Չորեքշաբթի, Մայիսի 14, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Այսօր մենք ունենք երեք Հայաստան

22/12/2020
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Առաջինը հանուն ապագայի պայքարող Հայաստանն է. ուրբաթ երեկոյի՝ երեկվա Հայաստանն է(18 դեկտեմբերի)։ Լույսի, հավատի, ցավի և ապագայի Հայաստանը։ Խաչը պարզած ու իր խաչը կրող մարդկանցով։ Երթ, որ նման էր ուխտագնացության, մոմերով, որ խորհրդանշում էին 5000 հանգչած հոգիները։ Առանց ձևականության, առանց պաթոսի ու պարտադրանքի, ողբերգության ընկալմամբ ու քաղաքացիական ինքնագիտակցությամբ։ Դա հարգանքի ու արժանապատվության գործողություն էր։

Երկրորդն Հայաստանը՝ զոռբա, արյունոտ, լաչառ, անհավատ։ Վարչական ռեսուրսով, կամազուրկ, անսկզբունք խուլիգանների խումբ, որը, գերեզմանների վրա քայլելով, հրահանգով գոռում էր «Նիկոլ վարչապետ»՝ ոտնատակ տալիս հերոսների դեռ տաք գերեզմանները։ Ամբոխն իր ներկայությամբ պղծեց տղաների շիրիմները։ Եվ այդ գոռոցի ներքո ու զրահաբաճկոնների տակ քայլում էր երկրի թիվ 1 դավաճանը։ Հայի վերջին տականքը, մեր բոլոր մեղքերի գլխավոր մարմնացումը, հայերից վատագույնը։ Նա սպանեց մեր զինվորներին ու այսօր ապականեց նրանց գերեզմանները՝ սպանելով նրանց ևս մեկ անգամ։

Կա երրորդ Հայաստանը՝ հարմարվող, վախեցող և սպառող։ Այդ երրորդ Հայաստանը հայտարարել է, որ սա քաղաքական պայքար է, որին չի ցանկանում մասնակից լինել, բայց համառորեն չի նկատում գերեզմանում «Նիկոլ, վարչապետ» ոռնացողներին։ Այդ նույն Հայաստանը ասում է՝ սա քաղաքական պայքար է և չի նկատում, որ թշնամին մոտեցավ Սյունիքին։

Այդ նույն Հայաստանը տոնական գնում անող, զեղչերի մասին խոսող, Ամանորին նախապատրաստվող, սրճարաններում զրուցողներն են։ Հայաստան, որ չի նկատում, որ հաշված շաբաթներ անց սրճարանում սուրճ խմելն անգամ աներևակայելի շռայլություն է լինելու, քանի որ ոչ փող է լինելու, ոչ էլ սրճարան։ Նրանք ապրում են հույսով։ Նրանք հույս ունեն, որ սա ընդամենը քաղաքական պայքար է, որ պատերազմն ավարտվել է և հիմա ամեն ինչ տեղը կընկնի։ Պետք է չնկատել, չլսել, չխոսել և ամեն ինչ կանցնի։ Կհարթվի ու կգնա։

Չի՛ հարթվելու։ Չի՛ վերանալու։ Ամեն օր լինելու է ավելի վատ։ Ձեր զեղչերը շուտով կվերանան, ձեր սրճարանները շուտով կփակվեն, տոները կանհետանանան։ Որովհետև դուք ոչ թե որոշել եք չզբաղվել քաղաքականությամբ, այլ իրականում որոշել եք անտերության մատնել երկիրը, թողնել երկիրը դավաճանին ու նրա բանդային։

Դուք, հարգելի ապաքաղաքական Հայաստան, իրականում հայտարարել եք՝ մենք պատրաստ ենք ինքնակործանման։ Իսկ երբ ձեզ այդ մասին հիշեցնեն, չասե՛ք, որ դուք քաղաքականությամբ չեք զբաղվում։ Սա այլևս ու վաղուց քաղաքականություն չէ։ Ու երբ ձեզ ցույց կտան կադրերը, թե ինչպես էր Նիկոլի ամբոխը տղաների թարմ գերեզմանների վրա հրահանգով գոռում՝ «Նիկոլ, վարչապետ», հիշեք. դուք էիք, որ թույլ տվեցիք կործանել Հայաստանը։

Այսօր մեր հավաքական բարոյականությունն ու արժանապատվությունը հավասարեցվեց զրոյի։ Այսօր սգո օր չէր։ Այսօր սև օր էր։ Այսօր գետինը մտնելու օր էր։ Այսօր համազգային խայտառակության օր էր։ Սովորական մի տականք ևս մեկ անգամ խայտառակեց մի ամբողջ ազգ, մեկ օրում սևացրեց մի ամբողջ հայրենիք։

Միքայել Մինասյան դեկտեմբերի 19․12․2020

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Արցախի էներգետիկայի ապագան

Հաջորդ գրառումը

Վաղը` ժամը 16-ին, մեծ հանրահավաք

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

ԼՂ լուծարման փաստաթղթի չեղարկումը ոչ մի իրավական ուժ չունի Հայաստանում. Տարոն Չախոյան

14/05/2025
Հրապարակախոսություն

Զբաղվեք ձեր երեխաներով, հարգելի ծնողներ, որոշ դեպքերում նաև զբաղվեք ձեզնով, կրթվելը ամոթ չի, ամոթը սեփական տգիտությունը դրոշակ դարձնելն է

14/05/2025
Հրապարակախոսություն

Նիկոլի պուճուրները արդեն սկսել են ցուցադրել իրենց ամենախոր հավատարմությունը իրենց դավաճան առաջնորդին

14/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ինչպես կարելի է առավելությունը դարձնել բեռ, հպարտությունը՝ նվաստացում, իսկ գաղափարախոսությունը՝ պարտվողականություն. Աշոտ Ղուլյան

14/05/2025
Հաջորդ գրառումը

Վաղը` ժամը 16-ին, մեծ հանրահավաք

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Արցախը որևէ հրամանագրով չի կորսվել, և ոչ էլ որևէ հրամանագրով այն հետ ենք բերելու. ԱՀ նախագահի հրամանագրերն ընդամենը սիմվոլիկ նշանակություն ունեն. քաղաքագետ

14/05/2025

Ես չեմ կարծում, որ Արցախը որևէ հրամանագրով է կորսվել, կամ որևէ հրամանագրով այն հետ ենք բերելու։ Իմ խորին համոզմամբ՝ այս...

ԿարդալDetails

Վաղ առավոտից զանգվածային լրատվամիջոցները ադրբեջանական կայքերի բարբաջանքները իրար հերթ չտալով` ակտիվորեն տարածում են. Անահիտ Ավանեսյան

14/05/2025

Ո՛չ փողը կա, ո՛չ էլ մանկապարտեզը. Արթուր Չախոյան

14/05/2025

Ադրբեջանը կրկին սուտ տեղեկություններ է տարածում. ՀՀ ՊՆ

14/05/2025

Մենք մերը հետ ենք ստանալու. Արցախի էջը փակված մի՛ համարեք. Արցախը լուծարված լինելու մասին այլևս չխոսել. Ռոման Երիցյան

14/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական