Երեքշաբթի, Փետրվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Արցախյան պատերազմի ամենախնդրահարույց դրվագներից էր Ջրականի (Ջեբրայիլ) զորամասի հրամանատարին պաշտոնանկ անելը․ Տիգրան Աբրահամյան

06/04/2021
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Արցախի հարավում ծավալված ռազմական գործողությունների ամենախնդրահարույց դրվագներից էր Ջրականի (Ջեբրայիլ) զորամասի հրամանատարին, իրադարձությունների ամենաթեժ պահին, պաշտոնանկ անելը։

Նպատակը, ինչպես հայտնի դարձավ ավելի ուշ, այդ ուղղությամբ ձախողումը վերջինիս վրա գցելու անհաջող փորձն էր։

Այդ օրերին, իշխանության քարոզչամեքենան ամենալկտի ստերն էր տարածում, ոչ միայն Գետաշենը, Շահումյանը «ազատագրելու» տրամաբանության մեջ, այնպես էլ ցանկացած տապալման ժամանակ արագ մեղավորներ նշանակելու և զանգվածին նրա դեմ ուղղորդելու համար։

Զորամասի հրամանատարի պաշտոնանկությունից օրեր անց, զորամասի տարածքում ադրբեջանցիների ու մեր զինծառայողների միջև թեժ մարտերից հետո զորամասի շտաբի պետի ճակատագիրը հայտնի չէ, վերջինս, եթե չեմ սխալվում, ներկայումս անհետ կորածների թվում է։

Նրան վերջին անգամ տեսնողները նշում էին, որ շտաբի պետը ոչ մի կերպ չէր համակերպվում զորամասի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնվելու հետ և մինչև վերջ պայքարել է։

Այսինքն՝ պատերազմի սկզբնական շրջանում, զ/մ-ի հրամանատարը «վերևից» խաղից հանվեց, այդ շրջանի պետական քարոզչությունն էր այդպես «պահանջում», իսկ օրեր անց, թեժ մարտերից հետո, նրա շտաբի պետը. մի խոսքով զորամասը «գլխատվեց»։

Ավելի ուշ, նույն՝ քաղաքական շարժառիթներով, խաղի մեջ մտցրեցին անձանց, որոնց պատճառով բանակի ռեզերվն անհաջող, անիրատեսական օպերացիայի արդյունքում մեծ կորուստներ կրեց։

Այդ զորամասի արդեն նախկին հրամանատարին մինչև պատերազմը աշխատանքի բնույթով առնչվել եմ, միշտ լավ տպավորություն է թողել, նվիրված զինվորական է։

Սխալներ, անշուշտ, կարող է թույլ տված լինել, բայց չեմ լսել այնպիսի խնդրի մասին, որի պայմաններում նրան շարքից հանելը անհրաժեշտություն էր։

Ենթադրվում եմ, որ օպերացիան պլանավորվել և իրականացվել է ՀՀ-ից՝ կոնկրետ քաղաքական նպատակներով։

Պատերազմից հետո չեմ տեսել, չգիտեմ ուր է, ինչով է զբաղվում։ Միայն գիտեմ, որ նրա նկատմամբ հաստատված որևէ մեղադրանք չկա, իրավական գործընթաց չի տարվում, ըստ այդմ՝ մաքուր է։

Եթե նույնիսկ քաղաքական դրդապատճառներով պրոցես սկսեն, ապա չեմ հավատում, որ նրա վրա քրեական գործ հարուցելու պատճառ կա։

Մի խոսքով, այս պատերազմը դեռ շատ հարցերի պատասխան չի տվել, բայց ժամանակը կգա, դեռ կպարզվի, թե ով, ինչ հանգամանքներում և ինչպես է նպաստել այդ ճակատում քաոսի վերածմանը և մեր պարտության սկիզբը դնելու համար։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Լավրով. Ռուսաստանն ու Չինաստանը չեն հետապնդում ռազմական դաշինք ստեղծելու նպատակ

Հաջորդ գրառումը

ԵՄ կարգավորիչը հաստատեց AstraZeneca-ի պատվաստանյութի և թրոմբոզի կապը

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Աշխարհում պայքարում են, որ երեխաները սոցցանցեր չմտնեն, իսկ Հայաստանում Գարիկ Պապոյանի նվագակցությամբ երգում են՝ թող լինի միշտ Facebook-ը, թող լինի միշտ TikTok-ը

03/02/2026
Հրապարակախոսություն

Ծնունդների և մահերի տարբերությունը նվազել է 18 տոկոսով. ժողովրդագրական բացասական միտումներ. Թադևոս Ավետիսյան

03/02/2026
Նորություններ

Ժամանակի հետ մեր հերոսը հասկացավ, որ իր հոգին տենչում է շատ փող և բարձր պաշտոն. Ռուբեն Հակոբյան

03/02/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Իշխանությունն անելու է ամեն ինչ՝ մթնոլորտը նույնը պահելու համար՝ անտարբերություն, վախեր, անհուսություն ու սուտ Վահե Հովհաննիսյան

03/02/2026
Հաջորդ գրառումը

ԵՄ կարգավորիչը հաստատեց AstraZeneca-ի պատվաստանյութի և թրոմբոզի կապը

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական