Երկուշաբթի, Հունիսի 1, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Որքա՞ն զոհեր ու վիրավորներ են պետք շփման գծում՝ հասկանալու համար, որ թշնամին գիտի միայն ուժի լեզուն. Ն. Հոխիկյանը՝ չկրակելու մասին

10/10/2021
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ադրբեջանական դիպուկահարի կրակոցից հոկտեմբերի 9-ի առավոտյան Մարտակերտի մոտ սպանվել է Արցախի բնակիչ, իսկ նույն օրը կեսօրին Երասխի մոտ թշնամու կրակոցից վիրավորվել է ՀՀ ՊՆ զինծառայող։ Այս մասին գրել է լրագրող, մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը:
«Օրերս սահմանային N կետում զրուցում էի սահմանապահների հետ, ասում են՝ թշնամու կրակոցներին կրակոցով պատասխանելու իրավունք չունենք արդեն 10 տարուց ավելի։ Լևոն Տեր-Պետրոսյանի և Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին եթե ադրբեջանական կողմից որևէ սադրանք էր լինում, հայկական զորքը ուներ իրավունք բնում խեղդել թշնամու յուրաքանչյուր քայլ, խիստ պատժիչ գործողություն անել։ Այդպիսի բազմաթիվ օրինակներ կան Նախիջևանի, Տավուշի, Մարտակերտի, Հորադիսի հատվածներում։ Ի՞նչը փոխվեց, որ Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակվանից զինվորին արգելվեց կրակել թշնամու վրա և զենքով պատասխանել միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։ 2008-ից հետո ծառայածները կփաստեն, որ փամփուշտները նույնիսկ հաշվվում էին, մինչդեռ ադրբեջանական կողմից կրակում ու կրակում էին՝ տարեցտարի մեծացնելով տրամաչափը։ Հիմա թշնամու ցինիզմը սահմաններ չի ճանաչում Նիկոլ Փաշինյանի անողնաշար իշխանության պայմաններում։ Որքա՞ն ժամանակ զոհեր ու վիրավորներ պետք է ունենանք շփման գծի հատվածում՝ հասկանալու համար, որ թշնամին գիտի միայն ուժի լեզուն։ Վախենում ենք, որ մեր պատասխան կրակի դեպքում նորից պատերազմ կսկսվի՞։ Այդ վախերից ու անսկզբունքայնությունից էլ օգտվում է Ադրբեջանը՝ կրակելով ու խորացնելով մեր վախերը, ինչն էլ աստիճանաբար բերելու է ոչ միայն Արցախի, այլև ամբողջ Հայաստանի հայաթափմանը։ Եթե չենք ուզում այս սցենարը, ապա ժամանակն է, որ հայ դիպուկահարները գործի անցնեն։ Հոկտեմբերի 4-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այցելել էր Արցախի գրավյալ Մատաղիս գյուղ, եղել ջրամբարի և հիդրոէլեկտրակայանի մոտ, որոնք ամբողջությամբ հայկական կողմի դիտարկման տակ են, մերոնց ափի մեջ։ Հայ դիպուկահարների համար մեկ կրակոց էր Ալիևին հորիզոնական դիրքում տեղավորելը, բայց միաժամանակ պարզ է, որ նրանց դա արգելվել է։ Ինչո՞ւ»,- գրել է Հոխիկյանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայաստանի հավաքականը Բուխարեստում է (ֆոտո)

Հաջորդ գրառումը

Թուրքիայի՝ Կովկաս խցկվելու գինը առայժմ միայն մենք ենք վճարում մեր կյանքով. իրանագետ

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

«Թափանցիկ» եվրոպացիները այդպես էլ չասեցին, թե ո՞վ է այդ հանձնաժողովի 15 միլիոն եվրոն կերել՝ Նիկոլը, Դանչոն, թե՞ հենց եվրոչինովնիկները. Աղասի Ենոքյան

30/05/2026
Հրապարակախոսություն

Ստի, կեղծիքի և դրժված խոստումների մասին խոսելիս առաջին հերթին նայեք հայելու մեջ. Իվետա Տոնոյան

30/05/2026
Հրապարակախոսություն

Գործող իշխանությունից պետք է ազատվել ոչ միայն այս տարիների ընթացքում գործած չարիքների համար․ Վազգեն Մանուկյան

29/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ցանկացած իրադարձություն վերածում է իր նախընտրական PR-ի. Արտակ Զաքարյան

29/05/2026
Հաջորդ գրառումը

Թուրքիայի՝ Կովկաս խցկվելու գինը առայժմ միայն մենք ենք վճարում մեր կյանքով. իրանագետ

Ամենաշատ ընթերցվածը

Մամուլի տեսություն

Փաշինյանը համաձայնել է ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մուսուլման փախստականի․ «Իրավունք»

31/05/2026

Փորձագիտական աղբյուրը հայտնում է. «Փաշինյանը համաձայնեց ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մերձավորարևելյան մուսուլման փախստականի։ Թուրքական լրատվամիջոցները հաղորդում են, որ հրապարակային հայտարարություններից...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանում երբեք ռուսականից բացի, այլ գազ չի լինի. Օվերչուկ

01/06/2026

Հայաստանում երբեք այլ գազ չի լինի, բացի ռուսականից. հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Մենք շատ լավ գիտենք գազի շուկայում...

ԿարդալDetails
Նորություններ

Զզվելի կեղծիք է տարբեր արևմտյան լրատվամիջոցներով տարածվում, Փաշինյանի աջակիցներն էլ Ադրբեջանում աշխարհով մեկ են եղել. Տաթևիկ Հայրապետյան

01/06/2026

Ուրեմն արդեն քանի օր է, ինչ «Հարցումների ամփոփում և ընտրությունների վերլուծություն Եվրոպայում» կոչվող «Europe Elects» աղբյուրը՝ հղում անելով «Breavis»-ի հարցումներին,...

ԿարդալDetails
Հասարակություն

Հունիսի 1. երեխաները պետք է պաշտպանված լինեն

01/06/2025

Հունիսի 1-ը Երեխաների պաշտպանության միջազգային օրն է: Երեխաների պաշտպանության օր անցկացնելու որոշումն ընդունվել է 1949 թ. Կանանց ժողովրդավարական միջազգային դաշինքի...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական