Թուրքերը ակտիվ ներդրումային քաղաքականություն են վարում Աջարիայում՝ Վրաստանի ինքնավար հանրապետությունում։ Այս տարածաշրջանը վերջինն էր, որ Ռուսաստանը ազատագրեց Օսմանյան կայսրությունից: Բնակչության մոտ 40 տոկոսը այսօր էլ իսլամ է դավանում:
Էրդողանը հրապարակավ հայտարարում է Աջարիայի նկատմամբ Անկարայի հետաքրքրության մասին: «Մեր ֆիզիկական սահմանները տարբերվում են մեր սրտի սահմաններից: Ինչպե՞ս կարող ես Ռիզեն տարբերել Բաթումից», – ասել էր նա 2016 թ.։
Թուրքական փողերով Աջարիայի մայրաքաղաք Բաթումում կառուցվել են հյուրանոցներ, միջազգայի օդանավակայանի տերմինալը։ Թուրքիայի գործարարները անշարժ գույք են ձեռք բերում տարածաշրջանում։
Թուրքական Türksel ընկերությանն է պատկանում Վրաստանում երեք հեռախոսային կապի օպերատորներից մեկի՝ Geosell ընկերության բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը։
Թուրքական Delta Petrol ընկերությունը սպասարկում է նավթալցանավերը Փոթիի նավահանգստում, նրան է պատկանում Georgian-Turkish Channel Energy ընկերության բաժնետոմսերի 75 տոկոսը։
Անկարան շուրջ 1 մլրդ դոլար է ներդրել Վրաստանում ՀԷԿ-ի կառուցման մեջ:
Վրած քաղաքական գործիչները մեղադրում են թուրքական հասարակական կազմակերպություններին մզկիթների եւ աղոթատների կառուցմանը աջակցելու մեջ։ Ապագա հոգևորականները վերապատրաստվում են Թուրքիայի համալսարաններում:
Վրաստանի Քվեմո Քարթլի ևԿախեթի մարզերը, որտեղ կա մեծ ադրբեջանական համայնք, նույնպես բախվում են Թորքիայի՝ այդ շրջաններում ազդեցություն հաստատելու նկրտումների հետ։
Թարգմ․՝ Մելիքյան Զոյա