Հինգշաբթի, Մայիսի 15, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Արցախյան պատերազմը, Զանգեզուրի միջանցքը իրանա-թուրքական հարաբերությունների համատեքստում

06/07/2021
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Քաղաքագետ Վարդան Բալյանի անդրադարձը, –

Արցախյան վերջին պատերազմը զարմանալիորեն մեր փորձագիտական հանրույթի կողմից բովանդակային վերլուծության նյութ չի դառնում, այնինչ նախորդող և հաջորդող աշխարհաքաղաքական և տարածաշրջանային զարգացումները ուղղակիորեն կապված են մեզ հետ:

Մի քանի կարևոր արձանագրումներ անենք: 2018 թվականին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Իրանի նկատմամբ պատժամիջոցների խստացման արդյունքում դիտարկվում էր Թուրքիայի կողմից իրանական նավթի գնումների և Իրանի կողմից թուրքական ապրանքների ներմուծման կրճատում: 2019 թվականի ապրիլից հետո, երբ Միացյալ Նահանգները վերացրեցին Թուրքիային և իրանական նավթի 7 այլ խոշորագույն գնորդներին տրամադրվող արտոնությունները, իրանական հում նավթի և նավթամթերքների ներմուծումը Թուրքիա կրճատվեց 63 տոկոսով, իսկ ավանդական դրական սալդոն առևտրաշրջանառության մեջ՝ 79 տոկոսով:

Հատկանշական է, որ 2015 թվականին երկու երկրների ապրանքաշրջանառությունը կազմում էր 14 միլիարդ և խնդիր էր դրված մինչև 2023 թվականը հասցնել 100 միլիարդի: Նշված շրջանում Իրանը հանդիսանում էր գազի երկրորդ խոշորագույն մատակարարը Թուրքիայի համար՝ տարեկան 10 միլիարդ խմ: Նմանատիպ իրավիճակ էր նավթի առումով, որտեղ Իրանը երկար տարիներ թիվ մեկ մատակարարն էր 51 տոկոսով: Տնտեսական պատժամիջոցների սահմանումից հետո այդ ցուցանիշը նվազեց մինչև 28.5 տոկոս, իսկ առաջին տեղում հայտնվեց Իրաքը՝ 32 տոկոս, որտեղ փաստացի հաստատվել էր իրանական պրետեկտորատ:

Թուրք-իրանական հարաբերությունները նավթագազային ոլորտում, ի դեպ, յուրահատուկ բաղադրիչ ունեն: Թուրքիան հավակնում է դառնալ տարածաշրջանային հաբ դեպի Եվրոպա էներգակիրների արտահանման համար, այդ թվում՝ իրանական, և խնդիր ունի Իրանից կախումը չեզոքացնել: Ժամանակ առ ժամանակ Անկարայից այդ առումով հնչում են դժգոհություններ: Հիշեցնեմ, որ 2012 թվականին Թուրքիան դիմել էր Միջազգային արբիտրաժային դատարան՝ պահանջելով 25 տոկոսով նվազեցնել իրանական գազի գինը: Համեմատության համար, թուրքերը 2015 թվականի առաջին կիսամյակում 1000 խմ իրանական գազի համար վճարում էին 431 դոլլար, ռուսական գազի համար՝ 377, իսկ ադրբեջանականը գնում էին 290 դոլլարով: Ըստ որում, իրանական գազի արտահանման ծավալում Թուրքիայի մասնաբաժինը կազմում էր համարյա 90-95 տոկոս, սակայն, անգամ այդ պարագայում պարսիկները շարունակում էին պահպանել կրիտիկական ազդեցությունը գնորդի վրա՝ փաստացի պարտադրելով գինը: Մի փոքրիկ հիշատակում կանեմ Թուրքիայում 81 նահանգներից 80-ում էներգանաանջատումների մասին և նախագահ Ահմադինեժադի կառավարման տարիներին ձմեռային սաստիկ ցրտերի ժամանակ գազի մատակարարումների ժամանակավոր դադարեցման:

Համանման իրավիճակ է նաև տրանսպորտային ոլորտում, որտեղ պարբերաբար տեղի են ունենում բեռնատարային պատերազմներ: Թուրքական բեռնատարների համար իրանական տարածքի շրջանցումը չափազանց թանկ հաճույք է: Կհիշեցնեմ 2014 թվականի ձմռանը թուրք-իրանական և իրանա-թուրքմենական սահմաններին թուրքական բեռնատարների հսկայական կուտակումները, որ վկայում էին դեպի միջինարևելյան շուկա թուրքական առևտրի նկատմամբ իրանական կողմի փաստացի վերահսկողության մասին: Դեռևս 1994 թվականին Թեհրանի և Անկարայի միջև ստորագրված համաձայնագրով թուրքական բեռնատարները  իրանական տարածքով տրանզիտի համար վճարում էին նաև վառելիքի գնի տարբերությունը, ըստ որում, այս կարգավորումը հակառակ ուղղությամբ չէր տարածվում իրանական բեռնափոխադրողների վրա: Գումարային արտահայտությամբ Իրանը թուրքական բեռնատարներից գանձում էր 750 դոլլար տրանզիտային հարկ, իսկ  իրանական մեքենաները Թուրքիայի տարածքով երթևեկում էին անվճար: 2014 թվականի հոկտեմբերին թուրքերը սահմանեցին համարժեք վճար՝ նպատակ ունենալով ստիպել պարսիկներին վերանայել վարձաչափը, ինչին Ռոուհանիի կառավարությունը պատասխանեց հոկտեմբերի 10-ի որոշումով՝ կրկնակի թանկացման մասին՝ 1500 դոլլար տրանզիտի համար: Հատկանշական է, որ իրանական կողմը քննարկում էր բազմակի ավելի բարձր վարձավճար:

 Ինչևէ, թեման շատ մեծ է և կարելի է բազմաթիվ փաստեր վկայակոչել, որոնք ակնհայտ են դարձնում վերջին Արցախյան պատերազմում Թուրքիայի ներգրավվածության շարժառիթները թուրք-իրանական հարաբերությունների համատեքստում, ինչպես նաև Իրանի կենսական շահերը: Սա գրում եմ հատուկ նրանց համար, ովքեր այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի ներկայում շրջանառող թեման պրիմիտիվացնում են: Պնդում եմ, որ այդ մարդիկ ուղղակի քաղաքական դեգեներատներ չեն ու շատ լավ հասկանում են ամեն ինչ: Այս ամենի համատեքստում չի կարելի բացառել նաև Հայաստանում որոշումներ ընդունող անձանց թուրքական իստիբլեշմենթի կողմից ուղղակի աջակցության, այդ թվում՝ ֆինանսական, պարզ կասեմ՝ վճարման հավանականությունը: Ի դեպ, չարժե մտածել, թե պարսիկներն այս ամենը հեշտությամբ կուլ կտան: Լրջանալ է պետք վերջապես:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մահացել է Ջիվան Գասպարյանը

Հաջորդ գրառումը

Սոչիի գրեթե բոլոր լողափերն այսօր կբացվեն

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Երկրի երկրորդ դեմքը անեկտոդ է հորինել

14/05/2025
Հրապարակախոսություն

ԼՂ լուծարման փաստաթղթի չեղարկումը ոչ մի իրավական ուժ չունի Հայաստանում. Տարոն Չախոյան

14/05/2025
Հրապարակախոսություն

Զբաղվեք ձեր երեխաներով, հարգելի ծնողներ, որոշ դեպքերում նաև զբաղվեք ձեզնով, կրթվելը ամոթ չի, ամոթը սեփական տգիտությունը դրոշակ դարձնելն է

14/05/2025
Հրապարակախոսություն

Նիկոլի պուճուրները արդեն սկսել են ցուցադրել իրենց ամենախոր հավատարմությունը իրենց դավաճան առաջնորդին

14/05/2025
Հաջորդ գրառումը

Սոչիի գրեթե բոլոր լողափերն այսօր կբացվեն

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Մամուլի տեսություն

71 քաղաքացի վճարել է 15 մլն դրամ՝ պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու համար. «Ժողովուրդ»

14/05/2025

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած աղմկահարույց օրենքի համաձայն, որով առաջարկվում է 27 տարին լրացած...

ԿարդալDetails

Մահացել է «աշխարհի ամենաաղքատ նախագահը»

14/05/2025

ՔՊ-ն պարտադիր թող էսօրվա իրենց «թուրք» համարողներին ուղղված հայհոյանքը դարձնի ՔՊ նախընտրական կարգախոս. Վլադիմիր Մարտիրոսյան

14/05/2025

Ահա թե ինչպես են փորձում կարգավորել Հայաստան–Թուրքիա հարաբերությունները. դուք խայտառակություն և ամոթ եք. Էդմոն Մարուքյան

14/05/2025

Ռոբերտ Քոչարյանի դերը Արամ Սարգսյանի հղիության պատմության մեջ. Նաիրի Հոխիկյան

14/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական