Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի գրառումը, –
«Տարօրինակ բան կասեմ՝ այսօր ավելի շատ հնարավորություններ եմ տեսնում Արցախի հարցը մեր պատկերացումներին համապատասխան լուծելու համար». Փաշինյան
Ու գիտեք ինքը անկեղծ է սա ասում։ Ես էլ այս գրառումս անում եմ առանց մի գրամ սարկազմ։
Իսկ գիտե՞ք Արցախի խնդրի լուծման իրենց պատկերացումները որոնք են․ Արցախը պիտի դառնա Ադրբեջանի մաս։
Ու խնդիրը կլուծվի։
Ի դեպ, 2019թ․ և 2020թ․ ներքին սոց․ հարցումներ են արել, որտեղ հարց կար․ ինչ քաղաքական վարք կցուցաբերեք, եթե Արցախը և նրա հարակից հողերը հանձնվեն Ադրբեջանին։
Երեք տարի շարունակ ասում եմ, որ այս ամենը վաղուց պլանավորված էր, իսկ էսքան զոհ ունեցանք, որ այդ գործընթացը լեգիտիմացվի․ այդքան արյունը պետք էր, որ ցույց տրվեր, իբր դիմադրել ենք, մինչդեռ բանակը նահանջ հրամանից բացի ոչինչ ուրիշ չէր լսել։