Նոյեմբերի 9-ի փաստաթղթի կետերում ինչքան վատ բան կա, արդեն կատարված է։
«Որևէ ողջամիտ մարդ չի գալու ու չի ասելու՝ նոյոմբերի 9-ի փաստաթղթի կետերը չեղարկված են։ Միայն մի կետ կա, որ կատարված չէ՝ ռազմագերիների հարցը։
Բրյուսելում ռազմագերի բառը անգամ չօգտագործվեց։ Սա ապշեցուցիչ է»,- ասուլիսի ժամանակ ասաց Ռոբերտ Քոչարյանը։
Նրա համոզմամբ՝ Արցախի հարցում հնարավոր է դրական փոփոխություններ անել։
«Այո, պետք է ԼՂԻՄ-ի ամբողջականությունը վերականգնել։ Քայլեր անելու դեպքում չի կարող պատահել, որ որևէ հաջողության չհասնենք։ Ես այն համոզման եմ, որ ամեն օր քայլ կատարելով, քարը քարի վրա դնելով՝ հնարավոր է հաջողության հասնել։
Հիմա Արցախի մեծ մասը օկուպացված է, մյուս մասն էլ մենք չենք վերահսկում»,-նշել է Երկրորդ նախագահը։