Զարմանալի տրամաբանությամբ հայկական պետականության խնդիրների, բանակի մասին վերջին 2 ամիսների ընթացքում լուրջ մտահոգություն են հայտնում Թուրքիայի, Իսրայելի, Մեծ Բրիտանիայի, նույնիսկ Ադրբեջանի քաղաքական գործիչները՝ այդ ամենի համար մեղադրելով ՀՀ բացառապես նախկին իշխանություններին։
«Թուրքական ազգայնամոլական «Գորշ գայլերի» ներկայացուցիչներից մեկը 2020թ․ դեկտեմբերից սկսած ինձ համոզում է, որ հենց Ռոբերտ Քոչարյանի մեղքով են եղել մեր ձախողումները, և իրենք հաջողության հասան հենց նախկին նախագահի մեղքով։
Իսրայելցի քաղաքագետը պնդում է, որ Հայաստանը կարող էր ավելի ուժեղ լինել, եթե Նիկոլ Փաշինյանը ավելի վաղ գար իշխանության, իսկ նախկինները ավելի քիչ թալանեին երկիրը։
Ադրբեջանի նախագահը պարբերաբար հայտարարում է, թե հայկական կողմի ռազմական ձախողման մեղավորները Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանն են, և այսօրվա բանակը Նիկոլ Փաշինյանի բանակը չէ, այլ նախկինների։
Այդ երբվանի՞ց մենք դարձանք մեր թշնամիների և նրանց աջակիցների մտահոգության օբյեկտ։ Ինչո՞ւ է այդպես»,- գրում է տարածաշրջանային հարցրով փորձագետ Նաիրի Հոխիկյանը։