Քաղաքագետ Լուսինե Նիկողոսյանի անդրադարձը, –
1951թ.-ի Վենետիկի կինոփառատոնի հայտնությունն էր ճապոնացի ռեժիսյոր Ակիրո Կուրոսավայի «Ռասյոմոն» ֆիլմը:
Ֆիլմի սյուժեն զարգանում է 7 հերոսների շուրջ, որոնցից յուրաքանչյուրը յուրովի է պատմում տեղի ունեցած հանցագործության մասին, և իսկության, հանցագործության բացահյտումը, ձգձգվելով ու իրարամերժ փաստերի պատճառով այդպես էլ չի հաջողվում: Այս ֆիլմը ոչ միայն հարստացրեց համաշխարհային կինոն, այլև սոցիոլոգիայում շրջանառության մեջ դրվեց «ռասյոմոն էֆեկտ» հասկացությունը:
Ռասյոմոն էֆեկտը ապակողմնորոշող կոմունիկատիվ հնարք է (կամ կուզեք անվանեք տեխնոլոգիա), որն առաջանում է շփման ու ճանաչողության ընթացքում, որտեղ յուրաքանչյուրը ունի տեսածի կամ ուսումնասիրման օբյեկտի մասին սեփական պատկերացումները, որոնք խեղաթյուրված են անձնական սուբյեկտիվությամբ պայմանավորված: Ռասյոմոն էֆեկտը մարդաբանների, քաղաագետների, հոգեբանների, սոցիոլոգների կողմից կիրառվում է, երբ ուսումնասիրության օբյեկտի (պատմական կամ հասարական կարևոր իրադրություն) գործընթացների վերաբերյալ կարծիքները իրարամերժ են կամ խիստ տարբեր կամ անհրաժեշտ է մատուցել իրողությունը ավելի ցանկալի, շահեկան տեսքով:
Կա կանխամտածված ռասյոմոն էֆեկտ, որը լայնորեն կիրառվում է ԶԼՄ-ների, մեծ լսարան ունեցող ադեցիկ գործիչների, քաղաքական գործիչների և այլոց կողմից հակամարտության, ցանկացած նշանակալի իրողության վերաբերյալ սուբյեկտիվ կարծիք ձևավորելու համար:
Հայկական իրականության պարզ և հակիրճ նկարագրություն: