Կիրակի, Հունիսի 8, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

…Բայց մեր արտասուքի մի կտորը գերության մեջ հայհոյում է կյանքը

17/01/2021
- Հրապարակախոսություն, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով
ՄԵՆՔ ՈՉԻՆՉ ՉԵՆՔ ԱՆՈՒՄ ԿԱՄ ՄԵՆՔ ԶԲԱՂՎԱԾ ԵՆՔ «ՈՉՆՉՈՎ»    

Հայաստանում գլխիվայր է ամեն ինչ. խաթարված է ներերկրային շարժը, կյանքը՝ քաղաք առ քաղաք, գյուղ առ գյուղ, խաթարված է մեր բոլորի անձնական կյանքը, որից ընդամենը փշրանքներ են մնացել հիմա (բացառությամբ որոշ դուրսպրծուկների, հայկականության հետ չնչին աղերս ունեցող «միֆական տականքների», որոնք վայելել և վայելում են իրենց կյանքը՝ տրորելով արդեն իսկ ճզմված Հայաստանին, ու չունեն անհանգստության հյուլե անգամ) և մենք փորձում ենք կառուցել մեր ներկան՝ չանելով ոչ մի ցատկ, ոչ մի քայլ:
Ամենուր գոռոցներ են, գռմռոցներ, կաղկանձ, ամեն մի ձեռք մի կոչնակ է, ամեն մի փողկապ՝ գալիք միապետ: Ամեն մի «թոթով» լեզու ճարտասան է, իսկ ամեն մի հնչած «սրամիտ» հայհոյանք՝ սոփեստական մի տրակտատ:
Մենք ոչինչ չենք անում, կամ մենք զբաղված ենք «ոչնչով»: Աջ կողմում դեմ են, ձախում՝ կողմ, առջևից հայհոյում են, ետևից՝ անիծում, իսկ վերևից ոչ մի արձագանք չկա (իսկ ցածում՝ հողում գոլորշանում է մեր քրիստոնե պայքարը)…
Հայաստանը կամ հայկական աբսուրդային անելանելիությունը մեր երկրի կենսական, առաջ մղող ուժն է, բայց թուլ տվեք հավելել, որ նման տխմարագույն և ցանցառ գոյավիճակն անմրցունակ է մեր պատմության անորոշ, մշուշոտ քառուղիներում:
Թվում է՝ ելքերի, փակուղուց խույս տալու անսպառ անցքեր կան, թվում է՝ անամպ է հայոց գալիք երկնքի տեսլականը, բայց Հայաստանն առանց պայքարի և հայն առանց չլուծվող խնդիրների ու մեկ այլ՝ խանգարող հայի՝ անիրատեսական է: Մեր երկրում հազվադեպ են համակեցության օրենքների գիտակները. հիմնականում կամ տրորում են կամ հրմշտում, իսկ հեռավորության դեպքում հայհոյում, խարանում և այսպես շարունակ: Համացանց ասվածը, որը մեր կենցաղի անբաժանելի մասնիկն է դարձել, մեր ընթացիկ պայքարի «պարտվողական» դրոշակ գցողն էր և է. հիմա էլ ինտերնետային «առօրյայում» (ֆեյսբուք) կոչվածում հայհոյահարվում, կարկտահարվում է մի ողջ հանրություն, մի ամբողջ վիրտուալ Հայաստան (մի անկյունում հայաստանյան բնանկար, ներքևում օդ կրակողի լկտի բառեր):
Հարցնում եմ. արդյոք հարմարավե՞տ է կեցությունը և մեր երկրի գալիքով տապակվելն այս հեղձ անոթում: Այն փակոցի մեջ, ուր և՛ շոգ է և՛ միաժամանակ ցուրտ, և՛ տոթ է, և՛ սարսափելի փոթորիկ: Թերևս հոռետեսական հնչի, բայց սա մենք ենք: Սգացողն էլ, կարոտողն էլ, երինջային իշխանությունն էլ, «այոն» էլ, «ոչն» էլ, տգիտության մշուշում նոր բաճկոնով հիացողն էլ, պարտությունից որբացածն էլ, այս «ստորոգյալ» դադարից շունչ քաշող- խախանդ երկիր մեկնողն էլ, հաշմվածն էլ, վերջինիս առողջության գումարը վատ տնօրինող «փողկապն» էլ, անհոգ մոզիների պես ամենուրեք որճացողն էլ և այս ամենի ֆոնին բուտիկների զեղչերին սպասող խղճուկն էլ մենք ենք: Բացառապես մենք:
Շարքը հավերժական է, կլրացնի մի ամբողջ հաստափոր կատալոգ, բայց… բայց այնտեղ, անհայտ մի որջում, մեր արտասուքի մի կտորը գերության մեջ հայհոյում է կյանքն առհասարակ:
Մինչև ե՞րբ է լողալու այս անորոշությունը ու մենք ի՞նչ ենք ուզում և երևութապես ի՞նչ ենք անում այս մանկան ափի պես նեղլիկ երկրում: Մենք այնքան ենք հեռվացել կյանքի բնականոն սողանքից, որ հիմա ոչ թե ապագա, այլ գոնե ներկա պետք է ստեղծենք, առողջ ներկա, որը շատ ու շատ լուսնային տարիներով հեռու է մեզնից:
Հ. Գ. Ի՞նչ է նշանակում. «տապալվեց այս կամ այն հարցի բանակցումը» անմեղացնող լոզունգը: Չտապալեիք, չսխալվեիք, դուք իրավունք չունե՛ք սխալվելու: Ձեզ աջակցում են տասնյակ գլուխներ, որոնք հեռվից մարդկային գլխի կերպարանք ունեն կամ, ամեն դեպքում, նման են դրանց…

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Սյունիքում սահմանների փոփոխություններ են եղել, որի հետևանքով արոտավայրերի խնդիրներ են առաջացել. Տեղի համայքապետարան

Հաջորդ գրառումը

Աստղագուշակ. հունվարի 17

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Տեսանյութ. Փաշինյանի ձեռագիրը. նա երբեք չի պատասխանում քննադատությանը, այլ առաջ է քաշում անձնական կոմպրոմատներ

08/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025
Հրապարակախոսություն

Փաշինյանի շարասյունն այդ ճանապարհով անցել է, բայց հերքում են կապը պատահարի ու շարասյան մասնակցության. պատգամավոր

08/06/2025
Հրապարակախոսություն

Նիկոլ Շնաբերանին լավագույնը կպատասխանի Նիկոլ Ազնվազարմը. Լևոն Զուրաբյան

08/06/2025
Հաջորդ գրառումը

Աստղագուշակ. հունվարի 17

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Նազելի Բաղդասարյանը դեռ չի՞ հերքել, որ Նիկոլ Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը. հայտնում է քաղաքական...

ԿարդալDetails

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025

Ջերմաստիճանը կբարձրանա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական