Չորեքշաբթի, Հունիսի 18, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Չունենք բանակցություններ վարող. վարչապետ կոչեցյալը գուցե ստորագրել է, որ այդ տարածքները տալիս է, գուցե արդեն ստորագրե՞լ է՝ ոչ մեկս չգիտենք». Աշոտ Մինասյան

14/05/2021
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի՝ Աշոտ Երկաթի խոսքով՝ մարդ կա, առհասարակ չի գիտակցում, թե ինչ է կատարվում Սյունիքում ու ինչ է նշանակում թշնամու ներկայությունն այնտեղ. եթե գիտակցեին, ապա թշնամին չէր հասնի Սյունիքի սահմաններին։

«Այն մարդիկ, որոնք մտածում են, թե այս ամենից որևէ վտանգ չի սպառնում, թող գան՝ միասին բարձրանանք Իշխանասարի գագաթը, որից հետո, հուսամ՝ կհասկանան, թե ինչ է նշանակում, եթե Իշխանասարը լինի օտարի ձեռքում։ Կարծում եմ՝ այն մարդիկ, որոնք նման մտածողություն ունեն, իրենք ոչինչ չեն հասկանում սահմանից և առհասարակ ռազմավարությունից։

Միայն անհասկացող մարդիկ կարող են ասել, թե թշնամին լրիվ պատահաբար է  անցել սահմանը, ինչի՞ մասին է խոսքը։ Զինվորականներն աշխատում են քարտեզով, և գիտեն, թե ուր են գնում ու ինչ են կատարում։ Ինչպե՞ս կարելի է նման մտածելակերպ ունենալ ու ասել, թե մոլորվել են։ Հո զինվո՞ր չեն, որ մոլորվեն, նրանք զինվորականներ են, որոնք սպայակազմ են, գիտեն հաշվարկ անել, տեղանքը գիտեն։ Նախկին զինվորականները, որոնք կարծում են, թե պատահաբար է թշնամին սահմանն անցել, նշանակում է՝ իրենք քարտեզներից օգտվել չգիտեն»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Աշոտ Մինասյանը։

Նշենք, որ Սյունիքի մարզպետը և իշխանական որոշ պատգամավորներ հայտարարել էին, թե իբր թշնամու զինվորականները պատահաբար են առաջ եկել, այնքան պատահաբար, որ չեն հեռանում իրենց զբաղեցրած տեղից։

Ստեղծված իրավիճակում ի՞նչ պետք է անեն զինվորականները և ժողովուրդը, քանի որ իշխանությունը փաստացի որևէ բան չի անում՝ հարցին Աշոտ Մինասյանը պատասխանեց՝ դժվար հարց է։

«Ժողովուրդը ոչինչ անել չի կարող, այսօր մեր զորքի վիճակն էլ այնպես չէ, որ կարողանա որևէ բան անել, դիվանագիտական կորպուս էլ չունենք, որ կարողանա աշխատել։ Այսինքն՝ մենք չունենք բանակցություններ վարող, իսկ այն մարդը, այսպես ասած, վարչապետ կոչեցյալը, գուցե ստորագրել է, որ այդ տարածքները  տալիս է, գուցե արդեն ստորագրե՞լ է՝ ոչ մեկս չգիտենք»,- հավելեց նա։

Միաժամանակ նա ընդգծեց, որ Ադրբեջանի նախագահի հոխորտանքները՝ Հայաստանը, Սյունիքը վերցնելու վերաբերյալ, նոր չեն, այդ ամենը սկսվել է պատերազմի ժամանակ և շարունակվում է։

«Նա այդքան բան հոխորտում է մեր անողնաշար իշխանությունների պատճառով, միջազգային հանրությունն էլ լռում է, մեր իշխանությունն էլ առավել ևս լուռ է, որևէ պատասխան չի տալիս։  Գուցե գաղտնի ինչ-որ բան կա ձևավորված, որի վերաբերյալ մեր ժողովուրդն իրազեկված չէ։

Մենք չգիտենք՝ ի՞նչ է կատարվել, ի՞նչ փաստաթղթեր են ստորագրել, ի՞նչ են պայմանավորվել բանավոր կամ գրավոր, որովհետև ժողովրդի 99 տոկոսը, այդ թվում՝ ես, իրազեկված չենք։ Մեր խամաճիկ իշխանությունը չի տեղեկացնում, թե ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերել։ Ադրբեջանի թիկունքին կանգած է Թուրքիան, նա իրականացնում է մեծ ծրագիր, որի մի մասն է կազմում թուրանական ծրագիրը»,- եզրափակեց Աշոտ Մինասյանը։

Հիշեցնենք, որ մայիսի 12-ին տելեգրամյան ալիքները և տեղական լրատվական որոշ կայքեր գրել էին, որ Սյունիքում լարված իրավիճակ է, թշնամին անցել է Իշխանասարը և տեղակայվել Վերիշենի ուղղությամբ։ Այդ մասին լուրերը հաստատեցին  նաև Գորիսի փոխքաղաքապետը, Վերիշենի համայնքապետը։ Այնուհետև լուրը հաստատեց նաև Պաշտպանության նախարարությունը։

168.am

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Լավ իմացեք. մուրացկանին տալիս են ոչ թե անկախ հայրենիք, այլ՝ անկելանոց»․ Էդուարդ Շարմազանով

Հաջորդ գրառումը

Դիմում եմ կառավարությանը’ մի թաքցրեք այն, ինչը պետական գաղտնիք չէ.Նաիրի Հոխիկայն

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Հարվածելով Սամվել Կարապետյանին՝ Նիկոլը մեծ ծառայություն է մատուցում Ալիևին

18/06/2025
Հրապարակախոսություն

Իրավապահ համակարգի հեղինակությունը հավասարեցնում է զրոյի, մանավանդ, երբ նրանք էլ անտրտունջ կատարում են իջեցված քաղաքական հրահանգը

18/06/2025
Հրապարակախոսություն

Պետության կառավարման ապօրինի գործողությունները կործանարար են և պահանջում են համազգային համախմբում. «Հայաստան» խմբակցություն

17/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե այս ամենը շարունակվի, հրեաներն աստիճանաբար կոչնչացնեն Իրանի տնտեսության ողնաշարը կազմող նավթային համակարգը

17/06/2025
Հաջորդ գրառումը

Դիմում եմ կառավարությանը' մի թաքցրեք այն, ինչը պետական գաղտնիք չէ.Նաիրի Հոխիկայն

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Ուզում էին մասկի-շոու բեմադրել ու ձերբակալել ինձ. Սամվել Կարապետյան

17/06/2025

Գործարար Սամվել Կարապետյանը RT-ին մեկնաբանություն է տվել իր տանն իշխանությունների հրահանգով կատարված խուզարկության առնչությամբ․ «Ուզում էին մասկի-շոու բեմադրել ու ձերբակալել...

ԿարդալDetails

Հայաստանում գործում է կազմակերպված հանցավոր խումբ` Փաշինյանի գլխավորությամբ. «ՀայաՔվե»

17/06/2025

Ֆոտոշարք. Երբ խոսում է պատմությունը, որի փոխանցողն է մաեստրո Գարի Քյոսայանը

17/06/2025

Ահմադինեժադի գրասենյակը հերքել է լուրը, թե Իրանի նախկին նախագահը, հնարավոր է, սպանվել է Թեհրանում

17/06/2025

Բա միջամտի, արա՛, ի՞նչ ես չուլանում պախկվել. Փաշինյան

17/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական