Շաբաթ, Նոյեմբերի 1, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Արցախում կայացավ Արթուր Վանեցյանի ու Վիտալի Բալասանյանի հանդիպումը

19/08/2020
- Վերլուծություն, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Օգոստոսի 18-ին Արցախի «Արդարություն» կուսակցության գրասենյակում տեղի ունեցավ «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի և «Արդարություն» կուսակցության ղեկավար, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի հանդիպումը։

Ողջունելով հյուրերին՝ Վիտալի Բալասանյանը նշեց, որ պատրաստ է լսել «Հայրենիք» կուսակցության մտահոգություններն ու մտքերի շարունակական փոխանակմամբ ստեղծել համագործակցային նպաստավոր դաշտ։

«ՀՀ բոլոր քաղաքական ուժերի, անհատների, յուրաքանչյուր մտահոգ քաղաքացու հետ հանդիպման ընթացքում մենք շեշտադրել ենք, որ այն, ինչ տեղի է ունենում այսօր, վտանգավոր բնույթ է կրում։ Եթե Մայր Հայրենիքն ընդհուպ մեկ միլիմետրի շեղում արձանագրի, հակապետական զարգացումներ տեղի ունենան, դա կնշանակի՝ կործանում Արցախի, Մայր Հայրենիքի ու համայն հայության համար»,- ընդգծեց Վիտալի Բալասանյանը։

Մատնանշելով Արցախի հերոս Բալասանյանի անուրանալի դերը Արցախի գոյամարտի ու հաղթանակի կերտման գործընթացում՝ Արթուր Վանեցյանը շեշտեց, որ ճիշտ է՝ Արցախի ու Հայաստանի հանրապետությունները միջազգային հարթակներում երկու տարբեր պետություններ են, սակայն միմյանց հետ խորապես փոխկապակցված են «Մեկ հայրենիք, երկու պետություն» գաղափարի շրջանակում։

Արթուր Վանեցյանը նկատեց, որ վերջերս Արցախում տեղի ունեցած նախագահական ընտրություններին Վիտալի Բալասանյանը մասնակցեց որպես նախագահի թեկնածու՝ ստանալով բավական շատ ձայներ։ «Ընտրությունների արդյունքները փաստեցին, որ Արցախի ժողովրդի մի ստվար զանգված աջակցում ու վստահում է Վիտալի Բալասանյան քաղաքական ու ռազմական գործչին։ Իզուր չէ նաև, որ Արցախի ԱԺ-ում «Արդարություն»-ը ներկայացված է որպես խորհրդարանական երրորդ ուժ»,-ասաց Վանեցյանը։

Անդրադարձ կատարելով հայկական ներքաղաքական գործընթացներին՝ Վանեցյանն ընդգծեց, որ «Հայրենիք» կուսակցությունը ՀՀ-ում ընդդիմադիր քաղաքական ուժ է, որի գաղափարախոսությունը հիմնված է ազգային արժեքների պահպանման ու պետական շահի առաջ մղման վրա։

Շեշտելով, որ Հայաստանի Հանրապետությունում այսօր քաղաքական իշխանությունը, մեղմ ասած, «վատառողջ» է՝ Արթուր Վանեցյանը համոզմունք հայտնեց առ այն, որ առանց ուժեղ ընդդիմության, իշխանությունը վտանգավոր է պետության և ժողովրդի համար։

«Որոշ ուժերի կողմից այսօր ոտնահարվում են մեր ազգային արժեքները եւ ինքնությունը, սակայն գաղափարակիցների հետ միասնական ջանքերով մենք կպայքարենք նման հակապետական մտածելակերպ ունեցող անհատների ու խմբավորումների դեմ»,-ասաց Վանեցյանը՝ մատնանշելով, որ պետական շահից վեր որևէ արժեք գոյություն չունի, հետևաբար համախմբումը պետք է տեղի ունենա հենց այդ գաղափարի շուրջ։

Հանդիպման ավարտին Վանեցյանը նշեց, որ նախքան արցախյան այցը «Հայրենիք»-ը Երևանում հյուրընկալել էր «Արդարություն» կուսակցության ներկայացուցիչներին, ու քաղաքական երկու ուժերի փոխայցերը կրելու են պարբերական բնույթ։

«Մոտ ապագայում երկու քաղաքական ուժերի միջև կհաստատվի սերտ համագործակցություն, ինչի շրջանակում փաստաթղթային հիմք կհանդիսանա համագործակցության մասին հուշագիրը»,-հանդիպումն ամփոփեց Վանեցյանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Սասնա ծռերի» Պավլիկ Մանուկյանը վերակենդանացման բաժանմունքում է

Հաջորդ գրառումը

Սերժ Սարգսյանի մամուլի ասուլիսը Ապրիլյան պատերազմի թեմայով (ուղիղ)

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ես հեռանում եմ ավագանուց, բայց չեմ հեռանում Մասիսից. Դավիթ Համբարձումյանի ուղերձը՝ «Նուբարաշեն» կքհ-ից

31/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Այս իշխանությունը իր մտահորիզոնով մեզ տանում է իր հետ ներքև, մենք պետք է բարձրացնենք նրան վերև, որտեղ նրանք քաղաքականապես և բարոյապես շնչահեղձ կլինեն. վերլուծություն

31/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ալիևն այժմ Փաշինյանի համար ստեղծում է նախընտրական պաուզա և կոմֆորտ, որպեսզի վերջինս առանց արտաքին սրացումների անցկացնի ընտրությունները

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

Երբ bastion-ը վերածվում է baston-ի…

31/10/2025
Հաջորդ գրառումը

Սերժ Սարգսյանի մամուլի ասուլիսը Ապրիլյան պատերազմի թեմայով (ուղիղ)

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական