Հինգշաբթի, Հունիսի 4, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ցանկացած սպառնալիքի թերագնահատումը կարող է հանգեցնել նոր աղետների․ Արտակ Զաքարյան

22/10/2021
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Իրավիճակը, որում այսօր գտնվում է Հայաստանը՝ հատկապես 44-օրյա պատերազմից հետո, և մասնավորապես, կապիտուլյացված ռեժիմի դիլետանտական ու անպատասխանատու կառավարման պայմաններում, ստիպում է մտածել նախ և առաջ կենսական անհրաժեշտության հարցերի շուրջ: Այս մասին ֆեյսբուքում գրել է ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։

«Կան համընդհանուր խնդիրներ, որոնք ոչ մի հատվածային չափումների չեն ենթարկվում: Դրանցից են՝ Հայաստանի և Արցախի անվտանգության սպառնալիքները:

Հատկապես ֆիզիկական անվտանգության սպառնալիքները որևէ կերպ չպետք է քաղաքականացվեն կամ գաղափարականացվեն: Հայաստանի քաղաքական շրջանակները, առողջ բանավեճերի և կառուցողական երկխոսության միջոցով (առանց կապիտուլյանտների) պետք է կարողանան մշակել ներկա սպառնալիքների գնահատման վստահելի, առարկայական և ոչ գաղափարախոսական մեխանիզմներ։ Ապագա ցանկացած կառավարություն պետք է հստակ պատկերացնի բոլոր հնարավոր սպառնալիքները և կարողանա տարբերակել իրական ու թվացյալ վտանգները: Որովհետև արագ կողմնորոշվելն ու պետության ռեսուրսները ճշգրիտ տեղաբաշխելը ևս օրհասական խնդիրներ են դարձել, իսկ ժամանակն աշխատում է ի վնաս Հայաստանի Հանրապետության:
Հարկ է ի նկատի առնել նաև, որ ցանկացած սպառնալիքի թերագնահատումը կարող է հանգեցնել նոր աղետների: Մյուս կողմից, որևէ պատճառով սպառնալիքների

գերագնահատումը կարող է քաղաքական պլանավորման տեսանկյունից, ուղակի անհնար կամ անիրատեսական դարձնել այդ սպառնալիքները նվազեցնելուն ուղղված քաղաքական և վարչա-կառավարչական մտահաղացումների իրագործումը։

Վերջին մեկ տարվա ընթացքում, Հայաստանում շատ է խոսվում անվտանգության մասին, և դա ունի արդարացի բազմաթիվ հիմնավորումներ: Անվտանգությունը պետք է հասկանալ հնարավորինս ամենալայն իմաստով։ Ցանկացած գործընթաց, որը կարող է ազդել Հայաստանի տարածքային ամբողջականության, մեր քաղաքացու ֆիզիկական պաշտպանվածության, ինչպես նաև ողջ ժողովրդի բարեկեցությունն ապահովող կենսական շահերը պաշտպանելու կարողության վրա, պետք է համարվի ազգային անվտանգության օրակարգի անբաժանելի մաս։

Որքան էլ, որ կապիտուլյանտները, շարունակեն տարբեր շոուներով, հասարակությանը և քաղաքական ուժերին շեղել իրական պրոբլեմներից, այնուամենայնիվ Հայաստանի քաղաքական միտքը պետք է կենտրոնանա անվտանգային մի շարք օրակարգային հարցերի վրա: Մասնավորապես՝ ֆիզիկական անվտանգության, ժողովրդագրական անվտանգության, կիբեր և ենթակառուցվածքային անվտանգության, դիվանագիտական անվտանգության, ջրային ռեսուրսների և պարենային անվտանգության, ճանապարհա-տրանսպորտային հաղորդակցության անվտանգության, էներգետիկ անվտանգության, շրջակա միջավայրի անվտանգության, ֆինանսա-տնտեսական անվտանգության, ինչպես նաև քաղաքական անվտանգության խնդիրներն ամբողջությամբ դարձել են խորը վերլուծության, կարճաժամկետ և երկարաժամկետ պլանավորման ու ապահովման հիմնահարցեր:

Այո՛, կապիտուլյանտների կառավարման երեք-չորս տարիները Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության համար անդառնալի ծանր հետևանքներ են թողել, և դեռ կթողնեն: Նրանք դեռ կենթարկվեն իրավական, քաղաքական և բարոյական պատասխանատվության: Սակայն դա չի նշանակում, որ ավարտվեց հայկական ինքնիշխան պետությունն ու պետականությունը, և պետք է ապավինել միայն բախտի քմահաճույքին, կամ այլ տերությունների բարեհաճությանը»,- գրել է Զաքարյանը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ինչպե՞ս տվեցինք ՋՐԱԿԱՆԸ․ մասնակիցը պատմում է փաստերով ու անուններով.Նաիրի Հոխիկյան (տեսանյութ)

Հաջորդ գրառումը

Պատերազմի 26-րդ օրը․ ռազմաճակատում՝ պատերազմ, թիկունքում՝ քողարկված իրականություն․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ձևավորեք եթերում «փոխաջակցության դաշինք» և կտեսնեք, թե ինչպես է ձևավորվում հենց եթերում «կոնսենսուս մինուս 1-ը». Վլադիմիր Մարտիրոսյան

04/06/2026
Հրապարակախոսություն

Արթուր Օսիպյանը 16-րդ օրն է արդեն՝ հացադուլի մեջ է. նա բանտից նամակ է ուղարկել

04/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ռուսաստանը, ԱՄՆ-ը և ԵՄ-ը չպետք է միջամտեն Հայաստանի ներքին գործերին. Հարութ Սասունյան 

03/06/2026
Հրապարակախոսություն

Անհապաղ վերացնել Արթուր Օսիպյանի խափանման միջոց կալանավորումը. ՀԿ-ների պահանջը` գլխավոր դատախզից

02/06/2026
Հաջորդ գրառումը

Պատերազմի 26-րդ օրը․ ռազմաճակատում՝ պատերազմ, թիկունքում՝ քողարկված իրականություն․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Իսկ ո՞վ է ասել, որ Փաշինյանը վերընտրվելու է, որ դեռ մի բան էլ պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման. Գագիկ Համբարյան

03/06/2026

Իսկ ո՞վ է ասել, որ ինքը վերընտրվելու է, որ դեռ մի բան էլ պատրաստվում է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման,...

ԿարդալDetails
default
Նորություններ

«Ուժեղ Հայաստանի» հանրահավաքը՝ Հանրապետության հրապարակում

03/06/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի արցախատյացության մասին վկայում են գրեթե 30-ամյա վաղեմության փաստերը. Ստեփան Հասան-Ջալալյան

03/06/2026

Հազարամյակների հայկական պատմություն ունեցող Արցախն օկուպանտ և ցեղասպան, արհեստածին, կեղծ կազմավորման՝ Ադրբեջանի մաս համարելու մասին միտքը Նիկոլ Փաշինյանի մոտ նոր...

ԿարդալDetails
Իրավունք

«Շպիոն», «գործակալ», «Հայաստանի ժողովրդին թալանող» ասելու համար Գագիկ Ծառուկյանը Փաշինյանին դատի է տվել

03/06/2026

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը դատական հայց է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ. տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական հարթակից։ Գագիկ Ծառուկյանը...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական