Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Փաշինյանը զանգահարել էր Քյարամյանին և պահանջել, որ ԱԱԾ պետը ձերբակալի գեներալ Հակոբյանին․ Գաբրելյանով

08/02/2021
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Արամ Աշոտոի Գաբրելյանովը իր տելեգրամ կանալում գրում է, –

29-ամյա Արգիշտի Քարամյանը ժամանել էր Արցախ ԱԱԾ 30 սպաների հետ: Հիմնական խնդիրը, որ Փաշինյանը դրել էր ՀՀ ազգային անվտանգության ծառայության պետի առջև՝ վարչապետի կնոջ ու նրա որդու անվտանգության ապահովումն էր: Դերերը բաշխվել էին հետևյալ կերպ. բացի Աննա Հակոբյանի անձնական պաշտպանությունից, նրա շուրջ այսպես կոչված արտաքին պարագիծը ապահովվել է ևս 10 ամբողջությամբ  հանդերձավորված հատուկջոկատայինների կողմից: Անգամ Ղարաբաղի  հատուկջոկատայինները  զարմացած էին, թե ինչպես էին զրահավորված  սպաները և ինչ զենքերով: Եվս տաս հոգի ապահովում էին Փաշինյանի որդու անվտանգությունը: Մնացածներն անընդհատ Արգիշտիի տրամադրության տակ էին:

Սկանդալը տեղի ունեցավ, երբ գեներալ Մովսես Հակոբյանը կոշտ կերպով պահանջեց, որ Նիկոլի կինը հեռանա բունկերից, որտեղ քննարկվում էր խիստ գաղտնի ռազմական գործողություն: Դրանից առաջ մի քանի անգամ Աննա Հակոբյանը հրապարակավ նախատել էր գեներալներին և փորձել սովորեցնել նրանց, թե ինչպես ղեկավարել զորքերը: Մովսես Հակոբյանը չէր դիմացել և շատ կոշտ պահանջել էր կնոջից լքել շտաբը:

Դրանից անմիջապես հետո Հակոբյանի թիկնապահները  փորձել են հանգստացնել նրան: Սակայն, հարբած տիկինը զանգահարել էր Նիկոլին և նրան շշպռել: Ինչպես պատմում էին թիկնապահները, նա աներևակայելի աղմուկ էր բարձրացրել: Սենյակից, որտեղ գտնվում էր Աննան, լսվում էր գռեհիկ հայհոյանք։ Կինը նվաստացնում էր Նիկոլին և ասում, թե դու ինչ տղամարդ ես, եթե ինչ–որ թուլա խայտառակում է քո կնոջը:

Կնոջ հետ խոսելուց հինգ րոպե անց Փաշինյանը զանգահարել է Քյարամյանին և պահանջել, որ Հայաստանի ազգային անվտանգության ծառայության պետը ձերբակալի գեներալ Հակոբյանին և նրան ձեռնաշղթաներով բերի Երեւան: Պահանջն այսպիսին էր․  բերել ձեռնաշղթաներով ոստիկանության մեքենայի մեջ:

Քարամյանը պատիվ տվեց ու գնաց Արցախի նախագահի մոտ: Վախեցած Արայիկ Հարությունյանը երկու գեներալներին հրավիրեց խորհրդակցելու: Գեներալներն ասացին, որ ոչ ոք նման հրաման չի կատարի, և ընդհակառակը՝ կձերբակալվեն Քյարամյանը և նրա ողջ թիկնազորը: Եվ այնժամ  Արայիկը հրաժարվեց ենթարկվել Փաշինյանի հրամանին և հաղորդեց դրա մասին Արգիշտիին: Քարամյանը դողդոջուն ձայնով զեկուցեց Նիկոլին, որ գեներալ Հակոբյանին ձերբակալելու հրամանը անհնար է կատարել: Փաշինյանը սկսեց բղավել ԱԱԾ-ի երիտասարդ ղեկավարի վրա և մեղադրել նրան տղամարդ չլինելու մեջ: Դրանից հետո հրամանագիր է արձակվել պատերազմող երկրի ԱԱԾ ղեկավարի աշխատանքից ազատելու մասին:

Թարգմ․՝ Մելիքյան Զոյա

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ծրագրեր՝ միտված աուտիզմ համախտանիշ ունեցող երեխաների կրթությանը

Հաջորդ գրառումը

ՊԲ-ն հրապարակել է Ադրբեջանի դեմ մարտերի ընթացքում զոհված ևս 29 զինծառայողի անուն

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի ամենամեծ քաղաքական նյարդը այն է, որ ընդդիմություն կա արդեն թվերով և հավաքական ժողովրդով. Վլադիմիր Մարտիրոսյան

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ապաքաղաքական ընտրություն չի լինում. կարևոր անելիքի մասին. Վահե Հովհաննիսյան

17/04/2026
Վերլուծություն

Քաղաքական գործընթացի աստիճանական էրոզիա. Վահե Դավթյան

17/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Դնել ժամանակակից հայկական պետության հիմքերը. Վահե Հովհաննիսյան

17/04/2026
Հաջորդ գրառումը

ՊԲ-ն հրապարակել է Ադրբեջանի դեմ մարտերի ընթացքում զոհված ևս 29 զինծառայողի անուն

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական