Շաբաթ, Մայիսի 10, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Տրակտատ հեղափոխության մասին

06/01/2021
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ի՞ՆՉ Է ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ

Հին հունական փիլիսոփայության ականավոր ներկայացուցիչ Արիստոտելը հեղափոխությունը ընկալում է որպես սահմանադրական կարգի փոփոխություն: Սակայն այդ սահմանադրակ կարգի փոփոխությունը պետք է լինի գաղափարախոսական լուրջ հենքի վրա: Սա էլ իր հերթին ենթադրում է համաժողովրդական գիտակցական բարձր մակարդակի առկայություն: Իշխանությունը ըմբոստությունից և հեղափոխությունից խուսափելու համար ժողովրդին պահում է անգրագիտության և հետադիմության մեջ:

Հեղափոխության համար անհրաժեշտ է մտքի ազատություն և առաջադիմություն: Երկու դեպքում էլ իշխանության դիրքորոշումը կարևոր է: Իշխանությունը կարող է դառնալ կամ դահիճ, կամ ժողովրդի ծառա: Եթե ըմբոստությունը, ապստամբությունը, իշխանափոխությունը դրսևորվում է որպես ընդամենը բնազդային երևույթ, առանց գաղափարական ծրագրի, այն չի վերածվում հեղափոխության: Խորքում փոխվում են միայն նախկին դերակատարները: Միայն ծրագրված գաղափարական փոփոխությունները, որոնք վերածվում են հաջողության և առաջընթացի, կարող են դիտարկվել որպես հեղափոխություն: Գոյություն ունի հեղափոխության երկու ճանապարհ՝ բռնի և անարյուն: Գիտակից հասարակության առկայության դեպքում բռնի հեղափոխությունը գրեթե բացառվում է:

Հեղափոխությունը պետք է լինի մեծամասնության ցանկությամբ և համոզումով: Եթե փոքրամասնությունը, պատահական, մանիպուլյացիաների շնորհիվ իր իշխանությունը հաստատում է մեծամասնության վրա, այն վաղ թե ուշ վերածվելու է բռնակալության: Հետևաբար սա նույնպես չի կարող դիտվել որպես հեղափոխություն:

Հեղափոխական մեծամասնության հաջողությունը մեծապես պայմանավորված է նաև փոքրամասնության հանդեպ ունեցած հանդուրժողական վերաբերմունքով: Հատկապես գաղափարական փոքրամասնությունը հեղափոխական մեծամասնության համար առավել քան անհրաժեշտություն է:

ԵԹԵ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ, ՆՐԱ ՆՐԱ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԻՂՁԵՐՆ ԱՎԵԼԻ ԱՌԱՋԱԴԵՄ ԵՆ, ՔԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՔԱՅԼԵՐԸ, ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՌՆՈՒՄ Է ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ:

ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ

Հեղափոխության անհրաժեշտությունը պայմանավորված է ժողովրդական զանգվածների համընդհանուր և խորը դժգոհությամբ: Առանձնապես ազդեցիկ է հուսահատությունն այն պարագայում, երբ զանգվածների կողմից մեծ ակնկալիք կա առաջընթացի, և այդ առաջընթացը տեղի չի ունենում իշխանությունների անկարողության կամ, որ ավելի վատ է, դիտավորության պատճառով: Փոփոխությունների անհրաժեշտությունը պայմանավորված է շրջապատից, իր նմաններից հետ մնալու անարդար իրողությամբ: Հնարավորությունների մի կողմից անհավասար բաշխումը, մյուս կողմից՝ անարդյունավետ օգտագործումը անարդարության արտահայտություն են հանդիսանում: Փոփոխությունների անհրաժեշտությունը պայմանավորվում է նաև հասարակության արհեստական պառակտման, շերտավորման բացահայտ վիրավորական քաղաքականությամբ: Երկար հանդուրժելի չէ նույն տեսակին հակադիր մասերի բաժանելն ու այդ հակադրության վրա իշխանություն պահելը: Ի վերջո, գալիս է մի պահ, երբ մեծամասնությունը փոփոխություններ չտեսնելով իր չարքաշ, նվաստ կարգավիճակի համար մեղադրելու է փոքրամասնությանը, արդարացիորեն՝ իշխող փոքրամասնությանը: Երբ պարբերաբար կրկնվող զրկանքները, անհաջողությունները, նվաստացումները անհատին և զանգվածներին հասցնում են հուսահատության գիրկը, մնում է փրկության մեկ ուղի, որը անցնելու է «հաղթանակ կամ մահ» ընդհանուր նշանաբանի ներքո: Այդ ուղին հեղափոխությունն է:

ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԱՆՊԱՅՄԱՆ ՊԱՅԹԵԼՈՒ Է, ԵՐԲ ՎԻՐԱՎՈՐՎՈՒՄ Է ԺՈՂՈՎՐԴԻ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ, ԿԱՄ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԶԳՈՒՄ Է ԻՐ ԳԼԽԻՆ ԿԱԽՎԱԾ ՎՏԱՆԳԸ:

ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ

Հեղափոխության տեսակավորման համար անհրաժեշտ հաշվի առնել մի շարք գործոններ և չափանիշներ՝ ուժգնության և հաջողության աստիճանը, գաղափարաբանական առաջադրանքները և դրանց իրականացման չափը, բնույթը, ընդհանրականությունը, ծավալը, տևողությունը, գործադրված միջոցները, համաժողովրդականության աստիճանը, ղեկավարության սոցիալական մակարդակը, քաղաքական ըմբռնումները և այլն:

Սոցիալ-քաղաքական առումով հեղափոխությունները կարող են լինել ազգային, քաղաքական, սոցիալական կամ սոցիալ տնտեսական: Ազգային հեղափոխությունն այն է, երբ ժողովուրդը ձգտում է ազատության օտար ազգի կամ բռնակալների լծից և իքն է որոշում իր ճակատագիրը: Այդպիսի հեղափոխություն էր 19-րդ դ. վերջի եւ 20-րդ դ. սկզբի արևմտահայ ազգային-ազատագրական պայքարը թուրքական բռնապետության դեմ, Հունաստանի, Բուլղարիայի և բալկանյան մյուս ժողովուրդների անկախացումը օսմանյան լծից, Այդպիսի հեղափոխությամբ անկախացան բփիտանական և ֆրանսիական գաղութները:

Քաղաքական հեղափոխությունն այն է, երբ պայքար է մղվում մարդու իրավուքների, օրենքի առջև հավասարության, ժողովրդավարության հաստատման համար: Այդպիսի հեղափոխությունները սովորաբար ավարտվում են սահմանադրության փոփոխությամբ: Սոցիալական կամ սոցիալ-տնտեսական հեղափոխությունները լինում են սոցիալական անարդարությունները սրբագրելու համար: Երբ երկրում կան տնտեսական և այլ բնույթի մենաշնորհներ, որոնք խոչընդոտում են ընդհանուր զարգազմանը, միաժամանակ գործադրվող բարեփոխումները չեն արդարացնում սպասելիքները, հեղափոխությունը դառնում է անխուսափելի:

ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆՈՐԴԸ

Հեղափոխության վերջնական հաղթանակը, կամ սկզբում հռչակված նպատակների իրականացումը մեծապես պայմանավորված է հեղափոխության առաջնորդով: Շատ կարևոր է, որ հեղափոխության առաջնորդը լինի սկզբունքային, գործի մեջ փորձված, ազդեցիկ խոսքի տեր անհատականություն: Հեղափոխության հաջող ընթացքը պայմանավորված է առաջնորդի սկզբունքայնությամբ, որը պետք է փաստված լինի ոչ միայն հեղափոխության ընթացքում, այլ նաև դրանից առաջ, կատարած գործով, որի արդյունքին հասարակությունը պետք է ծանոթ լինի, վճռական և տիրական խոսքով, որին բոլորը պետք է հավատան:

Հուզառատ զանգվածների համար առանցքային է հատկապես հեղափոխության առաջնորդի խոսքը: Նրա արտասանած սուտն անգամ այնքան ազդեցիկ պետք է լինի, որ ընդունվի որպես անքննելի ճշմարտություն: Սա, սակայն ոչ թե նրա համար, որ հեղափոխության առաջնորդն իրավունք ունի սուտ խոսելու, այլ նրա համար, որ գնահատի իր խոսքի արժեքը:

Առաջնորդն իրավունք չունի չարաշահել ժողովրդի հավատը, և խաբելով նրան, հեղափոխությունը ծառայեցնել իր նեղ անձնական, խմբակային, կուսակցական շահերին: Անթույլատրելի է հեղափոխության ընթացքում ժողովրդի համար անընդունելի տեսությունների փորձարարությունը, փորձաքննություն չանցած սոցիալական քայլերի կիրառումը և այլն: Սա ժողովրդին մաշեցնող պերմանենտ հեղափոխությունների փուլ կտանի: Պինդ նյարդերի տեր, նախաձեռնող, հաստատակամ, պատասխանատու, ազդեցիկ, այս հատկանիշներն են հատուկ հեղափոխության առաջնորդին:

Հեղափոխության վերջնական հաղթանակի համար կարևոր է նաև առաջնորդի անձնազոհ կերպարը: Ընդ որում այդ անձնազոհությունը պետք էլինի խոնարհ և առանց ավելորդ ցուցամոլության: Պարտադիր չէ, որ առաջնորդը զոհի իր կյանքը ցույց տալու համար իր նվիրվածությունը հեղափոխությանը: Պարտադիր է, որ ցույց տա ինքնազոհության անկեղծ պատրաստակամություն: Կյանքում երբևիցե վճռական պահին իրեն վստահված ճակատը լքածը չի կարող հեղափոխություն առաջնորդել:

ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆԸ

Հեղափոխականի նկարագիրը տարբեր մեկնությունների կարող է արժանանալ: Սակայն կան որոշ պատկերացումներ, որոնք պարտադիր են հեղափոխական կոչվելու համար: Անշուշտ հեղափոխականը նախ պետք է գաղափարական լինի և իր գաղափարների իրականացման համար պատրաստ լինի անձնազոհության: Հեղափոխականը պետք է ըմբոստ լինի: Հեղափոխականի ըմբոստությունը հանուն գաղափարի պիտի լինի կշռադատված և գեղեցիկ, այն չպետք է վերածվի ցինիզմի: Շատ կարևոր է հեղափոխականի ինքնուրույն մտածողությունը, այլապես նա կվերածվի պարզ հրաման կատարողի: Հեղափոխականը պետք է համոզված լինի իր քայլերի ճշմարտացիության մեջ: Այդ դեպքում երիցս արդարացված կլինի նրա՝ փորձությունների գնալու պատրաստակամությունը: Հեղափոխականն անշուշտ հավակնություններ ունի սակայն այդ հավակնությունը նախ պետք է հավաքական լինի: Հեղափոխականի անձնական հավակնությունները պետք է բխեն միայն հեղափոխության հավաքական հավակնություններից: Հեղափոխականի ինքնաբավությունը պետք է կառուցվի ընդհանուրի ինքնաբավության շուրջ: Հեղափոխականը կյանքում արժանապատվություն ունեցողն է: Հեղափոխականը պաշտում է գաղափարը և ո՝չ անձը: Առանց նման հեղափոխականների հեղափոխություն հնարավոր չէ իրականացնել:

ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

Ցանկացած հեղափոխություն արժևորվում է իր հետևանքներով: Հեղափոխության հետևանքների գնահատականը տրվում է նախապես իր հռչակած սկզբունքների և նպատակների համեմատության մեջ: Անշուշտ, գործնականում շատ քիչ են դեպքերը, երբ հեղափոխությունների հետևանքները ճշգրտորեն համապատասխանել են ի սկզբանե հայտարարված նպատակներին: Պարզ է, որ հեղափոխության ընթացքում առարկայական և ենթակայական պատճառներով պայմանավորված կարող են լինել նպատակների մարտավարական փոփոխություններ, սակայն ռազմավարական առումով սխալ է, եթե ոչ անթույլատրելի, էական փոփոխությունների իրականացումը: Սա պետք է բացատրել ոչ թե հեղափոխության հռչակած նպատակներին կարծրատիպորեն հավատարիմ մնալու մոլուցքով, այլ՝ պերմանենտ հեղափոխություններից ապահովագրվելու պարզ տրամաբանությամբ: Այդ նպատակով հեղափոխության կազմակերպիչները պետք է նախապես հռչակեն իրենց համար իրատեսական նպատակներ, որոնց իրականացումը, թեկուզ որոշակի փոփոխություններով, հնարավոր լինի:

Եթե հեղափոխությունը լայն իմաստով չի իրականացնում իր հռչակած սկզբունքը, լավագույն դեպքում պատճառ է դառնում նոր հեղափոխության, իսկ վատագույն դեպքում հիասթափության և հասարակության համընդհանուր ձախողման: Հեղափոխության հռչակած նպատակների իրականացման դեպքում նույնպես պետք է պատրաստ լինել հասարակության մեջ այդ արդյունքների ամրագրմանը: Եթե այդ ամրագրումները ամուր հիմքեր չունենան, դրանք հակահեղափոխության պատճառ կարող են հանդիսանալ:

Հեղափոխության հետևանքները պետք է բավարարեն հասարակության հնարավորինս շատ և հնարավորինս լայն շերտերի, եթե դա այդպես չէ, ապա հեղափոխությունը կիսատ է մնացել: Սա իր հերթին հասարակության մեջ հոգեբանական հետևանքներ է թողնում, դրական և բացասական առումներով:

Խաչատուր Ստեփանյան

Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալասրանի Համաշխարհային պատմության ամբիոնի վարիչ, պ.գ.դ., պրոֆեսոր

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայաստանի ԱԱԾ տնօրենի այցը Բաքու կայանալու է. Հայկական կողմը Մուրադովից ինքնաթիռ է խնդրել. Mediaport

Հաջորդ գրառումը

Իրանը հրաժարվել է միջուկային գործարքից՝ վերսկսելով ուրանի մինչեւ 20 տոկոս հարստացումը. Ռուսաստանի ԱԳՆ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանն ի՞նչ զգաց, երբ Կարմիր հրապարակով անցավ ադրբեջանական զորախումբը, իսկ հայկական զորախումբ չկար

10/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանի ժուռնալիստների միությունը հետևողական է լինելու Լիլիթ Աղեկյանի շուրջ տեղի ունեցող գործընթացների նկատմամբ․ հայտարարություն

09/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ազգային կորուստները թող չխամրեցնեն մեր մեջ հիշատակը հաղթանակի ու այդ հաղթանակի համար կյանք ու կռիվ տված հերոսների. Արցախի թեմի առաջնորդ

09/05/2025
Հրապարակախոսություն

…կամ խանգարման հիվանդությունը այնքան է առաջադիմել, որ դուրս է գալիս բժիշկների և շրջապատի վերահսկողությունից

09/05/2025
Հաջորդ գրառումը

Իրանը հրաժարվել է միջուկային գործարքից՝ վերսկսելով ուրանի մինչեւ 20 տոկոս հարստացումը. Ռուսաստանի ԱԳՆ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Խնածախ բնակավայրի ուղղությամբ. ՀՀ ՊՆ

10/05/2025

Մայիսի 9-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է...

ԿարդալDetails

Շուշին չպետք է հիշել. «Հրապարակ»

10/05/2025

Վատիկանը գաղտնազերծում է հայոց ցեղասպանության վերաբերյալ փաստաթղթերը

10/05/2025

Պակիստանը հաստատում է Հնդկաստանի դեմ լայնածավալ ռազմական գործողության մեկնարկը

10/05/2025

Առանց ավելորդ հուզականության պետք է արձանագրել հետևյալ իրողությունը. Արման Աբովյան

10/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական