Ուրբաթ, Նոյեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ու՞Մ է պատկանում Շուշին

09/10/2021
- Հրապարակախոսություն, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ավետիք Չալաբյան, –

Հոկտեմբերի 7-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ, ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ կրկնեց իր այն թեզը, որ Շուշին հայերին պետք չէր, քանզի եթե պետք լիներ, նրանք այնտեղ անցած տասնամյակների ընթացքում համարժեք ներդրումներ կանեին։

Ես վաղուց արդեն չեմ անդրադառնում Նիկոլ Փաշինյանի մտքի տարաբնույթ փայլատակումներին, քանի որ դրանք, ըստ էության, պարտված ղեկավարի մանիպուլյատիվ ինքնարդարացումներն են, և ժամանակի ընթացքում բոլորն էլ ի դերև են գալու։ Սակայն ես կուզեի օգտվել այս առիթից, և խոսել Շուշիի, նրա իրական դերի, և մեր հասարակության կողմից այդ դերի ընկալման մասին։

Ով գեթ մեկ անգամ եղել է Շուշիում, գիտի, որ դա հասարակ քաղաք չի, որի արժեքը կարելի է չափել այնտեղ կատարած շինարարության ծավալով (թեև այդ ծավալները իրականում փոքր չէին)։ Շուշին բնական, աստվածակերտ ամրոց է, որը փաստացի վերահսկում է Արցախի զգալի մասը, և որի նկատմամբ վերահսկողությունը ողջ Արցախին տիրելու բանալին է։ Շուշին նաև Հարավային Կովկասի “Երուսաղեմն” է՝ քաղաք, որը առանցքային նշանակություն է ունեցել թե հայ, և թե մահմեդական բնակչության մշակույթում, և նրանց պատմական հիշողության մեջ կարևորագույն տեղ ունի։ Շուշին քանիցս ձեռքից ձեռք է անցել, և նրա ամեն քարը շաղախված է արյամբ՝ թե մեր, և թե մեր թշնամիների։

Շուշիի նկատմամբ վերահսկողությունը, իրապես, Հարավային Կովկասում գերակայության բանալին է։ Քանի մենք էին տիրապետում Շուշիին, մերն էր ողջ Արցախը, Արաքս գետի հովիտը, Իրանի հետ սահմանը, անվտանգ էր Սյունիքը, և մենք էին գերակա ռազմաքաղաքական ուժը այս տարածաշրջանում։ Թշնամուն Շուշին հանձնելուց հետո, մենք դերերով փոխվել ենք՝ հիմա իրենք են գերակա, մենք՝ խեղճացած ու վտանգված, հայացքներս Ռուսաստանին ու Իրանին ուղղած, որ չկորցնենք նաև Սյունիքը։ Ուստի Շուշիի նկատմամբ վերահսկողությունը մեր ինքնիշխանության, մեր անվտանգության, մեր ազգային լինելիության առանցքային չափորոշիչն է՝ կառողջանանք, կուժեղանանք և կհզորանանք մենք՝ հետ կվերադարձնենք Շուշին, նորից անվտանգ կդարձնենք մեր արևելյան սահմանները,  կերաշխավորենք մեր պետության ինքնիշխանությունը և զարգացումը։ Կշարունակենք իրար միս կրծել, գործ անելու փոխարեն մեղավորներ փնտրել, թուրքերին “դրական ազդակներ” ուղարկել՝ Շուշիի ետևից կկորցնենք Ստեփանակերտը, Գորիսն ու Կապանը, և դրա հետ էլ՝ Աստծո կողմից մեզ պարգևած հայրենիքում արժանապատիվ ապրելու հեռանկարն առհավետ։

Շուշին երկնային արծիվների բերդ է, անմատչելի իր բնական ամրությամբ, և իրական տիրոջ ձեռքում՝ անառիկ ամրոց։ Թե անցյալում, թե այսօր, և թե ապագայում, Շուշին պատկանելու է նրան, ով գերազանցում է դիմացինին իր ոգու ամրությամբ, իր մտքի սրությամբ, իր սրտի մաքրությամբ, ով արի է և անդավաճան։ 29 տարի առաջ, մեր հերոսների սերունդը իր ոգով, մտքով և սրտով գերազանցեց թշնամուն և ազատագրեց Շուշին, փառքով պսակելով իր ճակատը, և մեզ թողնելով անգին ժառանգություն։

Եթե այսօր Շուշին անցել է թշնամուն, մենք պատճառները հենց մեր մեջ պետք է որոնենք՝ յուրաքանչյուրս մեր ոգու, մտքի, և սրտի թուլության, և յուրաքանչյուրս մեզ հարց պետք է տանք՝ ինչը մենք պետք է փոխենք մեր կյանքում, մեր վարքում, մեր մտածելակերպում ու գործելակերպում, որպեսզի նորից դառնանք ուժեղ՝ անհատապես, և հզոր՝ որպես երկիր և հասարակություն, և նորից արժանի դառնանք տիրելու Շուշիին։ Մինչ այդ, Աստծո ամեն օր, փորձենք գեթ մի բանով դառնալ ավելի առողջ, ավելի դիմացկուն, ավելի ազնիվ, ավելի աշխատասեր, ավելի հեռատես, ավելի խոհեմ՝ միասին ճանապարհ բացելով դեպի մեր երազած Շուշին։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Գևը անմահացել է այսօր, երեկոյան…ծառայության .409-րդ  օրը….

Հաջորդ գրառումը

Քերոլայն Քոքսը շնորհակալական նամակ է հղել «Հայաստան» դաշինքին

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Լիդյայի տեսակցությունները սահմանափակելը նշանակում է նպատակային մեկուսացում՝ նրան արտաքին աշխարհից կտրելու, ճնշելու համար. Թաթոյան

21/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը պատրաստ է գնալ միայն Բաքվից «կանաչ լույս» ստանալու դեպքում. վերլուծություն

21/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ոչ թե արձանագրում է հանրային կամքը, այլ սեփական իշխանական շահը ներկայացնում է որպես հանրային կամքի արտահայտություն և վերջ. վերլուծություն

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
Հաջորդ գրառումը

Քերոլայն Քոքսը շնորհակալական նամակ է հղել «Հայաստան» դաշինքին

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական