Դրամատուրգ, արձակագիր Սամվել Խալաթյանի ՖԲ էջից, –
Հարգելի հայ գեներալներ, սպաներ, ուսադիր կրող հայրենակիցներ:Արցախյան երկրորդ պատերազմում հայոց բանակի զինվորները, ոստիկանները, կամավորները, սպաները, գեներալներն աննախադեպ անձնուրացություն դրսևորեցին: Ի ցավ բոլորիս, աներևակայելի դավաճանությամբ պարտվեցինք:Դժվար է համակերպվելը, բայց ունենք այն՝ ինչ ունենք:
Ներկայում մեր ժողովուրդը տառապալից օրեր է ապրում՝ նվաստացման, պարտվածի ամոթի, ինքնափրկության փնտրտունքների, սգի անսփոփ օրեր:Ազգերի և պետությունների պատմության մեջ չի եղել մի դեպք, որ դավադրությամբ պարտված ժողովուրդն այդուհետ շարունակի իր հայրենիքի վերականգնումն ու ստեղծարար կյանքը՝ դավաճանների իշխանության և նրանց գաղափարախոսության ներքո:
Ուշ թե շուտ հաղթանակում են հայրենասեր ուժերը, պատժվում են մեղավորները, ի դերև է գալիս ճշմարտությունը և դավաճանների անուններն ու գործունեությունը հավետենից նզովում է սերունդների կողմից:Այսօր մեր հայրենիքը դավաճանների իշխանության և նրանց կեղծ քարոզչության ներքո է, և մանկամտություն կլինի հուսալը, թե նրանց ղեկավարությամբ զորացնելու ենք բանակը, տնտեսությունը, վերականգնելու ենք կորուստները:
Եվ, եթե ժողովուրդը չի նետվում ուժի կիրառմամբ գահընկեց անելու դավաճաններին, ապա միայն ու միայն այն իմաստությամբ, որ մեզ եղբարասպանություն պետք չէ, մենք ուժ կգտնենք խաղաղ իշխանափոխություն կատարելու: Դավաճանաբար խայտառակ ու ամոթալի պարտություն կրած երկրում, եթե դեռ կա առողջ տրամաբանություն և կան հայրենասեր ուժեր, բնական է, որ լինելու են ընդվզումներ: Մենք ինքներս էլ մեզ չէինք հարգի, եթե դրանք չլինեին, իսկ եկող սերունդները մեզ չէին ների:
Եվ, այժմ, երբ Սահմանադրության ընձեռած իրավունքով՝ խաղաղ ցույցերով, ժողովուրդն իր անհամաձայնությունն ու անհնազանդությունն է հայտնում իշխող քաղաքական ուժին, դուք, մեր ժողովրդի պաշտպան զավակներդ, ազգի գոյապահպանման պայքարից մի կողմ եք քաշվել, կանգնել ոչ թե հայրենիքի փրկության և համայն հայ ժողովրդի շահերի սատարման դիրքերում, այլ մի խղճուկ քաղաքական կազմակերպության երերացող աթոռը պաշտպանող բարիկադներում:
Մի՞թե դուք, ուսադիրներ կրողներդ, որ թշնամու և հանցագործությունների դեմ պայքարի նվիրյալներ եք, ստրատեգիայի, տակտիկայի գիտակներ, չեք գիտակցում, որ հայրենիքի և նրա պետականության փրկությունն այսօր իշխանափոխությունն է: Մի՞թե չեք տեսնում, որ այս իշխանության ներքին և արտաքին քաղաքականությունը, դիվանագիտությունը տապալված են, հեղինակազրկված, իսկ պետական կառույցները այլևս կենսունակ չեն և գործում են մարող իներցիայով:
Իշխող քաղաքական ուժի թիվ մեկ հենարանն այսօր ոստիկանությունն է, մեր ժողովրդի լավագույն զավակներով համալրված փաղանգը, որը տևականորեն լինելով զորանոցային վիճակում, ներքին կարգապահության թելադրանքով, թերևս, ինքնակաշկանդված է և ինքնաներշնչված, թե՝ հասարակական կարգ ու կանոն է պահպանում: Մինչդեռ, իրական վիճակը ոստիկանի ծառայողական պարտքի կատարման հետ չի առնչվում, քանզի, վտանգված են ոչ թե հասարակական կարգն ու կանոնը, այլ հայրենիքն ու պետականությունը: Դրանք տարբեր բաներ են: Եվ դուք, հարգելիներս, կոչված եք ոչ թե ակտիվ ցուցարարի ձեռքերը ոլորելով նրան բերման ենթարկել, այլ նրա խաղաղ երթը ապահովել և պաշտպանել այդ երթը սադրիչներից:
Ոչ մեկի մտքով թող չանցնի, թե ապագայում կարող է մոռացության մատնվեն դավաճանների և նրանց սատարողների անունները: 1569 տարի է անցել Ավարայրի ճակատամարտից, բայց մեր ժողովուրդն ու մեր պատմությունը հիշում և փառավորում է հայրենասերների անունները, միաժամանակ, շարունակում է անիծել ու նզովել դավաճաններին ու նրանց սերունդներին:Ստորև՝ Եղիշեի պատմությունից մեջբերված են նրանց անունները: Ծանոթացեք այս անվանացուցակին և ինքներդ որոշեք, թե ո՞ր ցուցակում են գրվելու ձեր անունները:
***Ըստ Եղիշեի «իրենց տեղում ի բնե հաստատ են» և մասնակցել են ճակատամարտին՝
• Վարդան Մամիկոնյանը• Ներշապուհ Արծրունին• Խորեն Խորխոռունին• Արտակ Պալունին• Վահան Ամատունին• Վահևունյաց Գյուտը• Թաթուլ Դիմաքսյանը• Արշավիր Արշարունին• Շմավոն Անձավացին• Տաճատ Գնթունին• Ատոմ Գնունին• Խոսրով Գաբեղյանը• Կարեն Սահառունին• Հմայակ Դիմաքսյանը• Գազրիկ Դիմաքսյանը• Ներսեհ Քաջբերունին• Փարսման Մանդակունին• Արսեն Ընձայացին• Այրուկ Սլկունին• Վրեն Տաշրացին• Ասպրամ Արծրունին• արքունի Շահխոռապետը• Խորա Սրվանձտյացը• Քողյանները, Ակեացիները, Տրպատունիները, Ռշտունիների զորքը, արքունի բոլոր գործակալներն ամեն մեկն իր զորքի հետ միասին
Վասակյանք էին՝• Ռշտունյաց Արտակ անունով իշխանը• Խորխոռունյաց Գադիշո անունով իշխանը• Վահևունյաց Գյուտ անունով իշխանը• Բագրատունյաց Տիրոց անունով իշխանը• Ապահունյաց Մանեճ անունով իշխանը• Գաբեղենից Արտեն անունով իշխանը• Ակեայի Ընջուղ անունով իշխանը• Ուրծի Ներսեհ անունով իշխանը• Պալունյաց մյուս մասի Վարազշապուհ անունով իշխանը• Ամատունյաց մի սեպուհ Մանեն անունով:
Փա՜ռք հայրենիքի հերոս զավակներին, երիցս նզովք և անեծք՝ դավաճաններին: