Բանաստեղծ Էդուարդ Մանվելյանի ՖԲ գրառումից, –
27 տարի առաջ այս օրը՝ 1993-ի դեկտեմբեր 2-ին մտանք զորամաս։Առաջին աչքի զարնող գրությունը շտաբի պատերին մեծ-մեծ տառով գրվածն էր․«Հաղթում է ուժեղը և ոչ թե արդարը․ վայ թույլին»- Գարեգին Նժդեհ։
Գիշերը շշով ջուրը դրեցի կողքիս, որ դրա համար չհասնեմ բաղնիք, բայց քնով անցա, առավոտ վեր կենամ ու տեսնեմ շշով ջուրը տրաքել էր՝ մեջը սառույց։ Մինուս ինչքան էլ եղել գիշերը կազարմում, դժվար է ասել, բայց ունեցածներս մի բարակ պռոստին էր տակներս, մեկն էլ վրաներս ու վրայից բարակոտ ադեալ։ Դիմանում էինք․․․ Հետներս նույն կազարմում եռամսյա հավաքներից մոբիլիզացված ՄՕԲ-ն էր։ Մի տեղ քնում էինք, մի տեղ սառում, մի տեղ գարի ու կռուպա ուտում, կես շաքարով չայ խմում, որ չգիտեիր՝ խմեիր, թե լցնեիր ոտքերիդ։
Այսպիսին է բանակը, ու այն թույլերի տեղ չէ, մանավանդ՝ պատերազմական վիճակում։
94-ի հունվարից մինչև մայիս՝ զինադադարի կնքելը, սարսափելի ծանր մարտեր էին բոլոր ուղղություններով՝ Օմարից մինչև Հորադիզ։ Թշնամին էլի գերազանցում էր՝ համ թվով, համ զենքով, համ վարձկաններով՝ շամիլ բասաևն իր ջոկատով, որ ավելի ուշ փախավ Արցախից ու տարիներ հետո խոստովանեց․ «Հայրեի դեմ պատերազմելը անիմաստ գործ է․․․»։
Մինչև Բանակի կազմավորվելը մերոնք էլի նույն վիճակում էին՝ որսորդական հրացաններով «Կռակաձիլ» ուղղաթիռի դեմ էին կռվում՝ պարտիզանական ջոկատներով։ Ամիսներով սնունդ չէր հասնում թեժ կետերին։ Ջուրը ոսկու տեղ էր գնում՝ ծարավ խեղդվում էինք օրերով։ Զոհերը շատ էին, զինամթերքը՝ սահմանափակ, հագուստը՝ քրքրված, ու դեռ օդից աշխատում էին ուկրաինացի օդաչուները՝ Սու-երով․ բայց այս ամենի մեջ, ոչ միայն ազատագրվեց Արցախը՝ Շուշին հետ բերվեց գերությունից, այլև գրավվեց ադրբեջանի կեսը ու դեռ էլի կգրավվեր, եթե ռուսը ստոպ չտար։
Իսկ ստոպը, ի դեպ, եղավ ելման դիրքերի վերադարձ պայմանով, ինչը Հայաստանը չէր պատրաստվում անել, որովհետև Վազգենը լավ գիտեր՝ կես սմ տաս, կմ կուզեն։ Ժողովրդական խոսք կա, ասում ա «Օգնիր նստեմ ուսերիդ, գլխիդ ես ինքս էլ կբարձրանամ»։
25 , հետո 30, հետո 35 հազար զորք իբր փրկելու գերագույն մուտիլօվչիկի միֆը օդի մեջ մնաց․30 հազար զորք ունեինք ու Շուշին 600 հոգով էին պահու՞մ․․․Ռուսական հարյուրամյա ծրագիրը միշտ նախատեսել ու իրականացրել է երկու երկների զինաթափ անելն ու նրանց կախման մեջ պահելը։
Սումգայիթ, բաքու, Օղակ, հետո, Գրաչյովն եկավ Հայաստան, նստեց ուղղաթիռն ու պտտեց Նախիջևանի վրա, ու թուրքական զորքը հետ գնաց ելման դիրքեր։Իսկ մեզ մնաց 26 տարվա թռիչք, որ այլևս առանզ զոհերի, պահեինք տղերքի, այսօրվա պայմաններից հազարապատիկ ավելի դաժան պայմաններում կերտած հաղթանակը, բայց, ոչ միայն չպահեցիք, այլև նրանց երազներում չտեսածն էլ իրականության տեղ նվիրեց էս հեյվանը։
Հիմա Վազգենն ու Լեոնիդը, Մոնթեն ու Դուշմանը գլուխները հանեին գերեզմանից ու նայեին մեզ, ու Դուշմանը կասեր․-Յանի ձեր էշ խելքով, Շուշին ազատագրելն ավելի հեշտ էր, քան պահելը՞, հա՞․․․
Պատասխանեք, նիկօլ ու աննա անվերապահորեն աջակցող մարդեր․․․
Ասում եք կյանքեր է փրկե՞լ․ Ազգ ու Երկիր է կործանել գերագույն գլխավոր սատանեն՝ ձեր անվերապահ աջակցությամբ՝ երեք երկար տարիներ․․․