Կիրակի, Մայիսի 11, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՄՆ-ում մեր դեսպանների մասին. Սուրեն Սարգսյան

25/01/2021
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Սուրեն Սարգսյանը ֆեսյբուքյան իր էջում գրում է.

«Պետք չէ Մակունցին վիրավորել կամ ձեռք առնել: Ուղղակի պետք է ճիշտ գնահատել իրավիճակը: Իսկ իրավիճակը հետևյալն է: Վաշինգտոնում մեր դեսպաններն ի սկզբանե եղել են պրոֆեսիոնալ դիվանագետներ։ Այս ուղղությամբ մեր կադրային քաղաքականությունը մշտապես փայլուն է եղել։

Ինչպես ասում են՝ «բարձրագույն նշաձող»: Շուգարյանը, Կիրակոսյանը, Մարգարյանը, Հովհաննիսյանը և Ներսիսյանը արհեստավարժ դիվանագետներ էին, հիանալի տիրապետում էին ժամանակի ամերիկյան իրականությանը և փայլուն կատարում էին իրենց առջև դրված խդնիրները։ Ունեցել ենք նաև մեկ քաղաքական նշանակում, ինչը միջազգային պրակտիկայում շատ հաճախ կիրառվող երևույթ է։ Երբ բարձրաստիճան ծանրքաշային գործիչ ես նշանակում դեսպան, դրանով ընդգծում ես հարաբերությունների կարևորությունը և դրանց խորացման պատրաստակամությունը։ Իսկ եթե հաշվի ենք առնում, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը դեսպան նշանակվելուց շուրջ մեկ տարի առաջ բավականին սերտ հարաբերություններ էր հաստատել փոխնախագահ Ջո Բայդենի հետ, պատկերն առավել ամբողջական է դառնում։

Հայկական կողմի մեսիջը ճիշտ ընկալվեց Վաշինգտոնում։ Նախագահ Օբաման Տիգրան Սարգսյանին ընդունեց ժամանելուց շուրջ 2 շաբաթ անց, չնայած արարողակարգով ամիսներ էին պահանջվում։ Ինչևէ, ինձ համար մինչ օրս անհասկանալի է, թե ինչու Հովհաննիսյանին հեղափոխությունից շատ կարճ ժամանակ անց հետ կանչեցին և նշանակեցին Ներսիսյանին։ Եթե նպատակն էր ընդգծել նախկինների հեռացումը, նորերի գալը և «նոր Հայաստան» կոնցեպտը, ապա տրամաբանական չէր Ներսիսյանի նշանակումը դեսպան, իսկ Հովհաննիսյանինը՝ փոխնախարար։ Շեշտեմ, երկու դեսպաններին էլ համարում եմ լուրջ դեսպաններ։Մեկ այլ խնդիր էլ կա։ Մեր վերջին երեք դեսպանները Վաշինգտոնում պաշտոնավարում են 2,5 տարուց ոչ ավել։ Եթե Տիգրան Սարգսյանի դեպքում սա հասկանալի էր, քանի որ նա նշանակվել էր միջազգային կազմակերպության ղեկավար, ապա Հովհաննիսյանի ու Ներսիսյանի ափալ-թափալ փոփոխությունները անլուրջ տպավորություն կարող են թողնել ԱՄՆ-ում։ Ներսիսյանը շատ լավ տեմպի մեջ է և չնայած Երևանից գնացող՝ հաճախ անադեկվատ հանձնարարականներին, այնուամենայնիվ էֆֆեկտիվ աշխատում է։ Մակունցի մասին ոչինչ ասել չեմ կարող։ Անձնական որևէ խնդիր չունեմ։

Պարզապես ոչ փորձառու դիվանագետ է, ոչ քաղաքական ծանր քաշային, ոչ էլ Ամերիկան է այնպես պատկերացնում, ինչպես անհրաժեշտ է։ Ասեմ ավելին, վերջերս համայնքային «Armenian Weekly»-ն գրել էր, որ Մակունցի ԱՄՆ այցի նպատակը Սենատոր Մենենդեզի հետ ֆոտո նկարվելն ու PR լինելն էր և որևէ հրատապ օրակարգ իրականում չկար։ Սա բնականաբար հասկանում են նաև Վաշինգտոնում և հասկացել էին նաև Մենենդեզի գրասենյակում: Հայ-ամերիկյան լճացած հարաբերությունների պարագայում սխալ եմ համարում նրա նշանակումը, մանավանդ, որ որևէ առավելություն չունի գործող դեսպան Ներսիսյանի նկատմամբ։ Ներսիսյանին համարում եմ էֆֆեկտիվ դեսպան (նրա գործունեությունը մշտապես գտնվում է մեր կենտրոնի մշտադիտարկման ներքո) և համարում եմ որ բավականին լավ ու ջերմ կապեր ունի դեմոկրատների վարչակազմի հետ։ Այդ պատճառով է, որ համարում եմ, որ Մակունցի Վաշինգտոն մեկնելը այլ նպատակ և օրակարգ կարող է ունենալ։ Իմ համոզնումնքն է։ ԱՄՆ-ում այս փուլում պետք չէ դեսպանին փոխել: Իսկ, եթե չգիտեմ, թե ինչ անհրաժեշտություն կա դեսպանին փոխելու համար, ապա առաջարկում եմ դեսպան նշանակել օրինակ Թաշչյանին կամ Կաժոյանին։ Իմացողները կհասկանան։ Մի բան էլ է ակնհայտ: Հայաստանում որ օրը տեղի ունենա իշխանափոխություն, նույն օրը Մակունցին ազատելու են պաշտոնից: Այդ օրը հեռու չէ, իսկ դա կրկին որպես անլրջություն է ընկալվելու: Հայկական լոբիստներն արդեն իսկ կոշտ արձագանք են տվել այս նշանակման կապակցությամբ: Առանց նրանց աջակցության, ցանկացած դեսպան դատապարտված է տապալման:

Նշանակմանը դեմ են ԱԳՆ-ում: Բառացիորեն համարյա բոլորը: Սա տապալման երկրորդ նախադրյալն է: Համայնքի ծանրքաշայիններից նույնպես գալիս են շատ բացասական ազդակներ՝ այս իշխանություններին դավաճան են համարում: Սա տապալման անխուսափելիության երրորդ նախադրյալն է: Ադրբեջանի դեսպանը Վաշինգտոնում ծանրքաշային է՝ 10 տարի է Վաշինգտոնում է: Նրան լուրջ հակակշիռ է պետք դեմ տալ: Իսկ Մակունցը այդ հակակշիռը չէ, իսկ Ներսիսյանը ադրբեջանցու համակուրսեցին է: Լավ ճանաչում և հակակշռում է:

Այս ցանկը կարող եմ շարունակել»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Գիտական բացառիկ լավ լուր՝ սկսել ենք մեր «Ուղեղի կենտրոն»-ի կառուցումը. Արմեն Մուրադյան

Հաջորդ գրառումը

Դավիթ Տոնոյան. Քաղաքական մելամաղձը սպառնում է մեր ժողովրդին

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանն ի՞նչ զգաց, երբ Կարմիր հրապարակով անցավ ադրբեջանական զորախումբը, իսկ հայկական զորախումբ չկար

10/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանի ժուռնալիստների միությունը հետևողական է լինելու Լիլիթ Աղեկյանի շուրջ տեղի ունեցող գործընթացների նկատմամբ․ հայտարարություն

09/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ազգային կորուստները թող չխամրեցնեն մեր մեջ հիշատակը հաղթանակի ու այդ հաղթանակի համար կյանք ու կռիվ տված հերոսների. Արցախի թեմի առաջնորդ

09/05/2025
Հրապարակախոսություն

…կամ խանգարման հիվանդությունը այնքան է առաջադիմել, որ դուրս է գալիս բժիշկների և շրջապատի վերահսկողությունից

09/05/2025
Հաջորդ գրառումը

Դավիթ Տոնոյան. Քաղաքական մելամաղձը սպառնում է մեր ժողովրդին

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Սա այն ոստիկանն է, ով հանձնարարել է Լիլիթ Աղեկյանին հանվացնել տեսախցիկների առջև. Փոստանջյան 

11/05/2025

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Սա այն ոստիկանն է, ով մեղադրվում է Լիլիթ Աղեկյանին խոշտանգելու, նրա նկատմաբ նվաստացնող վերաբերմունք ցուցաբերելու մեջ:Ինձ փոխանցեցին, որ ոստիկան...

ԿարդալDetails

Խմբակային դավաճանության հիմքեր են կարծես թե բացահայտվում. Ստեփան Դանիելյան

11/05/2025

Միայն Աստծուն է հայտնի` ինչ կլինի Ադրբեջանի հետ իշխանությունն ընտանիքի անդամ հաջորդ ժառանգորդին փոխանցելիս. Վարդան Ոսկանյան

11/05/2025

«Իրական Հայաստանի» կոնցեպտի տակ պատմության խմբագրումը մեր երկրի դեմ բազմաթիվ ականներ է պարունակում. Տիգրան Աբրահամյան

11/05/2025

Սրանց իշխանազրկելու բանալի մեթոդը նույնն է, ինչ տոտալիտար աղանդի ճանկերից փորձես հանել քեզ հարազատ մարդուն. Վլադիմիր Մարտիրոսյան

11/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական