Պատերազմն իր կանոններն ունի: Երեկ նկատեցի, որ ոմանք, ասում են` հայերն են, տարածում են մեր բանակի զինվորների կողմից սպանված ադրբեջանցի օկուպանտ ասկյարների լուսանկարներն ու ողբում, թե` պատերազմը լավ բան չէ, մարդիկ են զոհվում և այլն: Մեկն էլ հրպարակել էր սպանված ասկյարներից մեկի յոթ ամսական երախայի լուսանկարը հոր թողման ժամանակ ու դժգոհել, թե այս տեսարանն ու՞մ է դուր գալիս: Ոմանք էլ կրկին սկսեցին բարբառել տխրահռչակ խաղաղության բանաձևերի մասին:
Բնականաբար, ոչ մի նորմալ մարդ չի կասկածում, որ պատերազմը վատ բան է, որովհետև այն մարդկության ստեղծած ամենաաղետալի, ամենանողկալի քաղաքականությունն է, բայց դրանից խուսափելու համար խաղաղության կոչեր անելն ու խնդրողական քաղաքակնություն վարելն ամենասխալ տարբերակն է: Հռոմի կայսր Կլավդիոսը մի առիթով ասել է, որ խաղաղության երևութականությունն ավելի վտանգավոր է դարձնում պատերազմը:
Իրավամբ, պետք չէ փնտրել խաղաղության պատրանքներ և ապրել դրանով, երբ թշնամիդ ամեն օր զինվում է` քո տան մեջ գլուխդ ջախջախելու համար: Ի՞նչ խաղաղության մասին է խոսքը, թշնամու՞, թուրքերի՞: Ես խիստ կասկածներ ունեմ, որ թուրքերի հետ հնարավոր է խաղաղության պայմանագիր կնքել, դա կտևի այնքան ժամանակ, մինչև վերջիններս հարմար առիթ գտնեն` հայ սպանելու, ավելի ճիշտ գլխատելու համար:
Եթե թուրքի հետ խաղաղություն հաստատելու, մարդկային լեզվով խոսելու գեթ մեկ ճանապարհ լիներ, տասնիննամյա Ռոբերտ Աբաջյանն ինքն իրեն նռակով չէր պայթեցնի: Ի դեդ, ներհայաստանյան հանդուժողներն ու խաղաղության կորպուսի անդամներն արդեն պատկերացրե՞լ են` Ռոբերտ Աբաջյանի ծնողներին ինչպես են առաջարկելու` հաշտվել թուրքերի հետ: Հուսով եմ` գլխատված Քյարամ Սլոյանի ու Հայկ Թորոյանի մասին էլ ոչ ոք չի մոռացել: Դու տգետ ես, նախիր:
Դառնալով յոթ ամսական երեխային, որը մասնակցում էր հոր թաղմանը, հիշեցնեմ, որ նրա փոխարեն կարող էր լիներ հայազգի յոթնամյա երեխա` մասնակցելիս հոր թաղմանը, եթե իրադարձություններն այլ կերպ զարգանային: Իսկ նման զարգացումները քիչ չեն եղել: Ես հույս ունեմ, որ այդ յոթնամյա երեխան, որը կարծեմ` տղա էր, կմեծանա և հասկանալով կյանքը, չի կրկնի հոր սխալը: Այնուամենայնիվ, մարդկային առումով, ինչ խոսք, տեսարանը տհաճ է, բայց…
Բայց գիտե՞ք` որն է ադրբեջանցի և հայ երեխայի տարբերությունը: Ադրբեջանցու հայրը գալիս է գրավելու, գող է, ավազակ, օկուպանտ, աղվես, դրա համար նա ոչ թե մեռնում է, այլ ոչնչացվում, սատկում: իսկ հայ երեխայի հայրը պաշտպանում է իր հայրենիքը, իրենն ուրիշներից պաշտպանողն աշխարհի ամենաազնիվ մարդն է, բնությունն է այդպես սահմանել: Հայը առյուծ է, դրա համար էլ նա մահը նահատակություն է, սրբազան ուխտ իր սերունդների համար, իսկ ադրբեջանցու մահը, բոլոր դեպքերում, սատկել է: Ահա ադրբեջանցի և հայ երեխայի ամենակարևոր տարբերությունը:
Թող, որ ես անհանդուրժող լինեմ, ֆաշիստ ու նացիստ կոչվեմ, թող որ արժանանամ հանդուրժողների ու խաղաղասերների պարսի հանդիմանությանը, բայց, այնուամենայնիվ, պետք է ասեմ, որ հայ զինվորները, սպանելով յոթնամսյա ազերի երեխայի հորը, շատ էլ ճիշտ են վարվել: Աստված երկար կյանք տա այդ երեխային, բայց ափսոս, որ նրա հոխորտացող պապիկին ու հորեղբորն էլ չեն սպանել:
Իսկ նրանք, որոնք շատ են ցավում ոչնչացված ադրբեջանցիների համար, կարող են իրերը հավաքել և տեղափոխվել Ադրբեջան:
Գևորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ