Շաբաթ, Սեպտեմբերի 27, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Բողոքը կկասեցնի՞ սահմանազատումը

Մարիետա Խաչատրյան
26/04/2024
- 26 Ապրիլի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
164
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Բա լսեցի՞ք՝ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ սահմանի 10-12 կմ-ը կարելի է սահմանազատված համարել, ու երկու կողմն էլ, Հայաստանն էլ, Ադրբեջանն էլ այս հարցում կառուցողական մոտեցում են ցուցաբերել: Բա: Այս մասին ասել է ինքը՝ մեծ կառուցողական ու մեծ խաղաղասեր Հեյդարիչը, ամեն օր նրա կողմից ագրեսիվ կոչեր հնչեցնելը, Հայաստանի սահմանադրությունն ու գերբը փոխել պահանջելը, Հայաստանն Արեւմտյան Ադրբեջան կոչելը, մշտական սպառնալի զառանցանքները չհաշված: Առանց Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տավուշյան տարածքների հայելային վերադարձի՝ մեր անվտանգության երաշխիք-տարածքների վերադարձ է տեղի ունենում, սրա անունն ինչ է՝ կասե՞ք, սա սահմանազատո՞ւմ է, թե՞ անդամահատում: Ի՞նչ Ալմա-Աթիի հռչակագիր, ի՞նչ սովետական սահման, ո՞վ է իրավասու առանց հանրաքվեի, առանց ԱԺ-ում քվեարկությամբ հաստատված-երկրի ամբողջական սահմանագծման նախագծի առկայության՝ մի կետից սահման գծել, հազար սահմանագծման հանձնաժողով լինի: Սահմանադրություն ունենք, պետական սահմանի մասին օրենք ունենք, ինչ-որ անձեր կամ անձ ինքն իր խելքին կարո՞ղ է սահման որոշել կամ ձեռք-ձեռքի խփել հարեւան ոխերիմի հետ, պետությո՞ւն ենք, թե՞ սրա-նրա խաղալիքը:

Անկախ Հայաստանի մաս կազմող տարածքների հանձնման դեմ բողոքող մարդիկ՝ տավուշցիներն եւ ոչ տավուշցիները ո՛չ Ալիեւի կառուցողականությանն են հավատում, ո՛չ խոստացված խաղաղությանը, համարելով, որ առանց որեւէ երաշխիքի մեր անվտանգային տարածքների հանձնումը նման է թշնամու առաջ դուռը բացելուն: Ի՞նչ խաղաղություն, երբ ադրբեջանցիք կանգնելու են տասնհինգ մետր հեռու միայն Կիրանցի ու Ոսկեպարի հետ շփան գծից ու պարսատիկով էլ կարող են հայկական կողմ քար նետել:

Մի քանի օրից ընդամենը Ադրբեջանի սահմանապահ ուժերը, հետեւից էլ զորքը, մինչեւ ատամները զինված, իջնելու են ու կանգնեն բերաններս մտած նոր սահմանին, ու ոչ ոք չի կարող երաշխավորել, որ մի ամիս հետո նրանք չեն հայտնվի Իջեւանում, ինչպես որ Ջերմուկում հայտնվեցին: Իմ երկիրը շագրենի կաշու պես մետր առ մետր փոքրանում է, ու հազիվ թե Ադրբեջանը կանգ առնի՝ ինչ-որ անկապ թուղթ ստորագրելով. նրա աղվեսային խոսքերին մի՛ խաբվեք: Արցախի հետ կատարվածի փորձը հո թարմ է, եթե պատմության մյուս համանման դրվագները մոռացել եք:

Մեր ուժային կառույցներն էլ մի ուրիշ կարգի են հարձակվել սահմանազատման դեմ բողոքողների վրա, քարշ են տալիս, ձեռք ոլորում, բերման ենթարկում: Ինչո՞ւ, ի՞նչ է եղել, մարդիկ համաձայն չեն վերին որոշումներին, թող արտահայտվեն, բա ասում եք՝ ժողովրդավարություն: Ինչ աստիճան եք քաշքշել, որ ԱԺ տավուշցի պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է, սա՞ է ժողովրդավարությունը: Շշմել կարելի է ամեն օր կատարվող նորանոր իրադարձութույուններից: Սեփական ժողովրդի կարծիքն անտեսելով, ռասպուտինյան ոճի մեջ սահման ե՞ք գծում: Մի պահ այս բոլորն ինձ հիշեցրեց Հայաստանի անկախանալու պահին մեր՝ իբր ծայրահեղականների դեմ պայքարող ռուսական հատուկ ծառայությունների աշխատաոճը:

«Կառուցողական սահմանազատման» լուրերը առաջինը ողջունել են եվրոպաներից ու ամերիկաներից ով ասես՝ տոյվոկլաարներ, շառլմիշելներ, ԱՄՆ Պետդեպի մամուլի քարտուղարն էլ չէ՝ քարտուղարի քարտուղար Վեդանտ Պատելն անձամբ, թե բա՝«Ողջունում ենք լուրը, որ Հայաստանն ու Ադրբեջանն ընդունել են 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրը՝ որպես երկու երկրների միջեւ սահմանների սահմանազատման հիմք: Սա կարեւոր քայլ է դեպի կայուն եւ արժանապատիվ խաղաղության համաձայնագիր»: Պարզվում է բոլոր արեւմտյանները սովետիզմի թաքնված երկրպագուներ են եղել, սովետական սահմանների ջատագով, ու մի ուրիշ կարգի եռանդով են ողջունում Ալմա -Աթիի հռչակագրից դեռ մեկ տարի առաջ անկախություն հռչակած երկրի՝ ՀՀ-ի սահմաններից կտոր-կտոր պռճոկումն ու հանձնումը՝ չգիտես ինչու սովետական բովանդակությամբ հռչակագրով: Ռուսաստանը լռում է, բայց Ադրբեջանի հետ այս պահին մի ուրիշ կարգի մերձեցած այս երկիրը հավանաբար բաժնետեր է Ադրբեջանից մեզ պարտադրվող որոշումներում, անգամ կարող է ներկայություն ունենալ սահմանազատման գործընթացում, իզուր չէ, որ սահմանազատման գործընթացի անվտանգությունը հսկող հայ ԱԱԾ-ականների լուսանկարների ծածկված դեմքերի բաց մնացած հատվածներում ողջ համացանցը խոշորացույցով ռուսական դիմագծեր ու աչքեր է որոնում:

Բոլոր այդ ողջունողները ներկա էին եւ կոչեր էին անում ե՛ւ այն ժամանակ, երբ տեղի էր ունենում Հայոց ցեղասպանությունը, ե՛ւ այն ժամանակ, երբ միմյանց էին նվիրում հայկական հողերը՝ որպես պատերազմական ռազմավար, ե՛ւ Արցախը հանձնելուց ու նրա բնիկ ժողովրդին վտարելուց եւ ունեզրկելուց: Այնպես որ՝ ե՛ւ այդ կոչ անողներին գիտենք, ե՛ւ նրանց կոչերի արժեքը:

Իսկ Հայաստանի քաղաքական համակարգն ու հակահամակարգը այս էլ քանի տարի միասին, ժամավաճառությամբ, պասերով մեզ բոլորիս բերին- հասցրին անդառնալի պրոցեսների: Նորից մեր գլխին աշխարհաքաղաքական ծրագրեր են կոտրում: Իրականացվում է մի ծրագիր, որի հանգուցալուծումը կարող է շատ ավելի վատը լինել, քան պատկերացնում են Տավուշի տարածքները հանձնելու դեմ պայքարող սովորական մարդիկ, չնայած այդ պայքարը մի չորս ուղղությունից վերահսկողության տակ պահողները հավանաբար մեծ ծրագրի նպատակները գիտեն:

Ի՞նչ է վերջնանպատակը. արդյոք միասնական պետության կազմ մտնել հարկադրե՞լը, վերադարձ դեպի անցյա՞լ, չնայած արեւմտամետ խաղերի. տարբեր կողմի պայքարողնե՛ր, թաքնված ու բացահայտ ազդեցության գործակալնե՛ր, մի՛ թաքցրեք, ասե՛ք, որ հայ ժողովուրդն անելիքն իմանա, դուք էլ հայ եք կարծես:

Խաղաղությունից խոսողների ամենավերեւի շերտն ի՞նչ գիտի այս ամենից՝ չէ՞ որ անզեն աչքով է տեսանելի, որ ոչ թե հայտարարաված-միամիտ գործընթացների իրականացում է, այլ թաքնված ծրագրի՝ պայքարող հասարակ մարդկանց մեծ մասի համար անհայտ վերջնանպատակով:Դադարեցրեք մեր ժողովրդին աչքերը կապած անհայտ ուղղությամբ տանելը:

Հիմա Հայաստանում տեղի ունեցողը հար եւ նման է Արցախում կատարվածին: Սա այն դեպքը չի, որ այս կամ այն ղեկավարին անձամբ լավ վերաբերվելով՝ հայրենիքի կորուստ հանդուրժես: Երբ մինչեւ ատամները զինված ադրբեջանական զորքը ոտքով մի կողմ տշի անհասկանալի սիմվոլիզմ փոխանցող թվերով իբր սահմանազատման սյուներն ու առաջանա դեպի Հայաստանի ներս՝ այն ժամանակ ուշ կլինի, ու մեղքը կընկնի բոլորիս վրա, որ հիմարի պես չենք ըմբռնել գործընթացների իրական ենթատեքստը:

Դա շուտով տեղի կունենա: Բայց մինչ այդ ավելի ցավալի բաներ չլինեն: Օրինակ՝ հանկարծ ու չպարզվի՝ Հայոց ցեղասպանության համար հենց հայերս ենք մեղավոր, ցեղասպանություն էլ չի եղել, այլ՝ ցավալի իրադարձություններ միայն, որոնց մեղավորը հենց մենք, հայերս ենք, ու, ոնց որ Էրդողանն է պահանջում, պետք է հրաժարվենք «անհիմն հիշողություններից»: Կամ նոր զինանշան դեմ տան՝ առանց Արարատի (բա թուքերից պահանջեք առանց լուսնի ու աստղերի դարձնեն իրենց գերբը): Կամ նոր սահմանադրություն դրվի սեղանին, Ալիեւի ու Էրդողանի սրտով՝ առանց Արցախի մասին հիշատակման, առանց Հայաստանի անկախության հռչակագրին հղումների, դե Ալմա-Աթիի հռչակագրին հղումով կբավարարվենք, էլի:

Այս բոլորի մեղքը մեր ուսերին է: Անգամ հիմա են մարդկանց ավելի լայն շերտերն անտարբեր, քանի որ տասնյակ տարիներով, եւ հիմա նույնպես, Հայաստանում առկա համակարգն ու համահամակարգը նույն նախագծողների ծրագրով են գործել, նրանց մինիմում ու մաքսիմում ծրագրերը միայն իշխանության գալը կամ մյուսին իշխանությունից զրկելն է եղել: Մարդիկ այդ երկուսից էլ հոգնել են, անգամ եթե նրանք այժմ ռուսամետ-արեւմտամետ պայմանական բաժանումն ունեն: Այս պահին հարկավոր է արտահամակարգային մտածողություն, արտաքին խաղացողներից չկախված մարդկանց համախմբում, որի առանցքը ոչ թե սեփական իշխանությունը պահելն է, կամ իշխանությունը վերցնելու իդեա-ֆիքսը, այլ երկրի ինքնիշխանությունը չկորցնելը, երկրի անվտանգությունը, այն էլ ոչ թե միայն բառերով, այլ գործով: Եթե լինեին այդ արտահամակարգային մարդիկ, նրա՛նք առաջնորդեին մարդկանց, ապա չէր ծնվի Մհեր Գրիգորյանի ստորագրությամբ սահմանազատման հանձնաժողովի՝ Հայաստանի միակողմանի զիջումների թուղթը, եւ սահմանազատումը Տավուշից սկսելու զավեշտալի որոշումը չէր լինի, չէր լինի այս վիճակը, սկսված բողոքի ինքնաբուխ ակցիաները հայրենիքի անվտանգության գերակա նպատակով միայն կկանոնակարգեին այդ արտահամակարգային մարդիկ, եւ ոչ թե մարդկանց արդարացի բողոքը կօգտագործեին աշխարհաքաղաքական կենտրոնների թաքնված տիկնիկավարները:

Բանը բանից անցել է: Հիմա Երեւանի փողոցներում, Տավուշում, սահմանին մոտիկ այլ հատվածներում կատարվողը նշան է նրա, որ ջինը շշից դուրս է եկել, ու այդ ջինը կարող են գործածել ե՛ւ իրոք ազնիվ մարդիկ, ե՛ւ անհասկանալի նպատակ ունեցողները: Ու դրա մեղավորը լայն առումով մեզ այս հանգրվանին հասցրած իշխանությունն է: Տավուշից միակողմանի զիջումներով սահմանազատում անվանվածը դոմինոյի շարժով շարունակվելու է, Ադրբեջանն անընդհատ պահանջելու է, եւ դրա դեմ բողոքը լեգիտիմ է: Չնայած հազիվ թե բողոքը կասեցնի սկսված գործընթացը, բայց ինչ-որ բան կփոխի:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Թվով 20 սահմանային սյուն արդեն տեղադրվել է

Հաջորդ գրառումը

Պայքար՝ ստրկացման դեմ

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Մոսկվայում Լուկաշենկոն Փաշինյան Նիկոլին իր «օգնությունն էր» առաջարկում

27/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
Հաջորդ գրառումը

Պայքար՝ ստրկացման դեմ

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Սուլոց, հայհոյանքներ և անեծքներ. սա ընդամենը ժամանակակից աշխարհի պատկերն է, ոչ ավելին․ Արման Աբովյան

26/09/2025

Արման Աբովյանը գրում է․ Ահա այսպես դիմավորեցին ՄԱԿ-ում Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի ելույթը։ Սուլոց, հայհոյանքներ և անեծքներ — բայց սա...

ԿարդալDetails

ՀՀ նորմալ իշխանությունները Արցախի ժողովրդին ցեղասպանության զոհի կարգավիճակ պիտի տային․ Բեգլարյան

26/09/2025

Հայաստանի սահմանը Ադրբեջանի հետ սահմանվել է 1988-ի հունվարի 12-ին, ինչը հինգական մարդ երկու կողմից ստորագրել են. Բագրատյան

26/09/2025

Մահացել է Տիգրան Քեոսայանը

26/09/2025

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Միչիգանի ՀԲԸՄ «Ալեք և Մարի Մանուկյան» ավագ դպրոցի աշակերտներին

26/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական