Շաբաթ, Հոկտեմբերի 25, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ահաբեկչություն Հայաստանի նկատմամբ

25/05/2021
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանում ու Հայաստանի շուրջ կատարվող տեսանելի ու թաքնված գործընթացները վստահաբար մշակվում են ինչ-որ կենտրոնների կողմից և տեղի են ունենում համապատասխան տեխնոլոգիաների տրամաբանության շրջանակներում։ Պատերազմի ավարտից հետո հայ հասարակության նկատմամբ հետևողականորեն կիրառվում են մոլորեցնող շատ որոշակի տեղեկատվական, քարոզչական տեխնոլոգիաներ, որոնց նպատակը հանրության գիտակցության բթացումն է, որը, վերջին հաշվով, հանգեցնում է անգամ ամենադժոխային իրադարձությունների անընդվզում ընդունմանն ու համակերպմանը։

Հենց այդպիսի տեխնոլոգիաների օրինակ է Սյունիքի ու Գեղարքունիքի մարզերում ադրբեջանական զինուժի առաջխաղացումն ու դրան ուղեկցող տեղեկատվական-քարոզչական աղմուկը։ Այն, ինչ արձանագրված է արդեն այսօր՝ շոկ-համակերպում-ընդունում սխեմայի արտահայտություն է։ Մայիսի 12-ին, երբ հայտնվեցին առաջին տեղեկություններն այն մասին, որ ադրբեջանցիները հայտնվել են Սև լճի տարածքում, ապա՝ Վարդենիսում, հասարակությունը սկզբնական փուլում շոկ ապրեց, որն ուղեկցվեց անհանգստության ու անորոշության խորը զգացումով։

Բայց օրերի հետ հանրությունն աստիճանաբար սկսեց համակերպվել այդ՝ առաջին պահին աներևակայելի ու անկարելի թվացող տեղեկությանը, ինչի արդյունքում, արդեն 13-րդ օրն է՝ ադրբեջանական զինվորները՝ ավելացող քանակով, գտնվում են Հայաստանի ինքնիշխան տարածքում։

Հիմա կատարվածի, ըստ էության, վերջին՝ ընդունման փուլն է, որից հետո արդեն հասարակությունը վերջնականապես կհաշտվի այն իրողության հետ, որ թշնամական երկրի զինուժը կարող է անարգել հատել Հայաստանի սահմանը և դիրքավորվել մեր երկրին պատկանող տարածքում։

Նույնպիսի տեխնոլոգիայի արտահայտություն էր հերթական եռակողմ հակահայկական փաստաթղթի ստորագրման մասին պատմությունը։ Սկզբում այն առաջացրեց շոկ, որոշ մարդիկ դուրս եկան փողոց, և այլն, ապա հանրությունը մտավ նաև այդ տեղեկատվության հետ համակերպման ռեժիմի մեջ, որին հաջորդելու է ընդունման փուլը։ Այդ փաստաթղթի մասին տեղեկություններին զուգահեռ, «հընթացս» սկսեցին քննարկել նաև անկլավների հարցը․ կրկին՝ սկզբում շոկ, ապա՝համակերպում, և, ի վերջո, ընդունում։

Դժվար է ասել՝ ո՞ր երկրներից և ովքե՞ր են աշխատում այս տեխնոլոգիաները հայկական իրականությունում կիրառելու գործընթացում, բայց վստահաբար աշխատողներ կան, ընդ որում, դրանք կարող են լինել միանգամից մի քանի, անգամ հակադիր բևեռներից։ Նաև այս տեխնոլոգիաների անտեսանելի ազդեցության արդյունքն է իրողությունը, որ պատերազմից ընդամենը 6 ամիս անց, երբ դեռ Եռաբլուրում նոր փոսեր են փորվում, բազմաթիվ ծնողներ իրենց զավակներին են փնտրում զոհվածների և ողջերի մեջ, թշնամին գրեթե ամեն օր մեր տարածք է ներխուժում և պահանջներ ներկայացնում, արդեն գրեթե որևէ մեկը չի խոսում Արցախի մասին, հիմա բոլորի ուշադրությունը կենտրոնացած է Սյունիքի ու մյուս սահմանամերձ մարզերի վրա։

Հայ հասարակությունն արդեն իսկ համակերպվել և ընդունել է Արցախի, Շուշիի, այլ բնակավայրերի կորստի, հազարավոր զոհերի ու վիրավորների իրողությունը, ինչն այդ նույն տեխնոլոգիաները կիրառողներին խիստ անհրաժեշտ է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու միջոցով Արցախի հարցը վերջնականապես փակելու և Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու համար։

Ամիսներ շարունակ Հայաստանի հանրությունն ապրում է վատի ու ավելի վատի սպասման ռեժիմում։ Նրան ներկայացնում են դժոխային տեղեկություններ, ապա դրանից համեմատաբար պակաս վատն արձանագրվում է՝ որպես կայացած փաստ։ Հասարակությունն ապրում է «կարող էր ավելի վատ լինել» ինքնամխիթարական հոգեբանությամբ, ինչը հնարավորություն է տալիս Նիկոլ Փաշինյանին և նրա կառավարությանն իրագործել այն, ինչը մշակում են այդ նույն տեխնոլոգները՝ ամենայն հավանականությամբ՝ առանց անգամ նրանց տեղյակ պահելու։

Իրականում սա ահաբեկչություն է մեր հասարակության նկատմամբ, որը, սակայն, որևէ հակաահաբեկչական կազմակերպության կողմից չի արձանագրվում ու չի դատապարտվում, նաև այն պատճառով, որ ձեռնտու է բոլորին, բացի Հայաստանից ու ՀՀ քաղաքացիներից։

168.am

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ղրիմի թաթարների աքսորի 77-րդ տարելիցին նվիրված գիտաժողով

Հաջորդ գրառումը

Մայիսի 25-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Իշխանությունը փորձելու է ստանալ իր պայմանները՝ ցանկացած մեթոդով և արտաքին աջակցմամբ

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
Հաջորդ գրառումը

Մայիսի 25-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Հրանտ Մարգարյանին հրազենային վիրավորումով տեղափոխել են հիվանդանոց. վիճակը ծայրահեղ ծանր է

25/10/2025

Հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել Հրանտ Մարգարյանի որդին։ «Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել Հրանտ Մարգարյանի որդին՝ Մխիթար...

ԿարդալDetails

Տեր Սարգիսը պետք է կիրակի օրը Հովհաննավանքում պատարագ մատուցեր, բայց նույն ժամին նրան կանչել են հարցաքննության

25/10/2025

Սամվել Կարապետյանի քրեական հետապնդման մեջ կա քաղաքական մոտիվացիա. դա ակնհայտ է. Դանիել Իոաննիսյան

24/10/2025

Ուղիղ. ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասներորդ նստաշրջանի արտահերթ նիստ – 24.10.2025

24/10/2025

Սա իշխող քաղաքական ուժի ղեկավարի կողմից Եկեղեցին պառակտելու հերթական փորձ է` հակաօրինական ու հակաեկեղեցական իր բոլոր դրսևորումներով. հայտարարություն

24/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական