Ուրբաթ, Մայիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Պոլ Գոբլին պետք է լուրջ վերաբերվել

01/06/2020
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Երվանդ Ազատյան, Դետրոյթ, ԱՄՆ

Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության փաստի ընդունման պահանջի զուգահեռ, համայն հայությունը փայփայում է նաեւ պատմական հայրենիքին վերատիրանալու երազըՙ հիմնվելով 1920 թվականի Սեւրի պայմանագրի եւ միջազգային հանրության անունից հանդես եկող ԱՄՆ նախագահ Վուդրո Ուիլսոնի հանդիսավոր խոստման վրա: Ներկայիս, այդ երազանքը չի կարող իրականություն դառնալ, որովհետեւ Հայաստանի եւ Թուրքիայի ինչպես ռազմական ուժի, այնպես էլ քաղաքական հեղինակության ցուցանիշները խիստ տարբեր են:

Բայց մինչ հայերը շարունակում են երազել Արեւմտյան Հայաստանի տարածքներին վերատիրանալու մասին, իրենց անհայտ մի ծրագիր մշակվում է ներկա Հայաստանի հանրապետության տարածքի վերաբերյալ: Ծրագիրը մշակողները Թուրքիայում ապրող ադրբեջանցիներ են, որոնք ցանկանում են ներկա Հայաստանի տարածքում ստեղծել մի նոր հանրապետությունՙ «Արեւմտյան Ադրբեջան» անվամբ:

Լուրը կարող էր անհավատալի թվալ եւ զայրացնել շատերին, բայց եթե մենք վերլուծենք տարածաշրջանում կատարվող քաղաքական անցուդարձերը եւ պարզենք տեղեկության աղբյուրը, ապա կհասկանանք, որ ծրագիրը չափազանց լուրջ է:

Տեղեկության աղբյուրը Պոլ Գոբլն է, որի անունը առնչվում է տխրահռչակ մի քաղաքական ծրագրի հետ, որն սկզբում շրջանառվում էր որպես փորձնական, բայց հետո դարձավ գլխավոր հարցՙ լուծելու հակամարտությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: Խոսքը «Մեղրու ծրագրի» մասին է, որն սկզբնական շրջանում լուրջ չընդունվեց, բայց երբ Քի Ուեստում (ԱՄՆ, Ֆլորիդա) հանդիպեցին նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Հեյդար Ալիեւը, այն քիչ էր մնում համաձայնագրի տեսք ստանար: Բարեբախտար, տուն վերադառնալով Ալիեւ ավագը հրաժարվեց այն վերջնական տեսքի բերելուց: Եթե նախագահները ստորագրեին տարածքների փոխանակման այդ համաձայնագիրը, դա պատմական տարողության խայտառակ սխալ կլիներ Հայաստանի համար: Դա ռազմավարական առումով մղձավանջ կլիներ ինչպես Հայաստանի, այնպես էլ իր հարեւանների, մասնավորապես Իրանի համար:*

Գոբլի ծրագիրը պահանջում էր Հայաստանից Մեղրին կցել Ադրբեջանին եւ փոխարենը վերջինից ստանալ Լեռնային Ղարաբաղիՙ որպես Հայաստանի անբաժան մասի ճանաչումը: Ծրագրի իրականացման պարագայում Ադրբեջանը Նախիջեւանից բացի տիրանալու էր նաեւ սահմանակից հայաստանյան տարածքին: Ավելին, Հայաստանը կորցնելու էր իր սահմանը Իրանի հետ, միակ հուսալի երկիրը, որի միջոցով Հայաստանը կարողանում է հաղորդակցվել արտաքին աշխարհի հետ: Եվ վերջապես, նման «գործարքը» լայնորեն բացելու էր դարպասները թուրք առաջնորդների պանթյուրքական հավակնությունների առաջ:

Սա էր, կարճ ասած, Պոլ Գոբլի առաջարկած անհավանական ծրագիրը, որը քիչ էր մնում իրականություն դառնար: Կախված հավաստիությունից, մենք կարող ենք անտեսել կամ լուրջ չվերաբերվել այս ծրագրին, ի վնաս մեզՙ անշուշտ: Բայց հետաքրքրական է մի փաստ: «Eurasia Review» հանդեսի 2020 թվի մայիսի 12-ի համարում Գոբլը ներկայացրել է Կայսերի (Կեսարիա) համալսարանի թուրք պրոֆեսորՙ ոմն Գաֆար Չահմագլու հեղինակած ծրագրի համառոտ շարադրանքը: Ենթադրվում է, որ պրոֆեսորը Արեւմտյան Ադրբեջանից տեղահանվածների շառավիղներից է, եւ հանձն է առել կազմավորել Արեւմտյան Ադրբեջանի տարագիր, ստվերային մի կառավարություն: Նա իր բլոգում գրում է. «Արեւմտյան Ադրբեջանիՙ Իրեւանի հանրապետության ստեղծման գլխավոր նպատակը, որը մտավորականության պատշպանությունն է վայելում, Հայաստանի սահմանում գտնվող (մեր) բոլոր պատմական հողերիՙ Երեւանի, Զանգիբասարի, Գոյչու, Զանգեզուրի, Գյումրիի, Դրլայզայի (Դարալակեա՞զ) եւ այլոց վերադարձն է»:

Այնուհետեւ ավելացնում է, որպես արդարացում. «Այս նախաձեռնության մեջ ոչ մի վատ բան չկա, եւ եթե գործերը հաջող եւ ճշգրիտ ուղիով ընթանան, եթե Ադրբեջանի հանրապետությունը նեցուկ կանգնի եւ պաշտպանի Իրեւանի հանրապետության շահերը, ապա տեսանելի ապագայում, անհանավական պայմաններում եւ գուցե նաեւ արյան միջոցով նրանք, ովքեր տարագրվել են, կարող են իսկական ուժ դառնալ իսկապես ազատագրված ազերի տարածքների համար»:

Քանի որ Պոլ Գոբլն էր ներկայացնում «Մեղրու գործարքի» մասին այս տեղեկությունը, նախադեպ ստեղծելով նման այլ գործարքների, մեր կարծիքով արժե ավելի լուրջ մոտենալ այս նոր «հայտնագործությանը», որովհետեւ այն դառնում է ավելի հավաստի: Գոբլը սոսկ լրագրող կամ գիտաշխատող չէ: Նա քաղաքական սուրհանդակ է ԿՀՎ-ի եւ պետքարտուղարության հետ ունեցած իր երեւելի եւ աներեւույթ կապերով, ինչպես նաեւ Բալթյան երկրներում Ռուսաստանի դեմ ուղղված ամերիկյան պատժամիջոցներին աջակցող իր գործունեությամբ: Նրա ուղերձը պետք է ընկալել Կովկասում Մ. Նահանգների քաղաքականության կոնտեքստում եւ առ այն չափազանց լուրջ վերաբերվել դրան:

Թուրքիայի նախկին արտգործնախարար եւ Էրդողանի AK կուսակցության գաղափարախոս Ահմետ Դավութօղլուն իր ուսումնասիրություններից մեկում այն տեսակետն էր առաջ քաշում, որ Արեւմուտքը անկում է ապրում, եւ ժամանակն է, որ Թուրքիան առիթից օգտվի եւ տարածվի դեպի Արեւելքՙ կառուցելու համար թուրքական մի կայսրություն, օգտագործելով կրոնական, ժողովրդագրական եւ լեզվական գործոնները: Էրդողանն ինքն էլ քանիցս պնդել է, որ Հայաստանը «խոչընդոտում է»: Թե ինչին է խոչընդոտում, պարզ է: Իհարկե դեպի արեւելք Թուրքիայի տարածվելուն:

Իր հերթին, նախագահ Ալիեւն է քանիցս կրկնել, որ Զանգեզուրն ու Երեւանը ադրբեջանական տարածքներ են, ինչի մասին թուրք պրոֆեսորն է արտահայտվում:

Պատմաբանները հավատացած են, որ նման մեծ տարողության, համապարփակ ծրագրերը կարող են տեկտոնիկ փոփոխություններ առաջացնել համաշխարհային քաղաքականության բնագավառում: Նման մի սցենարի մենք ականատես եղանք Նիքսոն-Քիսինջեր ծրագրի շրջանակներում, երբ Չինաստանի հնարավորությունները բացահայտելու նրանց գաղափարը սեպ առաջացրեց Խորրհդային Միության եւ Չինաստանի միջեւ եւ պատճառ դարձավ, որ առանց փամփուշտների կիրառման խորտակվի ՍՍՀՄ-ը: Այնպես որ ծրագիրը պետք է դիտարկել հաշվի առնելով Արեւմուտքի, մասնավորապես Մ. Նահանգների, շահերի տեսանկյունից, որի նպատակն է հզոր Ադրբեջան տեսնել, ոչ անպայմանորեն նրա էներգետիկ աղբյուրներին տիրանալու համար, այլ հատկապես տարածաշրջանում նրա գրաված դիրքի, ռազմավարական տեղանքի համար, որն իր էթնիկական կառուցվածքի եւ Իրանին մոտիկ լինելու հանգամանքներով կարող է վերջինիս ազերի բնակչությանը գայթակղել էթնիկական կեղծ պատճառաբանություններով առաջ բերելու Իրանի մասնատումը:

Իրանը վաղուց է գտնվում «մսավաճառի սեղանին», ինչպես Իրաքը, Սիրիան եւ Լիբիան, որպեսզի ճանապարհն ամբողջությամբ հարթվի Միջին Արեւելքում Իսրայելի անմրցակից գերիշխանության համար:

Իսրայելը վաղուց է սկսել լայն գործունեություն ծավալել Ադրբեջանում: Նախագահ Ալիեւն էլ քանիցս կրկնել է, որ ադրբեջանա-իսրայելական հարաբերությունների միայն տասը տոկոսն է տեսանելի:

Տարածքային ապօրինի հափշտակությունների մեր օրերում ոչ մի երկիր չի կարող երաշխավորել իր սահմանների անձեռնմխելիությունը: Թուրքիան տարածքներ է բռնազավթել Կիպրոսից, Իրաքից եւ Սիրիայից: Նախագահ Թրամփն Իսրայելին է նվիրել Սիրիայի Գոլանի բարձունքները եւ նաեւ թույլատրել, որ Արեւմտյան ափում նա զբաղվի հողերի առգրավմամբ: Ռուսաստանը մասնատել է Վրաստանն ու Ուկրաինան: Ցուցակը շարունակվում է:

Օտարներից շատերն են հավատացած, որ Ղարաբաղի շուրջ հայկական զորքերի վերահսկողության տակ գտնվող տարածքները պետք է վերադարձվեն, որպեսզի խաղաղությունը հաստատվի: «Ոչ մի դեպքում», պնդում է գեներալ Վաղարշակ Հարությունյանը, որ մասնակցել է Ադրբեջանի հետ 1994-ին կայացած հրադադարի բանակցություններին: Նախ, պատճառաբանում է նա, որովհետեւ Հայաստանի պաշտպանության եւ անվտանգության երաշխիքները գտնվում են Ղարաբաղում եւ, երկրորդ, որովհետեւ ադրբեջանական տրամաբանությունը այլ կերպ է դատում: Ինչպես նախագահ Ալիեւն է հստակորեն ձեւակերպել, հաջորդը նա պահանջելու է Զանգեզուրը, Երեւանը, եւայլն:

Թուրքիան մի քանի փորձ արել է մուտք գործելու համար Կենտրոնական Ասիա: Այդ վայրերի աթեիստական հասարակություններում կրոնական գործոնը անհաջողության մատնվելուց հետո, Թուրքիան «Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության» նմանությամբ սկսեց կազմակերպել «թյուրքալեզու երկրների մի դաշնություն»: Նրա Կենտրոնական Ասիա ներթափանցումը վրդովեցրեց Չինաստանին, որն արդեն պաշտպանողական միջոցներ է ձեռնարկել: Թուրքիան խռովություններ էր փորձում հրահրել Չինաստանի Սինցզյան Ույղուրական ինքնավար շրջանում, որտեղ 23 միլիոն թուրք մահեդականներ են ապրում: Թուրքիան Պեկինին մեղադրում է ույղուր բնակչության դեմ ցեղասպանություն իրականացնելու մեջ:

Սա ժամանակակից Թուրքիայից կամ նրան նախորդած պետության Կենտրոնական Ասիայում իր ուժը ցուցադրելու առաջին փորձը չէ: Նույնիսկ այն ժամանակ, երբ Օսմանյան կայսրությունն իր վերջին օրերն էր ապրում, իշխող «Միություն եւ բարգավաճում» կոմիտեի հզոր եռյակի անդամներից մեկը հատուկ առաքելությամբ գտնվում էր այնտեղ: Կոմունիզմի համար մղված պայքարի տարիներին բոլշեւիկները դաշնակիցներ էին որոնում, եւ այդ ժամանակ էր, որ Մուսթաֆա Քեմալը հիմարացրեց Լենինին, հավաստիացնելով, որ ազգային ազատագրական պայքար է մղում եւ նպատակն է սոցիալիզմ կառուցել: Նա ստացավ զենք, սննդամթերք եւ փող, որպեսզի հայերին Կիլիկիայից, իսկ հույներին Զմյուռնիայից (Իզմիրից) դուրս քշի: Նույն հնարքն օգտագործելով ռազմական նախարարի պաշտոնն զբաղեցնող Իսմայիլ Էնվեր փաշան Կենտրոնական Ասիայում համոզում էր բոլշեւիկներին, որ թյուրք ազգություններին կմիավորի եւ կդաշնակցի սովետների հետ: Բայց վերջիններս շուտով հասկացան, որ նրա նպատակն էր միավորել թյուրք ազգություններին եւ իրեն հռչակել խալիֆ: Սովետները երկար հետապնդեցին նրան մինչեւ որ ի վերջո կարմիր բանակի զորամասերից մեկի առաջնորդ Հակոբ Մելքումյանը հայտնաբերեց նրան Տաճիկստանում եւ սպանեց 1922-ին:

Վերջերս Վլադիմիր Պուտինի հետ ունեցած տարաձայնության ընթացքում Էրդողանն սպառնաց Ռուսաստանում ապրող 45 միլիոն մահմեդականների օգնությամբ քայքայել երկիրը: Սա էլ կրոնն ու ժողովրդագրությունը որպես զենք օգտագործելու Էրդողանի առաջին փորձը չէր: Դրանից առաջ Գերմանիայում եւ Նիդեռլանդներում ապրող թուրքերին նա կոչ էր արել ընտանիքներում հինգական երեխա ունենալ, որպեսզի ամբողջ Եվրոպան հեղեղվի թուրքերով եւ մահմեդականներով:

Հայաստանի դեմ հառնող այսքան լուրջ մարտահրավերների պարագայում պե՞տք է մտածել արդյոք, որ մեր պայքարը դատապարտված է անհաջողության: Իհարկե ո՛չ, եթե մեր երկրի երիտասարդ ղեկավարները կարողանան ճիշտ գնահատել իրավիճակը եւ համապատասխանաբար շրջահայաց քաղաքականություն վարել:

Օգնություն եւ կարեկցանք ակնկալելը Եվրոպայից կամ Ռուսաստանից սոսկ սենտիմենտալ գործոններ են, որոնք ոչ մի կապ չունեն ռեալպոլիտիկի հետ: Քանի որ Թուրքիայի քաղաքականության գլխավոր նպատակը Ռուսաստանի եւ Չինաստանի դեմ գնալն է, պարզ է, որ մեր քաղաքականությունը համահունչ պետք է լինի այդ երկրների քաղաքականության հետ: Սա բոլորովին չի նշանակում, որ ընտրությունը գերազանց է կամ կատարյալ:

Չինաստանը անհամեմատ մեծ ուշադրություն եւ օժանդակություն է ցուցաբերում Հայաստանին, որպեսզի ամուր պահի այն «խոչընդոտը», որն այնքան մտահոգում է Էրդողանին: Ռուսաստանը, որ Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է, նույնպես օժանդակում է, սակայն Հայաստանում ծավալվող հակառուսական հռետորաբանությունը կարող է միայն վնաս պատճառել թույլ կողմին:

Քանի որ Թուրքիան է հանդիսանում «Արեւմտյան Ադրբեջանի հանրապետության» հյուրընկալողըՙ Հայաստանը վերացնելու հեռահար ծրագրով, արդարացի կլիներ, որ Հայաստանի կառավարությունն էլ հյուրընկալեր դրան համարժեք «Արեւմտյան Հայաստանի տարագիր կառավարությանը», որը Սեւրի պայմանագրի հարյուրամյակի այս օրերին կարող էր որպես իրավական հիմք ունենալ հենց այդ փաստաթուղթը:

Երբ այսքան շատ վտանգավոր իրադարձություններ են տեղի ունենում տարածաշրջանում եւ հազարումի սպառնալից կացություններ են հասունանում, Հայաստանի համար շռայլություն կլիներ տարվել խորհրդարանային բռնցքակռիվներով եւ նախկինների ու նորերի միջեւ մղվող երկպառակտչական մարտերով: Ժամանակն է, որ բոլոր քաղաքական կուսակցություններն ու դաշինքները միավորեն իրենց ուժերն ու ծրագրերը եւ կարգավորեն իրենց գործունեություններըՙ որովհետեւ Պոլ Գոբլին անհրաժեշտ է լուրջ վերաբերվել:

*) Այստեղ անհրաժեշտ է կարեւոր մի ճշգրտում անել. Քի Ուեստում կայացած նախնական համաձայնությունը ոչ թե Զանգեզուրը Ադրբեջանին զիջելու շուրջ էր, այլՙ Լաչինի միջանցքի դիմաց Զանգեզուրի վրայով Բաքվին սուվերեն ճանապարհ տալն էր դեպի Նախիջեւան: Ծ.Խ.:

Թարգմ. ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ, (The Arm. Mirror-Spectator)

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հավանականությունը մեծ է, որ ԱՄՆ-ում զանգվածային ցույցերը համավարակի զարգացման պատճառ դառնան

Հաջորդ գրառումը

ՍԴ հանրաքվեի հարցը՝ դիմություն-ընդդիմություն տիրույթում

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանի ժուռնալիստների միությունը հետևողական է լինելու Լիլիթ Աղեկյանի շուրջ տեղի ունեցող գործընթացների նկատմամբ․ հայտարարություն

09/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ազգային կորուստները թող չխամրեցնեն մեր մեջ հիշատակը հաղթանակի ու այդ հաղթանակի համար կյանք ու կռիվ տված հերոսների. Արցախի թեմի առաջնորդ

09/05/2025
Հրապարակախոսություն

…կամ խանգարման հիվանդությունը այնքան է առաջադիմել, որ դուրս է գալիս բժիշկների և շրջապատի վերահսկողությունից

09/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Կրկնեմ, Նիկոլ. ես զզվող չեմ, ես նախագահ չեմ եւ քեզ բովանդակային ոչնչացնելու համար ես էլ եմ հերիք. Աշոտյան

07/05/2025
Հաջորդ գրառումը

ՍԴ հանրաքվեի հարցը՝ դիմություն-ընդդիմություն տիրույթում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Required fields are marked *

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանի ժուռնալիստների միությունը հետևողական է լինելու Լիլիթ Աղեկյանի շուրջ տեղի ունեցող գործընթացների նկատմամբ․ հայտարարություն

09/05/2025

«Երեկ ուշ գիշերով հայտնի դարձավ, որ ձերբակալել են գյումրեցի լրագրող Լիլիթ Աղեկյանին, ապա տևական ժամանակ թույլ չեն տվել, որ հանդիպի...

ԿարդալDetails

Շուշին իսլամացվում է. ԼՂ փախստականների իրավապաշտպան միություն

09/05/2025

ԵԱՀԿ-ում Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի և ևս 7 երկրի պատվիրակությունները համատեղ հայտարարություն են տարածել

09/05/2025

ԵՄ-ի և ՀՀ-ի միջև հարաբերությունները երբևէ այսքան սերտ չեն եղել. Վասիլիս Մարագոս

09/05/2025

Մի քանի օր առաջ ուրիշներին մեղադրում էին ՌԴ գործակալ լինելու մեջ, այսօր վազելով գնացել էր Ռուսաստան. Բագրատ Սրբազան

09/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական