Չորեքշաբթի, Ապրիլի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Չեմ բացառում մեծամասշտաբ ռազմագործողություններ, քանի դեռ թրքացածների այս զանգվածը գտնվում է իշխանության ղեկին՝ իր թիվ մեկ թրքացած պարագլխով». Դավիթ Ջամալյան

15/01/2022
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Թշնամին շարունակում է սադրանքները Հայաստանի և Արցախի հանրապետությունների սահմաններին։ Այս տարվա սկզբին թշնամին կրակել էր Արցախի Կարմիր Շուկայի, Թաղավարդի ուղղությամբ, իսկ հունվարի 11-ին էլ նրա ռազմական ագրեսիայի հետևանքով Գեղարքունիքի մարզում հայկական կողմն ունեցավ 3 զոհ։ Սյունիքի մարզում էլ հունվարի 13-ին գերավարել էին Տեղ համայնքի հովվին՝ ոչխարների հետ միասին, միայն ռուսական կողմի միջամտությամբ էր հաջողվել հովվին վերադարձնել։

168.am-ի հետ զրույցում ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանն անդրադառնալով սահմանին ստեղծված իրավիճակին, նկատեց՝ այն, ինչ այսօր տեղի է ունենում սահմաններին, օրինաչափ է, որովհետև քանի դեռ Նիկոլ Փաշինյանն իշխանության է իր զանգվածով՝ անխուսափելիորեն տեղի են ունենալու նման միջադեպեր, լինելու է լարվածություն։

«Ինքս բնավ չեմ բացառում մեծամասշտաբ ռազմագործողություններ, քանի դեռ թրքացածների այս զանգվածը գտնվում է իշխանության ղեկին՝ իր թիվ մեկ թրքացած պարագլխով։ Այս մարդիկ բացարձակապես ոչինչ չեն արել Զինված ուժերի մարտունակությունը վերականգնելու ուղղությամբ։ Ինչո՞ւ առ այսօր ձեռք չեն բերվել ժամանակակից այնպիսի ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ, որոնք կկանխեին հակառակորդի անօդաչուների հարվածները մեր հենակետերին։

Վստահ եմ՝ խաղարկվում է հետևյալ սցենարը, որը նոր չէ, ու կանխատեսելի է՝ Ալիևը պետք է ճնշի՝ սահմանին լարվածություն ստեղծելով, իսկ նրա այստեղի խամաճիկները պետք է ճնշվեն և զիջումների գնան։ Ալիևի կողմից ուժի ցուցադրության ֆոնին սրանք պետք է գնան զիջումների՝ պատերազմ թույլ չտալու պատճառաբանությամբ։  Այլ կերպ ասած՝ Ալիևն ու իր այստեղի խամաճիկը փոխհամաձայնեցված սցենարով խաղում են։ Ալիևը իր հերթին, նիկոլական իշխանությունը՝ իր հերթին, ամեն ինչ անում են, որպեսզի ազգն իր ողնաշարը շտկել չկարողանա»,- նշեց Դավիթ Ջամալյանը։

Նրա խոսքով՝ այս պարագայում սկզբունքային հարց է առաջանում՝ ի՞նչ է արել ՀՀ ներկայիս իշխանությունը, որպեսզի մեր սահմանները պաշտպանված լինեն, որպեսզի հնարավոր լինի կանխել ադրբեջանական ագրեսիայի դրսևորումները, ի՞նչ է արվել բանակի մարտունակությունը վերականգնելու համար, ինչո՞ւ են վիթխարի ֆինանսական միջոցներ ուղղվել ոստիկանական համակարգին, այլ ոչ թե ժամանակակից սպառազինություն ձեռք բերելուն։

«Հիմա էլ հո հնարավոր չէ՞ ամեն ինչ բարդել նախկինների վրա։ Արցախյան 44-օրյա պատերազմից անցել է մեկ տարուց ավելի, կարելի՞ էր այդ մեկ տարին օգտագործել արդյունավետ, ինչո՞ւ թշնամու ունեցած առավելությունները վերացնելու ուղղությամբ ոչինչ չի արվել, ինչո՞ւ ձեռք չեն բերվում ռադիոէլեկտրոնային պայքարի ժամանակակից միջոցներ, ի վերջո, ինչո՞ւ հավուր պատշաճի կահավորված չեն մարտական հենակետերը։ Եվ վերջապես ինչո՞ւ չեն գործադրում ՀԱՊԿ մեխանիզմները, չէ՞ որ այժմ ագրեսիան ՀՀ սահմաններին է, ինչո՞ւ հայ-ռուսական դաշինքի ռեսուրսը լիարժեքորեն չի գործադրվում։

Փաստ է՝ զինվորի կյանքը նիկոլական իշխանավորների համար գրոշի արժեք չունի։ Նրանց համար կա բրիտանաթուրքական սցենար, որի համար նրանք բերվել են իշխանության, և որը ձգտում են ամեն գնով կյանի կոչել, այն է՝ բավարարել Թուրքիայի և Ադրբեջանի բոլոր պահանջները, խզել կապերը Ռուսաստանի հետ և ինտեգրվել թուրքական աշխարհին»,- հավելեց ռազմական փորձագետը։

Միաժամանակ նա շեշտեց, որ այսօր Ռուսաստանի Դաշնության մրցակիցները փորձում են նրա սահմանների երկայնքով լարվածության օջախներ ստեղծել, որը հին ռազմավարություն է։ Ղազախստանում փորձեցին՝ չստացվեց։ Այս համատեքստում Ադրբեջանի նախագահը փորձում է պահն ի նպաստ իրեն օգտագործել և կոշտացնում է իր դիրքորոշումը՝ սպառնում է նոր պատերազմով՝ ենթադրելով, որ ռուսական կողմը զբաղված լինելով Ղազախստանով՝ կարող է անհապաղ միջոցների չդիմել։

«Ալիևն ու իր խամաճիկները պետք է մեկ բան հասկանան, որ ռուսական կողմն իր մեջքը վաղուց է շտկել, և իր սահմանների երկայնքով կայունություն ապահովելը ՌԴ-ի համար կենսականորեն կարևոր է։ Մոսկվան իր անվտանգային համակարգը ձևավորելիս հաշվի է առել այն, որ իր հակառակորդները մի քանի ուղղություններով փորձելու են Ռուսաստանին սպառնացող լարվածության օջախներ ստեղծել։ Հետևաբար՝ Ռուսաստանը պատրաստ է ու ունի անհրաժեշտ ռեսուրս՝ մի քանի ուղղություններով իր շահերը պաշտպանելու համար։ Անդրկովկասը և Հայաստանը գտնվում են ՌԴ-ի կենսական շահերի տիրույթում, և, ըստ այդմ, Անդրկովկասում նույնպես բրիտանա-թուրք-ադրբեջանական խարդավանքները կարժանանան հուժկու հակազդեցության։

Տվյալ պարագայում դաշնակից Ռուսաստանի, բարեկամ Իրանի ու հայոց պետականության հեռահար շահերը համընկնում են, ընդամենը հարկավոր է իշխանափոխություն, որպեսզի այդ համընկնող շահերի վրա հիմնվելով՝ մենք կարողանանք մեր մեջքը շտկել և արժանապատիվ խաղաղություն ձեռք բերել։

Ի դեպ, այդ ամենը հստակ հասկանում է նաև Ալիևը։ Նիկոլի իշխանության անկման միտքն անգամ նրա մոտ ջղաձգություններ է առաջացնում։ Ալիևը սարսափում է Հայաստանում իշխանափոխության հեռանկարից և շտապում է ստանալ Նիկոլից հնարավոր առավելագույնը։

Ավելին՝ ակներև է, որ Ղազախստանում կատարվածը՝ բրիտանաթուրքական սցենարի ձախողումը, Ալիևի մոտ լրջագույն մտավախություններ է առաջացրել։ Ալիևը հասկանում է, որ այնպես արագ, ինչպես նիկոլական իշխանությունից ստացավ Արցախի տարածքի զգալի մասը, նույնքան արագ էլ կարող է այն կորցնել, ուստի շտապում է Նիկոլից ստանալ առավելագույնը։

Այդուհանդերձ՝ տվյալ դեպքում մեր թիվ մեկ խնդիրն Ալիևը չէ, նա լկտիացել է, որովհետև այստեղ՝ Հայաստանում, իշխանության է նրան լկտիացնող իր խամաճիկը։ Հայաստանի համար գոյաբանական թիվ մեկ սպառնալիքը ՀՀ ներկայիս իշխանությունն է, որը պետք է օր առաջ հեռացվի։

Ալիևի հաղթաթուղթը Հայոց պետականության ու Ռուսաստանի դեմ՝ Նիկոլն է։ Ըստ այդմ, հարկավոր է զրկել Ալիևին իր այդ հաղթաթղթից։ Այդ դեպքում բայրաքթարներն անարգել չեն հարվածի մեր հենակետերին»,- նշեց Դ. Ջամալյանը։

Նա ընդգծեց, որ ՀՀ ներկայիս իշխանությունը Հայաստանի Հանրապետությանն ու Արցախին խաղաղության փոխարեն բերել ու բերելու են պատերազմ կորուստներ, ցավ, իսկ տեսանելի ապագայում՝ թրքացում, ինչն ակներև է հայ հասարակության ճնշող մեծամասնության համար։

«Նիկոլականության մարգինալիզացիան, Նիկոլի հակառեյտինգը հարաճուն բնույթ ունեն, ուստի պետականակենտրոն ուժեը պետք է ճիշտ պահին ոտքի հանեն հանրության ակտիվ, պասիոնար, բարոյապես հասուն հատվածին և փակեն հայոց պատմության այս ամենաամոթալի էջը»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի ղեկավարի կողմից պարբերաբար հնչող այն հայտարարություններին, թե Հայաստանում կան ռևանշիստական ուժեր, որոնք Ադրբեջանի համար վտանգ են առաջացնում, Դավիթ Ջամալյանն ասաց, որ Ալիևը նկատի ունի հայի տեսակին առհասարակ, և մասնավորապես բոլոր այն պետականակենտրոն ուժերին, որոնք ակտիվորեն պայքարում են Նիկոլ Փաշինյանի դեմ, և հավելեց, որ ալիևյան և նիկոլական հռետորաբանությունն անգամ այստեղ գրեթե նույնական է՝ երկուսի համար էլ հայրենատիրության, արժանապատիվ խաղաղության համար պայքարողները ռևանշիստներ են։

Նրա խոսքով՝ Ալիևի ընկալումներում Հայաստան, հայություն չկա, թուրք-ադրբեջանական տանդեմը մեզ այս տարածաշրջանում պարզապես չի ընկալում։

«Ամփոփելով՝ ասեմ՝ քանի դեռ Նիկոլն իշխանության է, լինելու են զոհեր, տարածքների կորուստ, իսկ հեռանկարում՝ թրքացում, այդ թրքացման սպառնալիքով պայմանավորված՝ բնիկ հայ բնակչության արտագաղթի վիթխարի ծավալներ։ Եվ ամենակարևորը՝ իրական, լիարժեք անվտանգության երաշխիքը՝ հայրենատիրությունն է, Ակնայի, Վարանդայի ու Ջրականի, Կովսականի ու Որոտանի, Քարվաճառի ու Մատաղիսի հայապատկանությունը։ Այս աքսիոմատիկ ճշմարտությունն է, որ պետք է գիտակցենք բոլորս։ Անվտանգություն՝ նշանակում է հայրենատիրություն»,- եզրափակեց Դավիթ Ջամալյանը։

168.am

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Փնտրվում է բարերար կամ կամեցող մարդ. ով պետք է վերադարձնի գումարները․ «Ժողովուրդ»

Հաջորդ գրառումը

Նախագահ Սարգսյանն ու ՀՀԿ-ն բազմիցս ապացուցել են պետական շահի գերակայության իմպերատիվը, ինչում համոզվելու առիթներ ունեցել է նաև Լևոն Տեր-Պետրոսյանը․ Արմեն Աշոտյանի արձագանքը

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է, այդ վտանգը պետք է կանխենք այսօր. Սուրենյանց

20/04/2026
Հրապարակախոսություն

Փաշինյանը սարսափում է ժողովրդի հետ իրական ընդդիմության հանդիպումից. Ամստերդամ

20/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

ԵՄ-ն գալիս է «օգնելու»․ բայց ո՞ւմ և ինչի՞ հաշվին. Սուրեն Սուրենյանց

19/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի ամենամեծ քաղաքական նյարդը այն է, որ ընդդիմություն կա արդեն թվերով և հավաքական ժողովրդով. Վլադիմիր Մարտիրոսյան

18/04/2026
Հաջորդ գրառումը

Նախագահ Սարգսյանն ու ՀՀԿ-ն բազմիցս ապացուցել են պետական շահի գերակայության իմպերատիվը, ինչում համոզվելու առիթներ ունեցել է նաև Լևոն Տեր-Պետրոսյանը․ Արմեն Աշոտյանի արձագանքը

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Օնիկ Գասպարյանին շատ վաղուց եմ ճանաչում. իմ հեղինակությամբ և անունով եմ ասում՝ նա մեր բանակի ամենաքաջ սպաներից մեկն է. Հայկ Նահապետյան

20/04/2026

Ես համաձայն եմ իր գնահատականի հետ, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը՝ անդրադառնալով ԳՇ նախկին պետ Օնիկ...

ԿարդալDetails
18 Օգոստոսի, 2023

Կաթիդ փարան չմոռնաս, մամա

18/08/2023

ՎԱՀԵ ՀԱՅԿ Վահե Հայկը (1896, Խարբերդ- 1983, Ֆրեզնո) ամերիկահայ առաջին սերնդի ազնվական գրողներից է: Նրա անունը օրերս անսպասելիորեն հնչեց Ստեփանակերտից,...

ԿարդալDetails
Նորություններ

Ավետիք Չալաբյանը պահանջում է Փաշինյանին կարգի հրավիրել

21/04/2026

Սիրելի բարեկամներ, Տեղեկացնոմ եմ ձեզ, որ այսօր պաշտոնապես դիմել եմ ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին՝ պահանջելով Պաշտոնատար անձի վարքագծի կանոնների խախտման...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական