Սա հերթական փաստարկն է, որ «Գագիկ Սողոմոնյանի» գործով անցնող անձինք պետք է ազատ արձակվեն

153

Սահմանադրագետ Գոհար Մելոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.

«Երկու օր առաջ Վահագն Վարագյանը կատարեց ֆեյսբուքյան գրառում՝ նշելով, որ իր ներկայությամբ Երևան քաղաքի առաջին ատյանի դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանը հեռախոսային խոսակցության ժամանակ կարգադրում է կալանավորել երեք անչափահաս երեխա ունեցող անձին՝ ԱԱԾ տնօրենին հայհոյելու համար։

Վահագն Վարագյանը որպես ականատես մանրամասն նկարագրում է այս առերևույթ հանցագործության վայրը և ժամը։

Վերոնշյալ գրառումից մի քանի ժամ անց փաստաբան Բենիկ Գալստյանը նշում է, որ երեք անչափահ երեխաների հայր իր պաշտպանյալը կալանավորվել է Երևան քաղաքի առաջին ատյանի դատարանի կողմից՝ «ֆեյսբուքյան օգտատեր Գագիկ Սողոմոնյանի» գործով։

Վահագն Վարագյանի ֆեյսբուքյան գրառման պահից անցել է երկու օր, սակայն, բացառությամբ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի հարցազրույցի, որում վերջինս նշում է, որ չի հավատում, բայց չի էլ բացառում Վահագ Վարագյանի նկարագրած հանցագործության դեպքը, որևէ պետական կառույց որևէ պարզաբանմամբ կամ հաղորդագրությամբ հանդես չի եկել։

Այնինչ ԱԱԾ կամ մեկ այլ քննչական մարմին մեկ ժամվա ընթացքում կարող է հեշտությամբ պարզել, թե՝

արդյո՞ք Երևան քաղաքի առաջին ատյանի դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանը շաբաթ երեկոյան եղել է «Տրիումֆ» սրճարանում,

եթե այո, ապա ուսումնասիրելով այդ սրճարանի տեսախցիկները՝ հավաստել կամ հերքել, թե արդյո՞ք այդ ընթացքում Արթուր Մկրտչյանը խոսել է հեռախոսով, իսկ, եթե սրճարանի տեսախցիկների ձայնագրություններն արդեն ոչնչացվել են, արդյո՞ք կան այլ անձինք, ովքեր կհավաստեն Արթուր Մկրտչյանի կողմից այդ վայրում և ժամին հեռախոսազրույց ունենալու փաստը, արդյո՞ք Վահագն Վարագյանը եղել է Արթուր Մկրտչյանից այնպիսի հեռավորության վրա, որ կարող էր լսել Արթուր Մկրտչյանի՝ հեռախոսազրույցի ընթացքում տված ապօրինի հանձնարականները, արդյո՞ք Արամ Սարգսյանին կալանավորած դատավորը Արթուր Մկրտչյանի հեռախոսազանգի ընթացքում գտնվել է խորհրդակցական սենյակում։

Եթե նշված հարցերի պատասխանները դրական են, ապա դա ավելի քան բավարար է այս փուլում Արթուր Մկրտչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար։

Եթե նշված հարցերից որևէ մեկի պատասխանը բացասական է, ապա այս դեպքը քննող իրավապահ մարմինը պետք է տարածի համապատասխան հաղորդագրություն՝ փորձելով փրկել դատական իշխանության հեղինակության մնացորդները։

Այսպիսով, քանի դեռ Վահագն Վարագյանի կողմից տված հանցագործության մասին հաղորդման կապակցության ՀՀ իրավապահ մարմինները հանդես չեն եկել սպառիչ հաղորդագրությամբ՝ հիմնավորելով նկարագրած դեպքի իրական լինելը, սա հերթական երկաթյա փաստարկն է, որ ֆեյսբուքյան օգտատեր «Գագիկ Սողոմոնյանի» գործով ազատությունից զրկված բոլոր անձինք ոչ թե կալանավորված են, այլ՝ ապօրինաբար բանտարկված և պետք է վայրկյան առաջ ազատ արձակվեն»։