներգետիկ ինֆրակառույցները, բարոյալքել խաղաղ բնակչությանը եւ ամենակարեւորը՝ կոտրել ուկրաինացիների հաղթելու կամքը:

ՌԴ հատուկ  ծառայությունները այս պատերազմում գործում են  արդեն այն համոզմունքով, որ իրենց հակառակորդը ոչ թե Ուկրաինան է, այլ ՆԱՏՕ-ի դաշինքը, այսինքն՝ «Հավաքական Արեւմուտքը»: Պատահական չէ, որ ռուս-ուկրաինական պատերազմը սկսվելուց հետո, աշխարհի տարբեր պետություններից  արտաքսվել են 700-ից ավելի ռուսական հետախույզներ, որոնք գործում էին «դիվանագիտական ծածկերի» տակ: Եվ,  իհարկե, դասականը հայտնում է, որ նման դեպքերում շտապ անհրաժեշտ է ստեղծել նոր լրտեսական (հետախուզական) ցանցեր, օրինակ՝ Լատինական Ամերիկայում, Հարավ-Արեւելյան Ասիայում, Աֆրիկայում եւ այլն:

Այդպես են գործում բոլոր հատուկ ծառայությունները: Եթե մի տեղ կորցնում են գործակալական ցանցերը, պետք է ստեղծվեն նորերը, հակառակ դեպքում նրանց գոյությունը, այդ հսկայական ծախսերը պետական բյուջեից՝ անիմաստ են դառնում: Սակայն, իհարկե, մեծ տարբերություն կա տարբեր հետախուզական կազմակերպությունների «modus operandi»-ների միջեւ (գործունեության կրեդո, աշխատանքային ռեժիմ):

Օրինակ՝ ԱՄՆ-ում հետախուզական աշխատանք իրականացնում են ԿՀՎ-ն (Կենտրոնական Հետախուզական վարչությունը) եւ երկու տասնյակից ավել այլ գերատեսչություններ, եւ արդյունքները կենտրոնացվում են Ազգային հետախուզության կենտրոնում,  չնայած, բոլոր հատուկ ծառայությունները առանձին-առանձին կարող են զեկուցել պետության ղեկավարին, Ազգային Կոնգրեսին եւ այլն:

Ռուսաստանում դա համակարգված չէ, հիմնական հետախուզային աշխատանքը վարում է այն կազմակերպությունը, որի ղեկավարին ամենաշատն է վստահում  Վլադիմիր Պուտինը, ավելի կոնկրետ՝ ԴԱԾ-ը (տնօրեն՝ Ա. Բորտնիկով): Օր.՝ ուկրաինական զորքերի եւ զինտեխնիկայի տեղաշարժերը տրամաբանորեն պետք է հսկվեն ՌԴ ԶՈՒ ԳՇ ռազմական հետախուզության կողմից, բայց հսկվում են ԴԱԾ-ի կողմից:

Որ ռուսական հատուկ ծառայությունները շատ բացթողումներ եւ սխալ հաշվարկներ ու վերլուծություններ ունեն, դրանում ոչ մի կասկած չկա: Օրինակ՝ «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչությունը, որի հետեւանքով զոհվեցին 140-ից ավելի անմեղ մարդիկ եւ մի այդքան էլ վիրավորվեցին: Կամ վերջին ահաբեկչությունը Հյուսիսային Կովկասի Մախաչկալա եւ Դերբենտ քաղաքներում, որ տեղի ունեցան այս տարվա հունիսի 23-ի երեկոյան:

Դերբենտի ուղղափառ եկեղեցում, Սուրբ Երրորդության տոնակատարության ժամանակ, անհայտ անձինք ահաբեկչության ենթարկեցին ավելի քան 20 մարդու, այդ թվում 15 ոստիկանների: Միեւնույն ժամանակ ահաբեկչական հարձակում եղավ հրեական սինագոգի վրա: Ի՞նչ նպատակ էր հետապնդում այդ ահաբեկչական ակտը բազմազգ եւ բազմակրոն Դաղստանում: Միանգամայն պարզ է՝  թուլացնել հասարակության համախմբումը; խառնաշփոթ եւ քաոս ստեղծել Ռուսաստանում: Իսկ միթե՞ ռուսական ԴԱԾ-ը չէր կանխատեսում  նման  ահաբեկչական ակտ իրենց երկրում, նամանավանդ «Կրոկուսի» դեպքերից հետո: Հենց դրա համար են ստեղծված Հակահետախուզությունը եւ հակաահաբեկչական ստորաբաժանումները, որպեսզի հաշվարկեն խոցելի կետերը եւ ուժեղացնեն հսկողությունը այդ կետերում, մանավանդ  երբ պետությունը պատերազմի մեջ է: Մանավանդ, երբ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ բարեկամություն ես անում: Ըստ չճշտված տվյալների, այդ ահաբեկիչները նույնպես Թուրքիայում են պատրաստվել:

Այսօր բոլոր փորձագետներն ու քաղաքական վերլուծաբանները վստահորեն ընդգծում են, որ ամբողջ աշխարհում ուժեղանում եւ ամրապնդվում է իսլամական ջիհադիզմի գլոբալ առանցքը (սկսած Մոզամբիկից, վերջացած Ռուսաստանով): Ռուսաստանում սա պետք է լավ իմանան, մանավանդ որ Պուտինյան Ռուսաստանը ակտիվորեն աջակցում է Ասադյան Սիրիային՝ Իսլամական Պետության – Խորասանի դեմ:

Բայց վերադառնանք  Ռուսաստան-Ուկրաինա հակամարտությանը, որը տեւում է  գրեթե 2,5 տարի:

Այս ամբողջ պատերազմի ընթացքում եւ հաշվի առնելով վերջին «ցնցումները» ՌԴ Զինված ուժերում, ակնհայտ է դառնում, որ Պուտինը ամենից շատը վստահում է իր հատուկ ծառայություններին՝ նամանավանդ  ԴԱԾ-ին, որի առջեւ դրված հիմնական խնդիրը շարունակում է մնալ պայքար «Գունավոր հեղափոխությունների» դեմ: Իհարկե, սա նույնպես կարեւորագույն հարց է, բայց հատուկ ծառայությունը եւ նրա ղեկավարությունը երբեք չպետք է առաջնորդվեն մի սկզբունքով՝ ամեն կերպ հաճոյանալ պետության առաջին դեմքին: Կա հատուկ ծառայությունների աշխատանքում նաեւ մի այլ մեծ թերություն՝ հաշվետվության մշակույթը, որում հաճախ տեղ են գտնում ավելորդ օպտիմիզմը (լավատեսությունը), գերագնահատված հաջողությունները եւ խոցելի, թույլ կողմերը թաքցնելը:

Ամերիկյան վերլուծաբանները հայտնում են, որ ՌԴ ԴԱԾ եւ ԱՀԾ օպերատիվ կազմը ուկրաինական գործակալական ցանցի հետ (Ուկրաինա ներխուժելուց առաջ) հիմնականում աշխատել են Թուրքիայի, Կիպրոսի ու Եգիպտոսի հանգստավայրերում: Այդ գործակալների հիմնական խնդիրը կայանում էր Ուկրաինայում ներքին ապակայունացում իրականացնելը, այդ թվում՝ նաեւ իրավապահ մարմիններում, Զինված ուժերում, ինչպես նաեւ կրիմինալ կառույցների ակտիվացում: Եվ, իհարկե, ռուսական հատուկ ծառայությունների առջեւ դրված կարեւորագույն խնդիրներից մեկը՝ դա Ուկրաինայի ղեկավարության վրա ապահովել համապատասխան ազդեցություն՝ ՆԱՏՕ-ին միանալու կուրսից հրաժարվելու համար:

Ինչպես տեսանք, ծրագրերը, որոնք մշակված էին ՌԴ հատուկ ծառայությունների կողմից, ուկրաինական գործակալական ցանցի եւ Ուկրաինայի նախկին պաշտոնատար անձանց  (Յանուկովիչ, Պավել Լեբեդեւ, Ալեքսանդր Յակիմենկո, Վիտալի Զախարչենկո) օգնությամբ չաշխատեցին…

ՎԼԱԴԻՄԻՐ ԴԱՐԲԻՆՅԱՆ

Լուսանկարներում՝ Դաղստանում տեղի ունեցած ահաբեկչական ակտիվ պատկերներ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ալեքսեյ Նարուտո. Ութ անգամ Հայաստանում՝ ժամանակակից պարով

Հաջորդ գրառումը

Սա համաշխարհային ժառանգություն չէ՞։ Ոչնչացված է հայկական հուշավայրերի 75 տոկոսը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե այս ամենը շարունակվի, հրեաներն աստիճանաբար կոչնչացնեն Իրանի տնտեսության ողնաշարը կազմող նավթային համակարգը

17/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Մենք մեր հարկերով վճարում ենք «Կրթվելը նորաձև է» քողարկված քաղաքական աղանդավորական հոգեորսության համար. քաղաքագետ

17/06/2025
Հրապարակախոսություն

Չեմ բացառում, որ կարող է վերանայվել կամ ժամանակավորապես կասեցվել հայ-իրանական «գազ էլեկտրաէներգիայի դիմաց» բարտերային գործարքը. փորձագետ

15/06/2025
Հրապարակախոսություն

Իսրայելի ողջ ողբերգությունն այն է, որ ստրատեգիական առումով ավելի խորքային թշնամական միջավայրում է հայտնվում. քաղաքագետ

15/06/2025
Հաջորդ գրառումը

Սա համաշխարհային ժառանգություն չէ՞։ Ոչնչացված է հայկական հուշավայրերի 75 տոկոսը

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Նա ոչ թե գժական է խաղում, այլ կոնկրետ աշխատանք է կատարում. Թևանյան

17/06/2025

Քաղաքագետ Անդրանիկ Թևանյանը գրում է. «Թուրքիա մեկնելուց և իր սիրելի Էրդողանին հանդիպելուց առաջ Եկեղեցու և Կաթողիկոսի դեմ հարձակումը Նիկոլի համար...

ԿարդալDetails

Փաշինյանն ու նրա գյադեքը շակալի փոքրոգությամբ «հետևողականորեն» կրծում են մեր պետականության հիմքերը. Սուրեն Սուրենյանց

17/06/2025

Արդյոք Ձեր հայրն ընտրակեղծարարության մաս չի կազմել. հարց՝ Ռուբեն Ռուբինյանին

17/06/2025

Կտրիճ Ներսիսյան, էն պոռնկաբարո Արշակ «սրբազանիդ» ասա վեր ընկնի տեղը. Փաշինյան

17/06/2025

Իրավիճակը մեզ համար առավել կբարդանա. Սուրեն Սարգսյան

17/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական