Արևելագետ Վարդան Բալյանի գրառումը i8 ՖԲ էջից, –
Ադրբեջանցի զինվորականներից մեկի գրառումն է պատերազմի օրերին։ Այսպիսիք շատ են եղել, մեզ հաջողվել է հավաքել մի քանի տասնյակ նման մեկնաբանություններ, որոնք Արցախյան վերջին պատերազմի մասին ճշմարտության զեկույցի մաս են լինելու։ Առանց մեկնաբանության, հայ զինվորին արժանի պետություն է պետք կառուցել։
“Պետք է ամեն ինչ անել, ամեն գնով ձգտել պատերազմն ավարտել ամենաուշը մինչև դեկտեմբերի կեսեր, այլապես ամեն ինչ կփոխվի ի օգուտ հայերի։
Պետք չէ խաբել, թե հայերը կռվել չգիտեն, գիտեն և միջին ու ավելի ցածր օղակում կռվում են կազմակերպված, ակնհայտ մոտիվացված, կրտսեր հրամանատարական կազմն իր ենթակա զորքի կառավարումն իրականացնում է շատ լավ։ Ֆիզուլիի պաշտպանական շրջանում շրջապատման մեջ հայտնված դիրքերը մինչև հիմա գրավել չի հաջողվում։
Հրետանին շարունակում է աշխատել, ըստ որում, պետք է ընդունել, որ լավ է աշխատում, մեր կորուստները զգալի են։ Նրանք հիմա նույն վիճակում են, ինչ մենք Առաջին պատերազմում, երբ զինվորներով կռվում էինք, իսկ ղեկավարությունը պատերազմել չգիտեր”։