Շաբաթ, Նոյեմբերի 1, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Բարձր աշխատավարձերի աղքատ երկիր

17/03/2023
- Վերլուծություն, Տնտեսական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Աննախադեպ հաջողակ երկրում ինչո՞ւ են մարդիկ անընդհատ աղքատ մնում. այս հարցի պատասխանը Հայաստանի իշխանությունների վարած «տնտեսական ու ֆինանսական քաղաքականության» վերլուծության համատեքստում ներկայացնում է տնտեսագետ, «Համախմբում» շարժման աջակից Հրայր Կամենդատյանը իր նոր հոդվածում, որն էլ Azg.am-ը ներկայացնում է մեր ընթերցողներին։

Եվ այսպես, ինչո՞ւ ենք աղքատանում իշխանությունների հայտարարած «տնտեսականա աննախադեպ աճի ու ներդրումների պայմաններում»։

1.Ազգային վիճակագրական ծառայության տեղեկանքում միջին անվանական աշխատավարձի հաշվարկման հիմք է ծառայում ՊԵԿ-ի կողմից եկամտային հարկ վճարողների հաշվառման թիվը։

Այստեղ հաշվառումից դուրս է մնում աշխատանքային ռեսուրսների մի լուրջ քանակ, որը հիմնականում իր համար ոչ վարձու աշխատանք կատարողներն են, ֆիզիկական անձինք,  որոնք զբաղվածության հաշվարկի մեջ ներառված չեն։ Այսինքն՝ կան ռեսուրսներ, որոնք գնվող, վարձու աշխատանք չեն կատարում։ Այդ սուբյեկտները աղքատության ցուցանիշի մշտական բաղադրիչ են։

2.Անվանական միջին աշխատավարձերի աճը վերջին հինգ տարիներին ամենաբարձրն է եղել հանքարդյունաբերության, բանակային ծառայողների, ֆինանսական, ապահովագրական և պետական ապարատի ծառայողների մասով։

Հիշատակված բնագավառներում զբաղված աշխատուժի զանգվածը երկրի ընդհանուր զբաղվածների մոտ մեկ երրորդն է կազմում, բայց պետական սեկտորը ներքին արդյունք չի ստեղծում։ Ուստի աշխատավարձերի բարձրացումը հիմնականում բաժին է ընկնում հանքարդյունաբերության և ֆինանսական, ապահովագրական ոլորտին։ Սրանով է պայմանավորված երկրի մասշտաբով աշխատավարձի աճի և ցածր կենսամակարդակի հանելուկը։

Եթե սրան էլ գումարենք 466 հազար թոշակառուների բանակը՝  ամսական 44 հազար թոշակով, ապա ակնհայտ է, որ երկրում կա լրջագույն դիսբալանս։

Տարեցտարի բարձրացող անվանական աշխատավարձի մակարդակը չի բերում կենսամակարդակի աճ, որովհետև աշխատավարձի աճը տեղի է ունենում երկու-երեք բնագավառներում։ Այս միտումներն էլ ավելի են խորանալու, որովհետև՝  

1. պետական ծառայողների պարգևավճարներն են աճելու՝  ըստ նախատեսվող ատեստավորման պլանների

2. գերհաջող 2022 թվականից հետո բանկերում աճելու են աշխատավարձերը՝ հաշվի առնելով սպասարկող անձնակազմի ծանրաբեռնվածությունը։

3. հաշմանդամության կարգի նոր համակարգով շատերը զրկվելու են նպաստներից

Առկա են սոցիալական բևեռացման բազմաթիվ այլ հատկանիշեր։Եթե այս ամենին հավելում ենք տրանսպորտային փոխադրումների միջազգային սակագների աճը և ներկրման մեկ միավորի ինքնարժեքի մեջ այդ ծախսերի աճը, ապա պատկերն ավելի  մտահոգիչ է դառնում։

4. Շարունակվում է տնտեսության մեջ գերիշխող դիրք ունեցող խմբերի ձեռքում նորանոր ճյուղերի ընդգրկումը, առևտրային ցանցի տերերը մտնում են հասարակական սննդի և թեթև արդյունաբերության ճյուղեր՝ դուրս մղելով մանր ու միջին ձեռնարկություններին։

5. Երկրի տնտեսության մեջ գերիշխում են փակ բաժնետիրական ձեռնարկությունները, իսկ գերշահավետ մի քանի ճյուղերի իրական շահառուները հայկական արմատ չունեն։ Փաստացի երկրի բնակչությունը զրկված է որևէ կերպ արտադրության միջոցների սեփականության մի մասը տնօրինելու հնարավորությունից՝  բաժնետիրական կապիտալի իսպառ բացակայության պատճառով։

6. Մտահոգիչ է գնաճի բարձր մակարդակը՝  հատկապես պարենային և սպառողական զամբյուղի ապրանքատեսակների մասով։Հիմնական օգտագործման պարենային ապրանքները երկու տարվա ընթացքում արձանագրել են 39-45 տոկոս գնաճ։

Լիբերալ ներկայացող կառավարությունը գնաճը թաքցնելու համար արհեստական ձեւով արժևորում է ՀՀ դրամը, միջոցառում, որի արդյունքում երկրի առևտրային կապիտալի ձեռքն են հոսում տրանսֆերները։

Որպես վերջաբան՝  կարելի է արձանագրել, որ 2018 իշխանափոխության շարժիչ ուժ հանդիսացող սոցիալական հենարան աշխատավորությունը հեռացված է տնտեսական աճի բարիքների տնօրինման հնարավորությունից։ Երկրում առկա է դասակարգային խոր հակասություն, որն էլ,  անկասկած, մոտակա ժամանակներում պարպվելու է։

Մի՞թե կարող է հարատևել մի իրավիճակ, երբ երկրի բնակչության 30տոկոսն աղքատության շեմից ցածր կենսամակարդակ ունի։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

(Տեսանյութ). Ֆրանսիայում ցույցերն անկառավարելի են

Հաջորդ գրառումը

Ադրբեջանը պատրաստ է ցանկացած պահի՝ 24-48 ժամվա ընթացքում, պատերազմական նոր գործողություններ ձեռնարկել Հայաստանի դեմ. ռազմական փորձագետ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ես հեռանում եմ ավագանուց, բայց չեմ հեռանում Մասիսից. Դավիթ Համբարձումյանի ուղերձը՝ «Նուբարաշեն» կքհ-ից

31/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Այս իշխանությունը իր մտահորիզոնով մեզ տանում է իր հետ ներքև, մենք պետք է բարձրացնենք նրան վերև, որտեղ նրանք քաղաքականապես և բարոյապես շնչահեղձ կլինեն. վերլուծություն

31/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ալիևն այժմ Փաշինյանի համար ստեղծում է նախընտրական պաուզա և կոմֆորտ, որպեսզի վերջինս առանց արտաքին սրացումների անցկացնի ընտրությունները

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

Երբ bastion-ը վերածվում է baston-ի…

31/10/2025
Հաջորդ գրառումը

Ադրբեջանը պատրաստ է ցանկացած պահի՝ 24-48 ժամվա ընթացքում, պատերազմական նոր գործողություններ ձեռնարկել Հայաստանի դեմ. ռազմական փորձագետ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական