Հինգշաբթի, Նոյեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Պատերազմից 26 օր առաջ ՀԱՊԿ քարտուղարը գաղտնի նամակ է գրել Արմեն Գրիգորյանին սպասվող պատերազմի մասին». Մ. Մինասյան

27/12/2020
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պատերազմից 26 օր առաջ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը նամակ է գրում ՀՀ վաստակավոր սորոսական, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին և կցում է փաստաթղթերի փաթեթ, որտեղ առաջարկում է ՀԱՊԿ շրջանակներում ռազմական շտաբային զորավարժություններ անցկացնել։ Այս մասին ֆեյսբուքյան էջում հրապարակած «Requiem 5. Երազանքներ» խորագրով տեսանյութում հայտարարել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը՝ նշելով, թե Զասը նամակում նկարագրել է այն պատերազմը, որը տեղի ունեցավ։«Նա նկարագրում է այն պատերազմը, որին պետք է պատրաստվի Հայաստանը, և Հայաստանին կոչ է անում դիմել ՀԱՊԿ՝ պատերազմի սկսվելուց առաջ, որովհետև, ըստ այդ փաստաթղթի, Հայաստանն անկարող էր դիմանալ այն պատերազմին, որը նկարագրված էր ՀԱԿՊ գաղտնի նամակում…: Նկարագրված էր, որ Հայաստանի Հանրապետությունում 2019-ից գործում են գաղտնի գործակալական ցանցեր՝ ահաբեկիչներից բաղկացած, որոնք պատրաստվում էին և պատրաստվել են պատերազմի ժամանակ անել ինֆորմացիոն և ռազմական «տեռակտներ»։ Եվ ԱԱԾ-ն պետք է նրանց իդենտիֆիկացներ և նեյտրալիզացներ։ Այդ նույն նամակում գրված է, որ 2018-ից սկսված՝ խախտվել է ռազմական բալանսը՝ հօգուտ Ադրբեջանի»,- ներկայացրել է Մինասյանը։Ըստ նրա՝ նամակում նշված է նաև, որ Նախիջևանի դիրքային զիջումները ռազմավարական խնդիր են առաջացրել Հայաստանի և Արցախի անվտանգության համար։

«Այդ նամակում և փաստաթղթերում նկարագրված է, որ Հայաստանն արդեն 2 տարի տանուլ է տալիս ինֆորմացիոն և դիվանագիտական պատերազմը, և սպասվում է խայտառակ պարտություն։ Նամակում գրված է, որ, հաշվի առնելով բոլոր տիպի խնդիրները, Հայաստանը և Արցախը կռվելու են Ադրբեջանի և Թուրքիայի հետ։ Այդ նույն նամակում գրված է, որ այդ երկու երկրները Սիրիայից և ուրիշ երկրներից ներգրավելու են տեռորիստների, վարձկանների: Կարդալու դեպքում ընթերցողների մազերը կսպիտակեն, որովհետև դուք որերորդ անգամ կտեսնեք, որ Նիկոլ Փաշինյանը գիտեր՝ ինչ է լինելու։ Ես վստահ եմ, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նամակը և կից փաստաթղթերը դիվանագիտական զգուշացումներ են, որովհետև այն, ինչ գրված էր, գրեթե 99 տոկոսով կատարվեց։ Դա ուղիղ մեսիջ էր Հայաստանի գործակալ իշխանություններին՝ դիմեք ՀԱՊԿ, լինելու է սա, և տակից դուրս չեք գալու: Ինչո՞ւ Հայաստանի Հանրապետությունը չդիմեց ՀԱՊԿ-ին։ Ես ակնկալում եմ՝ դիմենք իշխանություններին և հարցնենք՝ ինչո՞ւ ՀՀ ղեկավարությունը չդիմեց ՀԱՊԿ, որի անդամ ենք մենք, որ այն պաշտպանի ՀՀ-ին ու հայ ժողովրդին։ Միանգամից ասում եմ՝ բացատրությունը, որ ՀԱՊԿ-ը չէր միացնի ամբողջ մեխանիզմը, չի ընդունվում, որովհետև դիմեիք, նրանք չգային։ Երկրորդ բացատրությունն էլ, թե պատերազմը ՀՀ տարածքները չի ներգրավել, նույնպես սուտ է։ Հարցրեք Գեղարքունիքի, Սյունիքի բնակիչներին, հարցրեք Աբովյան քաղաքի բնակիչներին, որոնց մի կերպ փրկեց ՀՕՊ-ը»,- ասել է նա։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Չհիմնավորված լավատեսությամբ և ականջահաճո մի լավ կենաց ես էլ կարող եմ ասել». Արմեն Աշոտյան

Հաջորդ գրառումը

«Փաշինյանն ակնկալում է գործող քարոզչամեքենայով և վարչական ռեսուրսներով հաղթել ընտրություններում և իշխանության մնալ մինչ 2026թ.». Коммерсантъ-ը փորձագիտական կարծիքներ է ներկայացրել

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե Մեծ Բրիտանիան մեկ օրով դառնար Հայաստան. Վլադիմիր Մարտիրոսյան

19/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ընտրություն՝ Հայաստանում ապրելու հնարավորության մասին

19/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի սովորական կեղծ երկընտրանքը՝ «կյանք»՝ ՔՊ-ով կամ «ապոկալիպսիս»՝ առանց ՔՊ-ի. Սուրեն Սուրենյանց

18/11/2025
Հրապարակախոսություն

Հակաեկեղեցական գործողություններն արդարացնելու համար Ամենայն Հայոց Կաթողիկոսի անունը շահարկվում է Վաղարշապատի ընտրություններում

18/11/2025
Հաջորդ գրառումը

«Փաշինյանն ակնկալում է գործող քարոզչամեքենայով և վարչական ռեսուրսներով հաղթել ընտրություններում և իշխանության մնալ մինչ 2026թ.». Коммерсантъ-ը փորձագիտական կարծիքներ է ներկայացրել

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական