Չորեքշաբթի, Մայիսի 6, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Պատերազմի հաղթանակը

Գրիգոր Առաքելյան
10/04/2026
- 10 Ապրիլի, 2026, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
46
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

(Իրանի դեմ պատերազմի օրագրից)

Հինավորց իրանական քաղաքակրթությանը  նետված մարտահրավերի վերջին րոպեներին Պակիստանի միջնորդությամբ հակամարտող կողմերի միջեւ  երկշաբաթյա հրադադարի մասին պայմանավորվածություն ձեռք բերվեց:  Թեհրանի ստանձնած կարեւորագույն հանձնառությունը ԱՄՆ նախագահ  Դոնալդ Թրամփի բնորոշմամբ՝ «անիծյալ» Հորմուզի նեղուցը 14 օրով բաց պահելն է, իսկ Վաշինգտոնինը՝ առ ժամանակ իրնական հինավուրց քաղաքակրթությանը չդիպչելն ու  «քարե դար»  չվերադարձնելու  խոստումը:

Պատերազմի հետեւանքով ավերված երկիրը վերականգնելու համար ժամանակ շահելու պատրվակով Իսրայելն էլ «մեծահոգաբար» միացավ ԱՄՆ-ի այդ որոշմանը՝ առայժմ իր գերակա խնդիրը համարելով Լիբանանը ոչնչացնելու ծրագիրը:

Այս օրերին Իրանի դեմ ԱՄՆ-ի եւ Իսրայելի նախաձեռնած պատերազմի ընթացքը բնորոշող գլխավոր խնդիրներից մեկը «հաղթանակ» եւ «պարտություն» հասկացությունների տարբեր ընկալումներն են: Մինչեւ հրադադարի մասին պայմանավորվածություն ձեռք բերելը, Վաշինգտոնի համար հաղթանակը դարձել էր Իրանի ենթակառուցվածքների եւ կենսական նշանակության օբյեկտների ոչնչացումը: Մինչդեռ Իրանի տեսանկյունից հաղթանակը սեփական կամքով պայքարի շարունակությունն էր:

Պատերազմի ելքի այս հակասական ընկալումներն ստիպել էին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հանդես գալ իրարամերժ հայտարարություններով: Սպիտակ տան հռետորաբանության եւ ռազմավարության մեջ, կարծես, նկատվում էր որոշակի շրջադարձ: Թրամփն այլեւս չէր խոսում «բռնատիրական» ռեժիմից դեպի ազատ եւ բարգավաճ Իրան անցում կատարելու անհրաժեշտության մասին, այլ քննարկում էր երկիրը լիակատար ոչնչացման ենթարկելու հնարավորությունը: Դա էր պատճառը, որ Դոնալդ Թրամփն  ապրիլի 6-ին իր Truth Social-ի միջոցով, առանց հաշվի առնելու տարրական էթիկան, իրանցիներին «խելագար» ու «սրիկա» անվանելով, զգուշացրել  էր.  «Երեքշաբթի օրն  Իրանում լինելու է ե՛ւ էլեկտրակայանի, ե՛ւ կամրջի օր, բոլորը միասին: Դեռ նման բան չի եղել: Բացեք անիծյալ նեղուցը, խելագար սրիկաներ, թե չէ կապրեք դժոխքում»: 

Վերջին հայտարարություններից մեկում Թրամփը նաեւ նշել էր, որ զանգվածային ռմբակոծությունների միջոցով մտադիր է Իրանը վերադարձնել «քարե դար»:  Այս հռետորաբանությունը վկայում էր ամերիկյան մոտեցումների կտրուկ փոփոխության մասին, որի պատճառներից մեկը Իրանի ցուցաբերած աննախադեպ դիմադրությունն էր ԱՄՆ-Իսրայել տանդեմի նկատմամբ:

Թեհրանի հաստատակամությունն իր ռազմավարական նպատակներին հասնելու հարցում Վաշինգտոնին, ըստ ամենայնի, մղել էր առավել կոշտ քայլերի: Իրանի դիմադրողականությունը կոտրելու համար, ԱՄՆ-ը կարծես այլընտրանք չէր տեսնում, քան երկրի կենսական ենթակառուցվածքների համակարգված ոչնչացումն ու  մի ամբողջ քաղաքակրթության բնաջնջումը: Բայցեւայնպես, Թրամփը մի պահ նաեւ հիշելով կրոնապետության դեմ պայքարելու  իրանցիներին տրված խոստումը, երկիրը «քարե դար» վերադարձնելու սպառնալիքներն արդարացնելու համար ասել էր. «Նրանք (իրանցիները)  հանուն ազատության պատրաստ են ընդառաջ գնալ նման տառապանքների»:  

Միեւնույն ժամանակ, Դոնալդ Թրամփը պնդում էր, որ Իրանի ռազմածովային ուժերն ու օդուժը ոչնչացվել են, իսկ ռադարային համակարգերը շարքից դուրս են եկել: Նա փորձում էր ներքին լսարանին համոզել, թե Իրանը զրկվել է հրթիռներ արտադրելու եւ կիրառելու հնարավորությունից:

Այնուամենայնիվ, քաղաքական մեկնաբանները չեն շտապում այս պատերազմը դասել Միացյալ Նահանգների ռազմավարական հաջողությունների շարքին: Որոշ վերլուծաբաններ նույնիսկ խոսում են Իրանի որոշակի առավելությունների մասին՝ դրանք պայմանավորելով ոչ թե ռազմական հաղթանակով, այլ պատերազմի մի քանի կարեւոր հետեւանքներով: Դրանց թվում են՝ երկրում արմատականների իշխանության ամրապնդումը եւ Հորմուզի նեղուցի շուրջ Իրանի ազդեցության մեծացումը: Նշենք, որ մինչեւ ռազմական գործողությունները Իրանը չէր վերահսկում Հորմուզի նեղուցը:

Բացի այդ, պատերազմի ընթացքում Իրանում արձանագրվել է իշխանությունների շուրջ հասարակության աննախադեպ համախմբում: Սա ստիպել է հակառակորդներին վերանայել իրենց մոտեցումները եւ որոնել ներքին ապակայունացման նոր մեխանիզմներ:

Պատերազմը նաեւ որոշ չափով հակասության մեջ է դրել Իրանը որպես «բռնատիրական պետություն» ներկայացնելու պնդումները՝ ի ցույց դնելով համակարգված կառավարման եւ ինստիտուցիոնալ կայունության փաստը: Նույնիսկ Գերագույն հոգեւոր առաջնորդի ֆիզիկական բացակայությունը չի հանգեցրել իշխանական հիերարխիայի փլուզմանը:

Իրանի ղեկավարության տեսանկյունից պարտված չլինելու գլխավոր նախապայմանը դիմադրությունն է: Ներկայիս իշխանությունները շարունակում են դիմադրությունը դիտարկել որպես հաղթանակին հասնելու գլխավոր  ուղի:

Այս մոտեցումը հասկանալու համար անհրաժեշտ է հաշվի առնել Իրանի դարավոր մշակութային եւ կրոնական առանձնահատկությունները: Նման պայմաններում պատերազմը, նույնիսկ նյութական մեծ կորուստների պարագայում, ընկալվում է որպես պատվի հարց եւ տեղավորվում է որոշակի ռացիոնալ տրամաբանության շրջանակում:

Հենց այս պատճառով էլ Իրանի պատրաստակամությունը՝ շարունակել պայքարը, անգամ  մեծ կորուստների գնով, անակնկալ էր նրա հակառակորդների համար:

Պատերազմի սկզբում ԱՄՆ-ի եւ Իսրայելի գլխավոր նպատակը կարծես, Իրանի կրոնապետական համակարգի փոփոխությունն էր: Ենթադրվում էր, որ ռազմական ճնշումը կհանգեցնի թեոկրատիայի փլուզմանը:

Սակայն այդ սպասումների չիրականացման ֆոնին ձեւավորվեց նոր մոտեցում. եթե հնարավոր չէ փոխել համակարգը, ապա անհրաժեշտ է առավելագույնս թուլացնել նրա կարողությունները:
Այս ռազմավարական փոփոխության արդյունքում Իրանի դեմ գործող ուժերն  իրենց առջեւ խնդիր են դրել թիրախավորել երկրի կենսական ենթակառուցվածքները՝ արդյունաբերությունը եւ էներգետիկան: Սա փաստում է, որ արտաքին ճնշումներով Իրանի վարքագիծը փոխելու փորձերը ցանկալի արդյունք չեն տվել:

Անշուշտ, այս պատերազմը եւս, ինչպես նմանատիպ հակամարտությունները, վաղ թե ուշ կավարտվի: Սակայն նույնիսկ դրա ավարտից հետո «հաղթանակ» եւ «պարտություն» հասկացությունների շուրջ բանավեճերը չեն դադարի:

Միեւնույն ժամանակ, մեկ իրողություն կմնա անփոփոխ. Այս անգամ էլ ինչպես միշտ, հաղթելու է պատերազմը եւ պարտվելու  է նահանջող կողմը: 

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Իրանագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Աննա Հեսս- Սարգսյան. «Իրանի դասը Հայաստանի համար՝ հույսդ քո վրա պիտի դնես»

Հաջորդ գրառումը

Ապրիլի 9-ին Լիբանանում սգո ազգային օր էր (լրացված)

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

«Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում. Սուրեն Սուրենյանց

06/05/2026
Հրապարակախոսություն

Եթե չես կարողանում միտք, նպատակ և ուղերձ ձևակերպել, ապա սկսում եմ թմբուկ զարկել, որ քաղաքական սնանկությունդ աննկատ անցի. Նարինե Մկրտչյան

06/05/2026
Նորություններ

Հիմա էլ հայ հանրությանը շանտաժում են ուկրաինակա՞ն պատերազմով. Հակոբ Բադալյան

06/05/2026
Հրապարակախոսություն

Ամեն անգամ, երբ մենք կանգնած ենք լինում կործանման եզրին, ինչպես հիմա, ինչ-որ բան խանգարում է,  և կյանքը շարունակվում է. Ռուբեն Գրիգորյան

06/05/2026
Հաջորդ գրառումը

Ապրիլի 9-ին Լիբանանում սգո ազգային օր էր (լրացված)

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Դուք նույն  յաթաղանն եք բռնել, ինչ 100 տարի առաջ բռնել էր թուրքը, մի քանի տարի առաջ՝ ադրբեջանցին. Մետաքսե Հակոբյանը՝ եվրոպացի գործիչներին

05/05/2026

Ես չեմ կարող ողջունել ձեր այցը Երևան, որը տեղի է  ունենում ընտրություններից մեկ ամիս առաջ, և սա պատահականություն չէ։ Սա...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Կոբախիձեն Եվրախորհրդարանին մեղադրում է  շանտաժի մեջ

05/05/2026

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն լրագրողներին հայտարարել է, որ Եվրախորհրդարանի անդամները հարձակվում են երկրում ազատ լրատվամիջոցների վրա և շանտաժի են ենթարկում...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Հունիսի 12-ի գործով «մեղադրվող» Կոստանտին Տեր-Մովսիսյանը մահացել է

06/05/2026

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնում է. «Այսօր «2024թ. հունիսի 12-ի» գործով հերթական դատանիստն էր Աջափնյակի դատարանում։ Հիշու՞մ եք` ժողովրի վրա արձակեցին...

ԿարդալDetails
Նորություններ

Արցախը Ադրբեջանին հանձնելուց հետո էլ Թուրքիան շարունակում է նոր նախապայմաններ առաջ քաշել. Տիգրան Աբրահամյան

06/05/2026

Թուրք պաշտոնյան Երևանում հայտարարեց, որ իրեն զգում է ինչպես տանը։ Սակայն տարօրինակ չէ՞, որ նման զգացողություն արտահայտող պաշտոնյան, շարունակելով խոսքը,...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական