Երեքշաբթի, Հուլիսի 7, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Ադրբեջանի ագրեսիայի, Հայաստանի սխալների եւ այդ տարածաշրջանի նկատմամբ Արեւմուտքի անտարբերության մասին»

29/09/2023
- 29 Սեպտեմբերի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն

Ռիգայում (Լատվիա) հրատարակվող «Մեդուզա» ռուսալեզու կայքը այս տեսանկյունից հարցազրույց է տպագրել մոսկվացի տնտեսագետ, «Ռուսաստանյան տնտեսագիտական դպրոց» (ՀնՄ) բուհի 2018-2022 թթ. ռեկտոր, Բարսելոնի «Պոմպեու Ֆաբրա» իսպանական պետական համալսարանի պրոֆեսոր, նաեւ Հայաստանի Կենտրոնական բանկի եւ կառավարության խորհրդական Ռուբեն Ենիկոլոպովի հետ:

Արցախյան արմատներ ունեցող Ենիկոլոպովը թոռն է Արցախի Մարտակերտի շրջանի Կուսապատ գյուղում ծնված խորհրդային ականավոր քիմիկոս, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս Նիկոլայ Ենիկոլոպովի (Նիկողայոս Սերգեյի Ենիկոլոպյան), որդին գիտնական հոգեբան Սերգեյ Ենիկոլոպովի: Իր՝ Ռուբեն Ենիկոլոպովի գիտական հետաքրքրությունների  ոլորտում են քաղաքատնտեսությունը, ԶԼՄ-ների տնտեսագիտությունն ու զարգացող երկրների տնտեսությունը: 

«Դա Ղարաբաղի (Արցախի) լիակատար հանձնում է»,- դեռ սեպտեմբերի 22-ին պատասխանելով «Մեդուզա»-ի հարցերին՝ ասում է տնտեսագետը տեղի ունեցածի մասին եւ ավելացնում, թե կարող էր ամեն ինչ ավելի վատ լինել ու զոհվեին հազարավոր, անգամ տասնյակ հազարավոր մարդիկ, եւ արդյունքը նույնը լիներ: Ենիկոլոպովը ծանր զգացողություններով ակնհայտ է համարում, մասնավորապես, որ Ռուսաստանն այս հարցում կամովին հետ է քաշվել ու «քարտ-բլանշ» է տվել Թուրքիային: Աշխարհում, նկատում է նա, երկու հին կայսրություններ են մնացել, նրանք ապրում են XIX դարի օրենքներով՝ ազդեցության գոտիներ կիսելով եւ այլն: Ու կրկնում է Էրդողան-Պուտին վերջին հանդիպման մասին մի քանի օր առաջ մամուլ սպրդած, չգիտենք որքան իրական այն տեղեկությունը, թե այդ ժամանակ Էրդողանին ասվել է՝ «Արեք ինչ ուզում եք»: Իսկ մնացածը վճռել է Թուրքիայի անմիջական աջակցությունը վայելող Ադրբեջանի ռազմական գերազանցությունը: 1990-ական թվականներին պատերազմը վարել են հիմնականում մարդկային ուժի հաշվին, եւ այդ պատճառով էլ արդյունքը եղել էր Արցախի հանրապետության ստեղծումը: Իսկ հիմա պատերազմները դարձել են, ասենք, կապիտալատար՝ կարող ես արագ մեծացնել զենքի ծավալը, հատկապես եթե ունես քեզ աջակցող գործընկերներ: Սկսած Թուրքիայից, վերջացրած Իսրայելով, երբ խոսքն Ադրբեջանի մասին է: Ու դա գրեթե անհնար է անել, եթե չունես գործընկերներ, ինչպես Հայաստանի պարագայում է: Հնդկաստանից զենք գնելը, ընդսմին, հուսահատությունից է:

Կարեւորելով այժմ մարդկանց խնդիրը, Ենիկոլոպովը վերջին երեսուն տարիների պատմությունը հաշվի առնելով, Ղարաբաղի հայերի եւ ադրբեջանական իշխանությունների միջեւ տանելի հարաբերությունների հատատումն այդ տարածքում համարում է դժվար թե հնարավոր, մանավանդ երբ երրորդ երկրներից ոչ մեկը չի միջամտում ու նրանց անվտանգությունը պաշպանել չի պատրաստվում:  

Իսկ Արեւմուտքի ավելի գործուն միջամտությունը, նրա պատժամիջոցները կարո՞ղ էին ինչ-որ բան փոխել: Այս հարցին մեր հայրենակիցը պատասխանում է՝ Արեւմուտքի երկրների համար դա ցանկության հարց էր, ոչ թե հնարավության: Այս տարածաշրջանը նրանցից, նախ, հեռու է: Երկրորդ, դատելով իրենց հռետորաբանությունից, այն ընդհանուր առմամբ չի ընկալվում իբրեւ ինքնուրույն սուբյեկտների խումբ: Վրաստանը, Հայաստանը, Ադրբեջանը ընկալվում են որպես հեռավոր եւ փոքր նշանակություն ունեցող երկրներ, եւ այդ պատճառով իրենց քաղաքական ռեսուրսները ծախսելը նրանց համար՝ հետաքրքրական չէ: Իսկ հումանիտար նկատառումներով միջամտելը մնացել է անցյալում: 

Հաջորդ հարցերից մեկն այն է՝ եթե պատերազմին դեմ ռուսաստանցիների մեծ մասի համակրանքը Հայաստանի կողմն էր, ապա Արեւմուտքում, հակառակը, շեշտադրումը Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն էր, իսկ Ղարաբաղն այդ իմաստով անջատողական էր, որին համեմատում են ինքնահռչակված  Լուգանսկի եւ Դոնեցկի հանրապետությունների հետ: Ըստ Ենիկոլոպովի, այդ բարդ իրավիճակը կարելի էր ըստ ցանկության շրջել այս կամ այն կողմ: Երբ դու չես ուզում միջամտել, կարելի է ասել, թե կարեւոր է տարածքային ամբողջականությունը: Իսկ ահա Հարավսլավիայում դա դուրս եկավ ոչ այնքան կարեւոր, որովհետեւ էթնիկ զտումները վատ բան են: Ռուսաստանում էլ ընկալումները տարբեր են:

Ղարաբաղում մեծ խնդիրները ստեղծվեցին 1990-ականների սկզբից, երբ պարզության համար նախկին խորհրդային հանրապետությունները ճանաչվեցին ԽՍՀՄ-ի ժամանակվա սահմաններում (հայկական կողմի վերապահությամբ հանդերձ: Խմբ.): Իսկ այն, որ Եվրոպայի եւ Ասիայի միջեւ ռազմավարական կարեւոր կապող օղակ այս տարածաշրջանը Արեւմուտքի լուրջ ուշադրության ոլորտում չէ, դա, ռուսաստանցի տնտեսագետի կարծիքով, բավական անհեռատես դիրքորոշում է: Կարգավորմանն ուղղված ինչ-որ փորձեր՝ բանակցություններ, դիտորդություն իհարկե եղել են, բայց եթե հակամարտությունը խաղաղ լուծելու իրական ցանկություն կար, այդ առումով սա ձախողում է: Նաեւ՝ հայաստանյան հասարակության ու երկրի հատկապես 1990-ական թվականների նպաստավոր շրջանի իշխանությունների: Իհարկե՝ ներկա իշխանության եւս, որի պրոֆեսիոնալիզմին Ենիկոլոպովը կասկածում է, համարելով, որ կարելի էր հասնել ավելիին՝ առնվազն այնտեղ ապրողների անվտանգության երաշխիքների առումով:  

Բայց ինչպե՞ս կարելի է ապահովել անվտանգության իրական երաշխիքներ, երբ չկա դրանց երաշխավոր երրորդ կողմ, որը կհետեւեր պայմանավորվածությունների կատարմանը: Ստորագրել ինչ ասես կարելի է, բայց ի՞նչ կկատարվի իրականում: «Այո,- պատասխանելով այս հարցին՝ ասում է մեր հայրենակիցը,- ես դրան շատ թերահավատությամբ եմ վերաբերվում: Այժմ [Բաքվի կողմից] կարող է հայտարարվել ինչ ասես: Ադրբեջանում չկան ո՛չ ներքին արգելիչներ, ո՛չ արտաքին. Ռուսաստանը (այդ հարցում) չկա, միջազգային հանրությունը նույնպես [չի խառնվում]: Ինձ թվում է՝ դա առանձնապես ցինիզմ է, երբ ամեն ինչ տեղի է(ր) ունենում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի ժամանակ: Դա ապացուցում է, որ ՄԱԿ-ը որպես կազմակերպություն որեւէ բան անելու ընդունակ չէ»:

Միջազգային մեխանիզմների խարխլումը, որոնք երաշխավորում էին պայմանավորվածությունների կատարումը, աննորմալ իրավիճակ է: Եվ առայժմ ամեն ինչ ավելի ու ավելի վատ է դառնում: Այս համակարգի վերստին կառուցումը մեծ մարտահրավեր է այսօր համաշխարհային քաղաքականության համար, նկատում է Ռուբեն Ենիկոլոպովը:

Պատրաստեց ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆԸ 

Նախորդ գրառումը

Միջազգային գիտաժողով Երեւանում եւ Ծաղկաձորում

Հաջորդ գրառումը

Վերջին անվանականչ՝ «քաղաքական եռաբլուրից» առաջ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Այս վարչախումբն այլևս չունի ժողովրդի աջակցությունը, և իր յուրաքանչյուր հաջորդ հակահայկական և հակապետական քայլ բախվելու է աճող դիմադրության. Ավետիք Չալաբյան

07/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Լեգիտիմությունը կորցրած ու արևմտա-թուրքական աջակցությամբ իշխանություն պահող ՔՊ-ական կառավարության վաղվա օրը. Արտակ Զաքարյան

07/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

103 տարի առաջ ճիշտ այս օրը Խորհրդային Ադրբեջանն ապօրինաբար ձևավորել է Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը. Ստեփան Հասան-Ջալալյան

07/07/2026
Նորություններ

Բոլորին հերթով, հատիկ առ հատիկ, փորձելու են ջարդել. Արման Աբովյան

06/07/2026
Հաջորդ գրառումը

Վերջին անվանականչ՝ «քաղաքական եռաբլուրից» առաջ

Լրահոս

Կարկուտից տուժած գյուղացիները փակել են ճանապարհը․ կառավարությունից լուծումներ են պահանջում․ Շամշյան

07/07/2026

Այսօր՝ հուլիսի 7-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզում։ Վաղ առավոտից Վարդանաշեն, Երասխահուն, Արազափ և հարակից բնակավայրերի հարյուրավոր բնակիչներ ի...

Այս վարչախումբն այլևս չունի ժողովրդի աջակցությունը, և իր յուրաքանչյուր հաջորդ հակահայկական և հակապետական քայլ բախվելու է աճող դիմադրության. Ավետիք Չալաբյան

07/07/2026

Ավետիք Չալաբյանի ուղերձը, «Արմավիր» ՔՀԿ, 06.07.2026 ------------- Սիրելի´ բարեկամներ, գործող թրքամետ վարչախումբը, Սահմանադրական դատարանի միջոցով պարտադրելով հուլիսի 4-ի խայտառակ, իր...

Լեգիտիմությունը կորցրած ու արևմտա-թուրքական աջակցությամբ իշխանություն պահող ՔՊ-ական կառավարության վաղվա օրը. Արտակ Զաքարյան

07/07/2026

Թեհրանից՝ FLYONE-ով Եկատերինբուրգ։ Ինչպես գիտեք Նիկոլ Փաշինյանը «Իննոպրոմ-2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի շրջանակում հանդիպել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինին։ Ռուսական կողմն...

103 տարի առաջ ճիշտ այս օրը Խորհրդային Ադրբեջանն ապօրինաբար ձևավորել է Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը. Ստեփան Հասան-Ջալալյան

07/07/2026

1921թ. հուլիսի 5-ին երրորդ երկրի կուսակցական մարմնի՝ Խորհրդային Ռուսաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի կովկասյան բյուրոյի, առանց քննարկման և քվեարկության՝ ապօրինի...

Առգրավված կենդանիները ճանաչվել են որպես իրեղեն ապացույց. ՔԿ

07/07/2026

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում...

Մեր աջակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին և քաղաքական դրդապատճառներով հետապնդվող բոլոր անձանց. «Հայաստան» դաշինք

07/07/2026

«Հայաստան» դաշինքի հայտարարություն է տարածել. «Հայաստան» դաշինքը դատապարտում է բացահայտ քաղաքական հաշվեհարդարի շրջանակներում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը,...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական