Երեքշաբթի, Փետրվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ով է խաղում մեզնով, եւ որն է այս խաղի վերջաբանը. Վահե Հովհաննիսյան

08/02/2021
- Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Լիարժեք պետության փոխարեն այսօր ունենք հայերով բնակեցված տարածք. այդ տարածքի անվտանգությունն ինքներս չենք կարողանում ապահովել, դիմել ենք օտար պետության, որը եւ ժամանակավորապես, առայժմ՝ անհայտ պայմաններով, համաձայնել է մեզ պաշտպանել։ Այս մասին իր հոդվածում գրել է Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը:

Նա, նաեւ նշել է. «Այս տարածքը չունի իշխանություն եւ լիարժեք կենսաապահովում չի իրականացվում։ Կա ՄԵԿ հոգի, որը ձեւական իրականացնում է տարածքը համակարգողի սահմանափակ գործառույթներ։ Չունենք բյուջե եւ գոյատեւում ենք օտարից մեծ պարտքեր վերցնելով, ինչը ժամանակավորապես լուծում է թոշակի, աշխատավարձի խնդիր։ 

Մեր տարածքի թեմայով գնում է արտաքին առեւտուր. դրանք կոչվում են կոմունիկացիոն բանակցություններ։ Մենք դրանց ներկայացված ենք խիստ ձեւական՝ կես մարդու կարգավիճակով։

Տարածքի բնակչության զգալի մասը հակված է «արտագնա կյանքի», առկա է ֆիզիկական ոչնչացմանսպառնալիք, կանգնած ենք տարածքի շարունակական կորստի եւ տնտեսական փլուզման նախաշեմին։

Ունենք Արցախի 75 տոկոսի կորուստ։ Տեղի հայության ֆիզիկական անվտանգությունը ժամանակավորապես ապահովում են ռուս խաղաղապահները։ Տեղի հայությանը եւ Հայաստանին արգելված է ունենալ սեփական անվտանգությունը քիչ թե շատ ապահովող որեւէ համակարգ։

Ադրբեջանն անում է ամեն ինչ, որպեսզի Արցախի հայությունը առաջիկա տարիներին զանգվածաբար դուրս գա Արցախից։

Ադրբեջանը սպառնում է մեզ միջազգային դատական հայցերով։ Մենք ոչինչ չենք ձեռնարկում։Ադրբեջանը մշակում է Արցախի շուրջ եւ Արցախի գրավված տարածքներում տնտեսական  խոշոր ծրագրեր, կառուցվում են խոշոր ադրբեջանաբնակ բնակավայրեր։ Խնդիրը Արցախը խեղդելն է։

Եթե մենք հասկանում ենք այս իրականությունը, ապա պարտավոր  ենք ճիշտ ձեւակերպել մեր առաջնահերթ խնդիրները.

Կանգնեցնել պետության փլուզումը

Փորձել փրկել Արցախից մնացած հատվածը։

Մնացած բոլոր հարցադրումներն արհեստական են։

Այս խնդիրները լուծելու մի ճանապարհ կա՝ Հայաստանում իշխանության ձեւավորումը։ Հայաստանում պետք է լինի իշխանություն, որպեսզի երկրի կենսապահովման բոլոր օղակները սկսեն աշխատել, որպեսզի փոխվի երկրում մթնոլորտը։

Հայաստանում կա հասարակական մի փոքր շերտ, որը սա լավ հասկանում է։ Այդ շերտի միակ անելիքը ինքնակազմակերպվելն է, ժողովրդին իրականությունը պարզ բացատրելն է, ժողովրդին ոտքի հանելն է (սա կազմակերպչական աշխատանք է պահանջում) եւ օրինական իշխանության ձեւավորումը։ Իշխանություն, որը կաշխատի ու կփորձի հնարավորինս լուծել նշված երկու խնդիրը։

Իսկ արտահերթ ընտրությունների թեմայի «կիսափակ պատուհանը» եւ իշխող ուժի գիշերային  հայտարարությունն ուղղակի բերելու են ոչ ընտրական մեխանիզմներով ներքին լարվածության էական աճի՝ եռացող կաթսան մի պահի պայթելու է։

Այսօր Հայաստանում կա ՄԵԿ հոգու խունտա, որը կամ չի հասկանում կամ թքած ունի այս իրականության վրա, եւ կա ոչ իշխանական հարթակ, որին հասկանալը գնալով անհնար է դառնում։

Մնացած ամեն ինչը դիտորդական առաքելություն է. կանգնած դիտում ենք, թե ինչպես ենք կորցնում պետականությունը։

Անհասկանալի խաղի ժանրում

Տպավորություն է ստեղծվում, թե Ալիեւն ու Էրդողանը Փաշինյանի հետ «Синий кит» են խաղում։ Հայաստանի ղեկավարի վարքագիծը, կատարվածի եւ մի ամբողջական սերնդի սպանդի  փաստի հանդեպ  նրա աննկարագրելի սառնասրտությունն իսկապես ստեղծում են տպավորություն, թե նա ինչ-որ տոտալիտար խաղի մասնակիցն է։

Երկու տարի շարունակ նրան թելադրված եւ նրա կողմից անմռունչ կատարած քայլերի հետեւանքը Արցախի կորուստն է , 5 հազար զոհը,  10 հազար վիրավորը։

Բայց խաղը շարունակվում է, ու դրա հետագա ընթացքը, մյուս հետեւանքները, որ ծրագրավորվում են ինչ-որ անառողջ գլուխներում, բերելու է Հայաստանի կազմաքանդմանը։ Ու քանի դեռ մենք հանդուրժում ենք Փաշինյանի իշխանությունը, մեր երկիրը գտնվելու է  այդ պայմանական «Синий кит»-ի տրամաբանության մեջ։ Հրեշավոր խաղի կանոններով՝ վերջում ինքնասպանությունն է։ Դատելով ընթացքից՝ ինքնասպանության է մղվում մեր պետությունը։

Շարունակելի

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Պեսկով. Ռուսաստանը շահագրգռված է ԵՄ-ի հետ հարաբերությունների վերականգնմամբ

Հաջորդ գրառումը

Շանթ Հարությունյանը հայտարարություն է տարածել

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Տեսանյութ. Զարմանք է առաջացնում «Մեր ձևով»-ի որդեգրած քաղաքականությունը, որը շեշտը դնում է սոցիալ-տնտեսական զարգացման թեզերի վրա

02/02/2026
Հրապարակախոսություն

Գեոպոլիտիկ առումով դառնում ենք նախկինում արգելված ֆանտազիաների վայր, որտեղ աշխարհի մեծերը սկսում են բավարարել սեփական թաքնված աշխարհաքաղաքական կարիքները

02/02/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ուշադիր հետևում եմ Իրանի շուրջ ծավալվող իրադարձություններին. Արմեն Այվազյան

02/02/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Իշխանությունը վախենում է ոչ թե անհատներից, այլ կազմակերպված, ինքնավար և ինստիտուցիոնալ Եկեղեցուց. Սուրենյանց

01/02/2026
Հաջորդ գրառումը

Շանթ Հարությունյանը հայտարարություն է տարածել

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական