Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ա՜խ, Հայաստան, քեզ միայն անուշ ձայնով հեքիաթասաց է պետք

31/05/2021
- Հրապարակախոսություն, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

     Երկար եմ մտածել, թե հեքիաթները ե՞րբ են կորցնում իրենց գրավչությունը: Ե՞րբ է սկսում մարդը չհավատալ անհուսադրող, շոշափելիության հետ անաղերս պատումներին: Գուցե մանկության ավարտի՞ն, երբ բարձն այլևս սոսկ փափկություն չէ, այլ բզզացող գլխի համար պարզագույն հանգրվան, որ գոնե չզգաս, թե ինչպես է լուսանում: Մարդը սիրում է հեքիաթ լսել և երբեմն էլ՝  հորինել, հենց այնպես մի բանի հավատալու, տենչալու և թաքու՜ն երազելու համար: Այո, թաքուն երազելու համար, քանզի երազը մասսայականություն չի հանդուրժում, այն պետք է տաքուկ պատանքների մեջ առնեն առանձին-առանձին գլուխները ու թաքցնեն մոխրագույն աշխարհից: Հեքիաթը… հեքիաթները դյութվում են կենսական գորշ ու մաղձից խույս տալու պատրվակով, բայց կա մեկ պայման. այն չպետք է նյութականանալու, ասել է թե իրականանալու հյուլե իսկ պարունակի, հակառակ դեպքում կկորցնի հեքիաթն իր թովչական բնազդը:

      Երբ երեսիդ ծիլերն ածիլվում են, կամ երբ ստինքդ բողբոջում է հորանջելով ձգվող ծաղկի կոկոնի նման, և դու դեռ հավատում ես հեքիաթներին՝ դու անուղղելի մեղսագործ ես ինքդ քո հանդեպ, քանզի կյանքային «սրիկայություններին» հանդիման անհաղորդ ես քնած քայլողի պես: Ես այս քիչումիչ ստվարներին եմ պատկանում, որոնք խատուտիկ փչելով են կանխատեսում հաջորդ օրը, փոխանակ ճշտիվ ու «լատինատառ» հաշվիչ ստեղներով օր մաշելու:

    Մեր օրերում չկան աղբյուրին բազմած դեվ-վիշապներ, ինչպես չկա կժով կույսն ինքն էլ, չկան մենավոր արքաներ և մորեմիակ արքայադստրեր, ինչպես չկա վերջինիս համար մի քանի կյանք մարտնչող ասպետն ինքն էլ… Սյուժեն փոխվում է, երազը փոխվում է, հեքիաթի մարմինը նունպես, բայց կաղապարը՝ երբեք. մարդն է աներկբա դրվագը հեքիաթի: Ժամանակները հոսում են, և հեքիաթն իբրև դյուրին մի խայծ, նոր գույն ու շունչ է ստանում: Գալիս են նոր հերոսներ, քիչ թե շատ բնական. հեքիաթի կենդանու անունը կրող մարդուկներ, որոնք այնքան նման են աղվեսի, մկան, արջի, առյուծի, օձի, և, վերջապես՝ մարդու: Նրանք խաղում են իրենց էպիզոդիկ դերն ու կերտում կյանքային մի հեքիաթ, շոշափելի՜ մի հեքիաթ, որին այնքա՜ն հեշտ է հավատալը, նույնիսկ երբ Աբովյան փողոցից այն կողմ աշխարհ չգիտես:

…Հետաքրքիր նախաբան էր, որպես ագուցող քարկապ՝ ընտրական հեքիաթների ժողովածու ստեղծելու համար: Հեքիաթ մեծերի՝ ածիլվողների և օվալված ստինքովների համար: Հեքիաթ դյուրագրգիռ հայի համար, որ սիրում է դիվանագիտական սուտը՝ ծորացող, շիրոտ, ճանճ-մեղուների հարձակումներին տեղի տվող շարբաթ սուտը: Նախընտրական լեգենդ, որին հանիրավի անուշադրության են մատնում բանահավաքները. նորօրյա նազուկ պատմություններն են, որոնք պետք է գրի առնել:

    Ա՜խ, Հայաստան, քեզ միայն անուշ ձայնով հեքիաթասաց է պետք ճիշտ և ճիշտ հայտնի հեքիաթի դայակ-կատվի նման, և, գլուխը քարը, թե համփ չի անի, երբ քնես. գրողը տանի, որերորդ  անգամ:

Հայկ ՍԻՐՈՒՆՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Գամալեյա կենտրոնի վիրուսաբանը բացառեց COVID-19-ի բնական ծագումը

Հաջորդ գրառումը

Եվրախորհրդարանի ղեկավարը կոչ է արել խստացնել ՌԴ-ի դեմ պատժամիջոցները

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Դավաճանել Հայոց Հայրապետին՝ նշանակում է դավաճանել Եկեղեցուն և սեփական հոտին, ուրանալ հավատքը. Մկրտիչ Սրբազանի նամակը՝ բանտից

01/12/2025
Հրապարակախոսություն

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին մոտ 2000-ամյա իր պատմության ընթացքում բազում փորձություններով է անցել, բայց այս մեկը շատ դժվարին փուլերից է

01/12/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Առաջիկա եպիսկոպոսաց ժողովը այլևս դարձել է ազգային դիմադրողականության, սահմանադրականության պայքարի, հասարակության ինքնագիտակցության չափման կարևորագույն ճակատ. վերլուծություն

01/12/2025
Հրապարակախոսություն

Ադրբեջանի համար սա եղել է ամենակարևոր պահանջը և Մինսկի խմբի լուծարումն իրենց համար կարևորագույն հաղթանակ է. Արման Աբովյան

01/12/2025
Հաջորդ գրառումը

Եվրախորհրդարանի ղեկավարը կոչ է արել խստացնել ՌԴ-ի դեմ պատժամիջոցները

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական