Երեքշաբթի, Փետրվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ախորժակն ուտելուց է բացվում․ Տիգրանաշե՞ն, թե՞ Երեվան

19/07/2021
- Հրապարակախոսություն, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԵՊՀ ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ալվինա Աղաբաբյանի ՖԲ էջից, –

Հուլիսի 14-ից սկսված Ադրբեջանը լարվածություն է ստեղծել և պարբերաբար կրակում է հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում  տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Այդ հատվածում արդեն զոհ էլ ունենք․ ամսի 14-ին թշնամու կողմից սպանվեց պայմանագրային զինծառայող, շարքային Սամվել Գագիկի Ալավերդյանը։

Ըստ ամենայնի՝ Ադրբեջանի խնդիրը սահմանի այս հատվածում ամենևին էլ Տիգրանաշենը չէ։ Այն այսպես թե այնպես իրենն է լինելու․ ամենայն հավանականությամբ, ՀՀ ներկայիս իշխանություններն Ալիևի առաջ արդեն վաղուց ստանձնել են Տիգրանաշենն Ադրբեջանին նվիրելու պարտավորությունը, ինչի մասին բազմաթիվ վկայություններ կան՝ իշխանության ներկայացուցիչների, իշխանական/հանրային լրատվամիջոցների խոսույթից սկսած մինչև Երասխից Գորիս միջպետական նշանակության ավտոճանապարհի տարօրինակ հիմնանորոգումը (https://www.facebook.com/AlvinaAghababyan/posts/4333026913394217)։ Այնպես որ Տիգրանաշենի ադրբեջականացումն իր կործանարար հետևանքներով հանդերձ ընդամենը ժամանակի և տեխնիկական նյուանսների հարց է։

Ադրբեջանի խնդիրն այլ է․ նվազագույնը՝ Երասխը, դիմադրության չհանդիպելու պարագայում՝ Արարատն ու ինչու ոչ՝ Երևանը։

Երասխը կարևոր ճանապարհային հանգույց է (ավտոմոբիլային և երկաթուղային), պատրաստի ճանապարհ դեպի Տիգրանաշեն և ամենակարևորը՝ ուղիղ և անարգել ճանապարհ դեպի Երևան։

GPS-յան սահմանազատում և սահմանագծում իրականացնելու և Տիգրանաշենն Ադրբեջանին նվիրելու պայմանավորվածության պարագայում Երասխն ու մոտակա բնակավայրերը (Արմաշ, Սուրենավան, Պարույր Սևակ) պահել կարողանալու համար արդեն այս պահին առնվազն պիտի կահավորված և պահպանություն/պաշտպանություն իրականացնելու համար պատրաստ առաջնագիծ ունենայինք Ուրծի լեռնաշղթայի հարավահայաց լանջերին ու դրանցից էլ առաջ, ինչն առ այսօր իհարկե չկա։

Ասել է թե՝ Ադրբեջանը ցանկության պարագայում (իսկ այդ ցանկությունը բնականաբար կա) կարող է Սյունիքի և Գեղարքունիքի նման մտնել ՀՀ Արարատի մարզ և ռազմակալել Երասխը։

Երասխի ռազմակալումը հնարավորություն է տալու ադրբեջանական զինուժին ծավալվել դեպի

ա) հյուսիս և հյուսիս-արևելք՝ դեպի Ուրծի լեռնաշղթան՝ ուղիղ կախվելով Լանջառ, Լուսաշող, Լանջանիստ, Շաղափ, Ուրցաձոր, Դաշտաքար, Գոռավան գյուղերի և Վեդի քաղաքի վրա (ինչն իր հերթին ժամանակի ընթացքում բերելու է նշյալ բնակավայրերի գրավմանը կամ առնվազն հայաթափմանը) և վերահսկողության տակ առնելով Տիգրանաշենի ու Երասխի կորստից հետո Երևանը Վայոց Ձորին ու Սյունիքին կապող այլընտրանքային H10՝ Ոսկետափ – Վեդի – Ուրցաձոր – Լանջառ – Զանգակատուն ճանապարհը,

բ) հյուսիս-արևմուտք՝ Մ2 միջպետական ճանապարհի Երասխ-Երևան հատվածով այնքան, որքան կկարողանա ռազմակալել՝ զուգահեռաբար մեծացնելով ավագ եղբոր՝ Թուրքայի հետ իր նորակերտյալ սահմանի երկարությունը։

Երասխ-Երևան ճանապարհին Երասխից հետո առաջին թիրախն Արմաշ գյուղն է, որը Երասխից հեռու է ընդամենը 2-2,5 կմ, այնուհետև Սուրենավանը՝ մոտ 7 կմ։ Հաջորդն արդեն Արարատ գյուղն ու Արարատ քաղաքն են լինելու։

Կարծում եք՝ անհնա՞ր է կորցնել Արարատը։

Անհնարը Մեխակավանը, Հադրութն ու Շուշին կորցնել էր։ Իսկ Արարատներն իրենց աշխարհագրական դիրքով և պաշտպանական կառույցների ու հնարավորությունների առկայությամբ անհամեմատ շատ ավելի անպաշտպան են։

Դե իսկ Արարատ քաղաքի անկումից հետո իրեն կպած Ավշար գյուղի, այնուհետ՝ Այգավան և Ոսկետափ գյուղերի ռազմակալումը մեծ խնդիր չի լինելու։

Պատկերացնում ե՞ք, չէ՞, ինչ մեծագույն հաճույքով են թուրքերը կրկնելու Շուշիում Վազգեն Սարգսյանի արձանի նկատմամբ իրականացրած իրենց վանդալիզմը՝ պղծելով և ավերելով սպարապետի տուն-թանգարանն Արարատ գյուղում։

Հասկանում ե՞ք, չէ՞, որ դրանից հարբած՝ նրանք էլ ավելի մեծ տենչանքով են ուզենալու առաջ գնալ մինչև “իրենց Իրևանը”։

Գիտակցում ե՞ք, չ՞է, որ մի գեղեցիկ օր էլ Խոր Վիրապը կամ Ամարաս է դառնալու, ուր կայցելեք ռուս խաղաղապահների ուղեկցությամբ, կամ էլ կկորցնեք Դադիվանքի պես։

Իսկ թե Արարատից թշնամին Երևան կհասնի, թե ոչ, կախված կլինի նրանից, թե մենք որ ազգերի դասին ենք պատկանում՝ ողնաշարավո՞ր, թե՞ անողնաշար։

Կարծում եք՝ Երևանը կորցնել հնարավոր չէ՞, իզուր․․․

#հակահայաստան

#թուրքը_սպառնալիք

  #թուրքը_թշնամի

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Պարզվել է, որ Արևմուտքի երկրները լրտեսող ծրագրերով հետևում են հազարավոր քաղաքացիների

Հաջորդ գրառումը

Իրանի հոգևոր առաջնորդը մահմեդական երկրներին կոչ է արել դիմակայել Արևմուտքի միջամտությանը

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ժամանակի հետ մեր հերոսը հասկացավ, որ իր հոգին տենչում է շատ փող և բարձր պաշտոն. Ռուբեն Հակոբյան

03/02/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ինչը ինչով է պետք փոխարինել. Վահե Հովհաննիսյան

03/02/2026
Հրապարակախոսություն

Տեսանյութ. Զարմանք է առաջացնում «Մեր ձևով»-ի որդեգրած քաղաքականությունը, որը շեշտը դնում է սոցիալ-տնտեսական զարգացման թեզերի վրա

02/02/2026
Հրապարակախոսություն

Գեոպոլիտիկ առումով դառնում ենք նախկինում արգելված ֆանտազիաների վայր, որտեղ աշխարհի մեծերը սկսում են բավարարել սեփական թաքնված աշխարհաքաղաքական կարիքները

02/02/2026
Հաջորդ գրառումը

Իրանի հոգևոր առաջնորդը մահմեդական երկրներին կոչ է արել դիմակայել Արևմուտքի միջամտությանը

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական