Դեսպան, իրանագետ Գրիգոր Առաքելյանի ՖԲ էջից, –
Ահա թե ինչու
Ալիևին կիսամահացու վիրավորանք է պատճառել Իրանի զորավարժանքը։ Վիրավորանքի բուն պատճառներից մեկն էլ Ալիևի արտահայտած հետևյալ մտքից կարելի է կռահել․ «Ինչո՞ւ հիմա, ինչո՞ւ այնտեղ նման բան նախկինում չէր եղել: Ինչո՞ւ նրանք զորավարժություն չեն անցկացրել այն ժամանակ, երբ հայերն այնտեղ էին ապրում: Ինչո՞ւ նրանք զորավարժություններ են անցկացնում միայն այն ժամանակ, հենց որ մենք հասանք այնտեղ»:
Գրենք, թող Ալիևն էլ իմանա․
Իրանը վստահ էր, որ այն ժամանակ «այնտեղ» ահաբեկիչներ չեն վխտա։ Իրանը համոզված էր, որ Հայաստանի տարածքով դեպի արտաքին աշխարհ տանող իր ճանապարհը չի փակվի։ Իրանը հաստատ գիտեր, որ թշնամական կեցվածք ունեցող երրորդ երկրների ոտքն «այնտեղ» չի բացվի․․․
Հաջորդ կիսամահացու վիրավորանքն ո՞վ կպատճառի։