Վերջերս իրեն «հայկական կողմ» հռչակած խմբակը հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ է հանդես գալ որպես թուրքմենական գազի տարանցման երկիր

34

Քանի որ վերջին օրերին շատ է խոսվում ՀԱՊԿ֊ից դուրս գալու, Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունները վերանայելու արդյունքում Հայաստանում սպասվող էներգետիկ ճգնաժամի մասին, հիշեցնեմ, որ դրա գլխավոր փորձն արդեն արվել է. նման դիտարկում է արել էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը։

«2021 թ. մարտ ամսին բնական գազը մոտ երեք շաբաթ Հայաստան էր մատակարարվում Ադրբեջանի տարածքով, ինչը պայմանավորված էր «Հյուսիսային Կովկաս — Անդրկովկաս» գազատարի պլանային վերանորոգմամբ։

Դրանից անմիջապես հետո Ալիևը ասուլիսներից մեկում հանդես եկավ հայտարարությամբ, որ Բաքուն պատրաստ է անհրաժեշտության դեպքում Հայաստան էներգակիրներ մատակարարել:

Ի դեպ, վերջերս էլ իրեն «հայկական կողմ» հռչակած խմբակը հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ է հանդես գալ որպես թուրքմենական գազի տարանցման երկիր:

Հաշվի առնելով աշխարհաքաղաքական իրողություններն ու, մասնավորապես, Իրանի էներգետիկ ռազմավարությունը՝ դժվար թե խոսքը Թուրքմենստան-Իրան-Հայաստան լոգիստիկայի մասին է»,- գրել է փորջագետը: