Ուրբաթ, Հոկտեմբերի 24, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Վերшհաշվարկի ֆինանսավորումը` բյուջեից. որքանո՞վ է տեղին

Գեղամ Քյուրումյան
26/07/2024
- 26 Հուլիսի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն
9
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանյան մերօրյա գործընթացները միանշանակ կարելի է տարօրինակից մինչեւ արտառոց գնահատել: Թե ինչո՞ւ, փորձեմ հիմնավորել: Ասենք երեւանյան որոշ վայրերում տասնյակ հազարավոր քաղաքացիներ են հավաքվում եւ պահանջներ հնչեցնում, որը ներկայացվում է որպես ամբոխի ու խաժամուժի պահվածք, երբ սահմանամերձ գյուղի 7-8 բնակչի հետ զրույցը համարվում է ժողովրդի հետ հանդիպում: Համանման օրինակներ հանդիպում են յուրաքանչյուր պահի եւ ամենուր, սկսած համատիրություն թե բուժհաստատություն այցելությունից մինչեւ  ՀՀ  կառավարության նիստերի հեռարձակումների դիտումները:

Օրինակ, օրեր առաջ այս կառույցի մտահոգության խնդիր էր դարձել երկրում պահվող մանր եղջերավոր անասունների գլխաքանակի հարցը: Անշուշտ կգտնվեն մարդիկ, որոնք համամիտ կլինեն նման օրակարգի հետ, ինչ-որ ընդհանրական կարծիքներ կհայտնեն, դատողություններ կնշեն, ենթադրություններ կանեն… թերեւս մինչեւ այն պահը, երբ կտեղեկանան ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեի աշխատանքային այն հաղորդմանը, ըստ որի 2024 թվականին ՀՀ-ում առկա է 710 հազար մանր եղջերավոր կենդանի, այծ ու ոչխար: Ի դեպ, նիստի պարտադիր մասնակիցներից է ՀՀ ԱՎԿ-ի պետը, որը քննարկմանը  որեւէ ձեւով չի մասնակցում: Եվ … նիստի ունկնդիր ՀՀ ակտիվ քաղաքացու մոտ ինքնաբերաբար հարց է առաջանում, ինչո՞ւ է երկրի ոչ հարուստ բյուջեից 700 մլն դրամ հատկացվում մի գործընթացի իրականացման համար, որն արդեն արվել է, թիվն առկա է,  այն հրապարակվել է ըստ պատկանելույն: Նկատենք, որ մեր կողմից անգամ աղքատիկ համարվող բյուջեում տվյալ  700 մլն դրամ հատկացումը մեծ թիվ չէ, սակայն այդ գումարով կարելի է 2-3 մանկապարտեզ կառուցել, որը չի իրականացվում տվյալ բյուջետային տարում ֆինանսական միջոցներ չունենալու պատճառաբանությամբ:

Ոչ փոքր շրջապատս հուշում է, ասենք, առնվազն 1.000 ուսանողի ուսման տարեկան վարձի օժանդակումը, գուցե թե` բազմազավակ ընտանիքների խրախուսումը, անկողնային կենսաթոշակառուներին հավելյալ միջոցների հատկացումը… Չափից շատ են մեր հանրության ակնկալիքները, որոնք չեն իրականացվում ՀՀ  բյուջեում ֆինանսական միջոցներ չունենալու անհիմն պատճառաբանություններով:

ՀՀ վարչապետի բազմաթիվ կոչերին հետեւող մեր մարդկանցից  շատերն են գայթակղվում ու հայտնվում մտահոգ ու ակտիվ քաղաքացիների շարքերում, որոնցից մեկին տրված պատասխանը ներկայացնում են ստորեւ, առանց որեւէ ուղղումի:

«Հարգելի քաղաքացի,

Ի պատասխան Ձեր 2024  թվականի մայիսի 30-ի դիմումի` տեղեկացնում եմ, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության (այսուհետ` նախարարություն) կողմից ուսումնասիրվել է դիմումով բարձրացված հարցերը, որի կապակցությամբ հայտնում եմ.

Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական կենդանիների համարակալման եւ հաշվառման ծրագրի նպատակն է ապահովել հանրապետության ամբողջ տարածքով խոշոր եղջերավոր կենդանիների (այսուհետ` ԽԵԿ) եւ մանր եղջերավոր կենդանիների  (այսուհետ` ՄԵԿ) տեղաշարժի վերահսկումը եւ հետագծելիության բարելավումը, նախրի կառավարումը եւ տոհմասելեկցիոն լայնածավալ աշխատանքների կազմակերպման համար նախադրյալների ստեղծման գործընթացը, կայուն անասնահամաճարակային իրավիճակը` կենդանիների, կենդանիների եւ մարդկանց համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների կանխարգելման նոր արդյունավետ համակարգի եւ հետագծելիության ապահովման նոր մեխանիզմի ներդրմամբ, ինչպես նաեւ հանրապետությունում զարգացնել ԽԵԿ-ի եւ ՄԵԿ-ի մսատու եւ կաթնատու ուղղությունները` մրցունակ դարձնելով միջազգային շուկաներում, գյուղատնտեսական կենդանիների ապահովագրության ինստիտուտի կայացման նախադրյալների ստեղծման գործընթացը:

ՀՀ էկոնոմիկայի նախարարության սննդամթերքի անվտանգության վարչության պետ Մելանյա Կարապետյան»

Ուշադրություն  դարձրեք.  ոչ մի ակնարկ արդեն հրապարակված ՀՀ ԱՎԿ-ի 710 հազար թվի վերաբերյալ, դրա արժանահավատության շուրջ, որն ի դեպ հանրային առումով որեւէ հետաքրքրություն չի ներկայացնում: Հայերիս խոհանոցում ոչխարի միս հազվադեպ է օգտագործվում, այն բացակայում է մսի վաճառքի կետերում թե՛ համեմատաբար բարձր գնի, թե՛ միս-ոսկոր 40-60 տոկոս հարաբերության առումներով, երբ խոզը 60-40 տոկոս է, թռչնամիսը` շատ ավելին: Իրոք դժվար է պարզել, թե ի՞նչ նպատակ են հետապնդում ՀՀ բյուջեից 700 մլն ծախսել պատրաստվող պաշտոնյաները պարզելու համար 710 հազար մանր եղջերավոր կենդանիների առկայությունը ՀՀ տարածքում: Անհասկանալի է, թե ի՞նչ գնահատական է հնչելու, եթե բացահայտվող թիվը մի քանի տասնյակ հազարով ավելի կամ պակաս ստացվի արդեն հրապարակվածից: Ի՞նչ պատասխան է պահանջվելու գյուղական համայքների ղեկավարներից, մարզպետարանների ճյուղային ոլորտի մասնագետներից, գյուղվարչությունների պետերից, կոմիտեի ու նախարարության պաշտոնյաներից, ընդհուպ` նախկինները. պետական ո՞ր կառույցի ո՞ր պաշտոնյան է մտահոգ, թե երբ կունենանք տարիներ առաջվա 2.500.000 մանր եղջերավորի գլխաքանակը, երբ հայտնի է, որ 340 մլն բնակչությամբ ԱՄՆ-ում ընդամենը 5 մլն ոչխար է պահվում: Թուրքիայում դրանց թիվը նախորդ դարի 80-ականներին 70 մլն էր, 2000-ականնների սկզբին 35 մլն, հիմա էապես է կրճատվել, տեղը զիջելով հավի մսի արտադրությանը, որը մեկ բնակչի հաշվով հասնում է տարեկան 30 կգ-ի, երբ ՀՀ ցուցանիշը չի մոտենում 5 կգ-ի, ներմուծումը` 10-15 կգ է:

Ուր է թե ներմուծումը միայն այս առումով լիներ: Ներմուծվում է շինարարությանն անհարժեշտ այն ամենը, ինչ օգտագործվում է, առեւտրին անհրաժեշտ ցանկացած սարքավորում, վերաարտահանվում են ավտոմեքենաներ ու հեռախոսներ, սուրճի զգալի ծավալներ: Այս ամենը ներկայացվում է որպես տնտեսական հաջողություն, երբ մեր մարդիկ ընդամենը դրանց դիտորդն են:

Այսօրինակ հանրային մտահոգությունները, որոնք նաեւ յուրօրինակ ահազանգումներ են, հարկ է որ արժանանան հանրության կողմից վարձված պետական պաշտոնյաների ուշադրությանը, բարեփոխեն ՀՀ քաղաքացու առօրյան: Ավա՜ղ, պատկեր է ուրվագծվում, որ դրա փոխարեն շարունակվում է մերն ուրիշ է գործընթացների արմատավորումը:

Տեսնենք ի՞նչ կստացվի:

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

25.06.2024թ.

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայшստանի էներգետիկան սկզբնավորման շրջանում

Հաջորդ գրառումը

Հութիները

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Իշխանությունը փորձելու է ստանալ իր պայմանները՝ ցանկացած մեթոդով և արտաքին աջակցմամբ

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
Հաջորդ գրառումը

Հութիները

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Սամվել Կարապետյանի քրեական հետապնդման մեջ կա քաղաքական մոտիվացիա. դա ակնհայտ է. Դանիել Իոաննիսյան

24/10/2025

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծարագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը, որն ընկալվում է  որպես իշխանական իրավապաշտպան, համոզմունք է հայտնել, որ գործարար, բարերար...

ԿարդալDetails

Ուղիղ. ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասներորդ նստաշրջանի արտահերթ նիստ – 24.10.2025

24/10/2025

Սա իշխող քաղաքական ուժի ղեկավարի կողմից Եկեղեցին պառակտելու հերթական փորձ է` հակաօրինական ու հակաեկեղեցական իր բոլոր դրսևորումներով. հայտարարություն

24/10/2025

Վարչական դատարանը մերժել է Էդմոն Մարուկյանի միջնորդությունը. թիվ 1299-Ն որոշումը ուժի մեջ կմտնի 2025 թվականի նոյեմբերի 1-ից

24/10/2025

Նպատակը ոչ թե արդարադատություն իրականացումն է, այլ՝ Մասիսի ընդդիմադիր համայնքապետին ընտրություններից առաջ մեկուսացնելը. Գոհար Մելոյան

24/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական