Հինգշաբթի, Նոյեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ադրբեջանում շատ լավ հասկանում են՝ հավանական է, որ ազդեցիկ երկրների շահերից բխի, որպեսզի Հայաստանը ձգտի՛ ռևանշի ու բալանսավորի տարածաշրջանը

08/11/2022
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՀԿ փոխնախագահ Արտակ Զաքարյանը գրում է.

«Օկուպացված հայկական Շուշիում Իլհամ Ալիևն այսօր կրկին հոխորտացել է: Օգտվելով Հայաստանի կապիտուլյացված իշխանությունների թուլակամությունից, մորթապաշտությունից, դավադիր կեցվածքից ու քաղաքական տգիտությունից՝ Ալիևը համարում է, որ իր “հաղթանակը” պետք է շարունակի ամրապնդել: 44-օրյա պատերազմից երկու տարի անց, նրա կեցվածքն այնքան հանդուգն ու անբարտավան է դարձել, որ ՀՀ քաղաքների ու տարածքների աղավաղված անունները նշելով՝ սպառնում է նոր խնդիրներ ստեղծել:

Քանի որ պաշտոնական Երևանը չի խոսում Արցախի օկուպացված տարածքներից, եվրոպաներում քննարկում է Արցախից ձեռք քաշելու օրակարգեր իսկ Հայաստանում տեղեկատվական ու իրավական ճնշումների է ենթարկում ազգային ուժերին, բնականաբար Ալիևը ոչ միայն օկուպացնելու է Հայաստանի ինքնիշխան տարածքները, այլ նոր սպառնալիքներ է հչեցնելու Հայաստանի մյուս սահմանամերձ բնակավայրերի նկատմամբ:

Ադրբեջանը չի թաքցնում այն հանգամանքը, որ Հայաստանի հետ երբեք գործնական խաղաղության չի գալու: Ընդհակառակը՝ հստակ ասում է, որ Հայաստանը միշտ պետք է ենթարկվի Ադրբեջանի քաղաքական կամքին, կատարի նրա պահանջները և որևէ գործողություն, որը դուր չգա Ադրբեջանին՝ հակազդեցության է ենթարկվելու:

Զավեշտալին այն է, որ Ալիևը խառնվում է նաև Հայաստանի ներքին գործերին՝ հաթաթա տալով ընդդիմությանը և մտավախություն հայտնելով, որ Հայաստանում գլուխ են բարձրացնում ռևանշիստական ուժեր, ովքեր չեն հաշտվում պատերազմի արդյունքների հետ:

Այսինքն՝ նիկոլենք հաշտվել են, Նիկոլի ընտրողները հաշտվել են, իսկ Նիկոլի իշխանության դեմ հանդես եկողները, ովքեր գտնում են, որ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում, և չի կարող ՀՀ տարածքում որևէ անվերահսկելի ճանապարհ լինել՝ ռևանշիստներ են:

Ես ուրախ եմ, որ Ադրբեջանում տեսում են, որ Հայաստանում ռևանշիստական տրամադրություններ կան: Պատերազմում պարտված պետություններում եթե ռևանշի ձգտող (այսինքն՝ վերականգնող, պետության դիրքերն ամրապնդող, հաղթանակի տանող, պարտությունը փոխող, անվտանգությունն ամրապնդող) ուժեր չլինեն՝ չի լինի նաև այդ պետությունը: Ադրբեջանում նաև շատ լավ հասկանում են, որ աշխարհի նոր վերաձևումներից հետո, հավանական է, որ ազդեցիկ երկրների շահերից բխի, որպեսզի Հայաստանը ձգտի՛ ռևանշի ու բալանսավորի տարածաշրջանը: Հետևաբար՝ Ալիևի մտավախությունը հիմքեր ունի: Նիկոլը կկորցնի իր պրոադրբեջանական իշխանությունը, իսկ Հայաստանը կշահի իր տարածքների նկատմամբ սողացող ագրեսիային դիմակայելու և Արցախի դեմ շարունակվող ոտնձգություններին հակադարձելու իրական հնարավորություններ:

Պատահական չէ նաև, որ Ադրբեջանի նախագահն այսօր նեղացած տոնով էր խոսում Հայաստանի հետ լավ հարաբերություններ ունեցող մուսուլմանական երկրների մասին՝ անվանելով նրանց դավաճան ու երկերսանի:

Ալիևի այսօրվա ելույթը վկայում է Ադրբեջանի ապագա վախերի մասին: Սպառնալից տոնով, այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը կրկին պահանջելուց երևաց նաև, որ  խոստումները չկատարելու մեջ (ըստ Ի.Ա.) Նիկոլին մեղադրելով՝ տողատակերում ավելի շատ մեղադրում էր Ռուսաստանին ու Իրանին, քան հայկական կապիտուլյանտներին:

Մենք պետք է մաքսիամալ շրջահայաց լինենք, դիմանանք, դիմադրենք, ու երբեք չհուսահատվենք»:

Իլհամ Ալիևը ելույթ ունենալով օկուպացված հայկական Շուշիում՝ հայտարարել է. «Սեպտեմբերի 13-14-ը ադրբեջանա-հայկական սահմանին տեղի ունեցած իրադարձությունները պետք է դաս լինեն Հայաստանի համար։Մենք նրանց այս դասը տալիս ենք, և հուսով ենք, որ նրանք վերջապես կհասկանան դա և կզբաղվեն իրենց ներքին գործերով, կդադարեն տենչալ մեր հողերը, Ղարաբաղը։ Ղարաբաղը մեր հողն է, այնտեղ տեղակայված ռուս խաղաղապահները ժամանակավորապես են այնտեղ։ 2020 թվականի նոյեմբերի 10-ի հայտարարության մեջ նշված է նրանց մնալու ժամկետը»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Փակ շուկայի» գետնանցումը հիմնանորոգվելու է

Հաջորդ գրառումը

Ալիևի խոսքում հստակ երևում են պահանջները, ակնկալիքները ու դրան հասնելու քայլերի հաջորդականությունը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Իշխանությունը պատրաստվում է ինձ կալանավորել կամ իմ դեմ հարուցել ծանր, շինծու քրեական գործ, որպեսզի ես լռեմ. Արթուր Չախոյան

12/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ավանդապահ Ռամկավար Ազատական կուսակցությունը հերքում է կուսակցության անունից Մայր Աթոռի դեմ տարածված կեղծ հայտարարությունները

12/11/2025
Հրապարակախոսություն

Եթե մի քիչ Ֆարխոյանը ձգձգի, մի քիչ էլ՝ վերաքննիչը, ապա Արամ Նավասարդյանը ոչ մի օր բանտում չի նստի մոր ու մանկան մահվան համար

12/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Թաքեր Կարլսոնը բացահայտում է Փաշինյանի հարձակումը Հայոց եկեղեցու վրա՝ միլիոնավոր ամերիկացիների առաջ. Սասունյան

12/11/2025
Հաջորդ գրառումը

Ալիևի խոսքում հստակ երևում են պահանջները, ակնկալիքները ու դրան հասնելու քայլերի հաջորդականությունը

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական