Երկուշաբթի, Հոկտեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Բայդենը, փողոցային Նավալնին և կապիտուլյանտ Նիկոլի թաքուն երազանքները. Գագիկ Համբարյան

25/01/2021
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը գրում է.

«Բայդենը, փողոցային Նավալնին և կապիտուլյանտ Նիկոլի թաքուն երազանքները

Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնող դավաճանը կառավարություն-ԱԺ վերջին հարց ու պատասխանի ժամանակ բավական լկտիացել էր, որին հաջորդեցին նաև դավաճանին սպասարկողների ակտիվացումը…

Ըստ երևույթին, պատճառը՝ ԱՄՆ-ում իշխանության եկած Ջո Բայադենն է, որի հետ կապիտուլյանտ Նիկոլի թիմը բավական մեծ հույսեր է կապել…

Նիկոլականները և դրան սպասարկողներն ավելի ակտիվացան ռուսաստանցի հայտնի ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնու ձերբակալման դեմ ռուսաստանյան մի քանի քաղաքներում երեկ տեղի ունեցած հանրահավաքների հետ՝ հույս ունենալով, որ շատ շուտով ՌԴ-ում ևս իշխանության են գալու իրենց պես փողոցայինները, որոնց սատարում են Արևմուտքից և ԱՄՆ-ից… Ակամայից հիշեցի կապիտուլյանտ Նիկոլի իշխանության բազում ներկայացուցիչներին, ովքեր, երբ ընդդիմադիր էին, մասնակցում էին Երևանում ՌԴ դեսպանատան դեմ հանրահավաքներին և պահանջում էին, Պուտինից ազատ արձակել Նավալնուն…Օրինակ՝ նախկին ԿԳՄՍՆ-ԱԳԼՃԿ նախարար Արայիկ Հարությունյանը…

Տգետ Նիկոլի ոչ պակաս տգետ կողմանկիցները և սպասարկուները երբեք չպետք է մոռանան մի քանի կարևոր բան.

1. Ռուսաստանում իրավիճակի սրացումից ամենաշատը տուժելու ենք նաև մենք… Պատմությունը ցույց է տվել, որ այդ ամենից օգտվում են Ռուսաստանի թշնամիներն, այդ թվում նաև թուրքերը, որոնք, եթե իրավիճակը Ռուսաստանում սրվի, չեն վարանի էլ ավելի ամրապնդվել Հարավային Կովկասում և դա անել հայերիս հաշվին, ինչպես դա արեցին 20-րդ դարի սկզբին, երբ Ռուսաստանում ցարական իշխանության վերացումից մի քանի ամիս անց, արևմուտքի անմիջական մասնակցությամբ սկսվեց քաղաքացիական պատերազմ…

2. Ուղղակի հիմար պետք է լինել, որ հավատալ, որ Հայաստանի պատճառով, որտեղ տեղակայված է 102-րդ ռուսական ռազմաբազան, իսկ վերջին արցախյան պատերազմից հետո Արցախում նաև կան ռուս խաղաղապահներ, նույն ԱՄՆ-ն կամ արևմտյան որևէ հզոր երկիր բացահայտ առճակատում սկսի Ռուսաստանի հետ…

Արևմուտքը դա չարեց Վրաստանի և Ուկրաինայի պատճառով ու չի անի Հայաստանի պատճառով ևս, հաշվի առնելով նաև այն փաստը, որ արցախյան վերջին պատերազմի նիկոլական սցենարը ձախողվեց, քանի որ նույն Մոսկվան թույլ չտվեց, որ դավաճան Նիկոլն ամբողջ Արցախը նվիրի Իլհամին, Հայաստանում հրահրի հակառուսական հիստերիա՝ Մոսկվային մեղադրելով «հայերին դավաճանելու մեջ» ու հաջորդ քայլով Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազան շատ արագ դուրս բերի Հայաստանի տարածքից… Ավելին, շատ արագ Արցախում ռազմաբազա հիմնելով և խաղաղապահներ մտցնելով Արցախ Մոսկվան գրեթե կրկնեց այն, ինչ արել էր 1999 թ-ի հունիսի 11-ից 12-ը, երբ ուղղակի գրավեց Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայի «Սլատինա» միջազգային օդանավակայանը… Բայց եթե Կոսովոյում ռուսներին բազում խանգարողներ կային՝ ի դեմս ՆԱՏՕ-ի խաղապահների, ապա Արցախում Մոսկվան «մենաշնորհային» խաղաղապահ է…

Բացի այդ նիկոլականները պետք է չմոռանան, որ մեր հարևան Իրանը ևս կարող է ակտիվանալ՝ ի վնաս Բայդենի հույսին նմացած կապիտույլանտ Նիկոլի…

3.Այո՛, Ռուսաստանը ժողովրդավար երկիր չէ… Սակայն Ռուսաստանի և Արևմուտքի անտագոնիզմը բացարձակ կապ չունի Ռուսաստանի ոչ ժողովրդավար լինելու հետ… Նույն ԱՄՆ-ն և նրա եվրոպական սատելիտները մեծ ուրախությամբ համագործակցում են Սաուդյան Արաբիայի, Քուվեյթի, Կատարի, Բահրեյնի, ԱՄԷ-ի և շատ այլ երկրների հետ որոնք «ի պաշտոնե» ժողովրդավար չեն և ընդդիմություն գոյություն չունի այդ երկրներում…

Ռուսաստանը լինի թե չլինի ժողովրդավար, միևնույն է Արևմուտքը և ԱՄՆ-ն պայքարելու են ռուսների դեմ… Իսկ այն երկրները և ազգերը, ովքեր այդ դեռ «սառը» հակամարտության մեջ «ոտնատակ» են ընկնելու, շատ մեծ խնդիրներ են ունենալու.. Դա պետք է հիշեն նաև դավաճան Նիկոլն ու իրեն սպասարկողները…

Խորհուրդս մեկն է. առանց այդ էլ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող մեր փոքրիկ երկիրն էլ ավելի մեծ փորձությունների չենթարկելու համար պետք է հեռու մնալ շատ մեծ «խաղերի» մեջ մտնելու գայթակղությունից, որտեղ մեզ շատերը կօգտագործեն և «քավության նոխազ» կդարձնեն, ինչպես դա եղավ 20-րդ դարի սկզբին…

Նույն սխալները չկատարելու համար պետք է պատմությունը լավ իմանալ, որը, ցավոք, մեր իշխանությունները շատ վատ են սերտել…»:

https://www.facebook.com/plugins/post.php?href=https%3A%2F%2Fwww.facebook.com%2Fgagik.hambaryan.71%2Fposts%2F831174861060861&width=500&show_text=true&height=288&appId
ShareTweetShare
Նախորդ գրառումը

Պեսկով. Կրեմլը գիտեր Պուտինի դեմ պսևդոբացահայտումների նախապատրաստման մասին

Հաջորդ գրառումը

Ուշագրավ փաստեր Վազգեն Մանուկյանի վարչապետության տարիներից (1990թ.-ի օգոստոսի 13-ից մինչև 1991թ.-ի սեպտեմբերի 26)

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Չնայած այսօր տեղի ունեցած ճնշումներին և ռեպրեսիվ գործողություններին` Գյումրու քաղաքապետարանը վաղը շարունակելու է իր բնականոն աշխատանքը

20/10/2025
Հրապարակախոսություն

Ժողովրդի վստահությունը կորցրած իշխանությունների ակնհայտ բռնաճնշումները վաղ թե ուշ հասնելու են բոլորին. «Մեր ձևով»

20/10/2025
Հրապարակախոսություն

Ու սա 2026 թվականին ուզում են կրկնել համապետական մասշտաբով, որ հետ գան ու վերսկսեն իրենց թալանը. Ռուբինյան

20/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Միրզոյանի խոսքերը ցույց են տալիս, որ հայկական դիվանագիտությունը հերթական անգամ գործել է ոչ թե որպես նախաձեռնող և օրակարգ ձևավորող կողմ, այլ՝ արձագանքող ու պաշտպանվող պետություն

19/10/2025
Հաջորդ գրառումը

Ուշագրավ փաստեր Վազգեն Մանուկյանի վարչապետության տարիներից (1990թ.-ի օգոստոսի 13-ից մինչև 1991թ.-ի սեպտեմբերի 26)

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Փաշինյանը պատերազմ է հայտարարել հայ ժողովրդին․ Վստահ եղեք՝  այդ պատերազմում նա պարտվելու է․ «Հայաստան» խմբակցություն

20/10/2025

Գյումրիում այսօր կատարվածը գործող վարչախմբի հերթական հարձակումն է ժողովրդի կամքի դեմ։ Ընտրված քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ցուցադրական ձերբակալությունը, Գյումրի քաղաքի ու...

ԿարդալDetails

Մի միջակ բեմադրիչ, վաղուց արդեն ծանոթ ձեռագրով, փորձեց բեմադրել «ձայնագրություն» օպերացիան․ Նարեկ Կարապետյան

20/10/2025

Հարգելի ընդդիմություն, հայտարարեք, որ դուք եք Հայաստանի Երրորդ Հանրապետության քաղաքական պահապանները. Վլադիմիր Մարտիրոսյան

20/10/2025

Այս տեսարանները գյումրեցիների վրա մարդ բերել էին, վախեցնելու գործիքակազմ, բայց գյումրեցիներին վախեցնել հնարավոր չէ. Մխիթարյան

20/10/2025

Անժամկետ գործադուլ ենք հայտարարում. մեր ձայնն ենք բարձրացնելու, պահենք մեր քաղաքապետին. Գյումրիի փոխքաղաքապետ

20/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական